Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով. Արմեն Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երբեմն նույնիսկ հավատդ չի գալիս… Արուսյակ Սիմոնյանը Հայաստանի պատմության թանգարանում այսպիսի բացատրագրով մի նմուշ է լուսանկարել՝
«Գոտի պատկերազարդ
Ք. ա. 9–6-րդ դդ., հայտնաբերման վայրը՝ անհայտ, Արևելյան Անատոլիա, Թուրքիա, բրոնզ» (նույնը՝ անգլերեն)։

Ժամանակին այս վտանգի՝ Հայաստանը «Անատոլիայով» կամ «Արևելյան Անատոլիայով» նենգափոխելու մասին գրել և նախազգուշացրել եմ և՛ հայերեն, և՛ անգլերեն, և՛ ռուսերեն։ Օրինակ՝ դրան է նվիրված իմ առանձին հոդվածը՝ “Western Armenia vs Eastern Anatolia,” Europe & Orient (Journal of the Institute Tchobanian, Paris), No. 4, 2007, էջ 57-58։
Իսկ ավելի վաղ՝ դեռևս 1998 թ. լույս տեսած իմ «Հայաստանի լուսաբանումն ամերիկյան պատմագրության մեջ. քննական տեսություն» գրքում, այդ խնդրին բազմաթիվ էջեր և նույնիսկ մի առանձին գլուխ էի նվիրել՝ «7. Հայաստանի նենգափոխումը Անատոլիայով» (էջ 22–23, 37–40, 42–43, 67, 83, 85, 88)։
Բայց այժմ ունենք այն, ինչ ունենք, քանի որ ՀՀ քաղաքական իշխանությունն ու նրա նշանակած պատմագիտության ղեկավար կազմը երբեք օտար, առավել ևս՝ արևմտյան կեղծարարությունների դեմ պայքարելու հակում կամ ցանկություն չեն դրսևորել։ Այդ պատճառով էլ թուրքական պատմաքաղաքական կեղծիքն այսօր արդեն Երևանում է՝ ծլում է և բարգավաճում…
Իսկ դեռևս 1998 թ. այդ մասին, մասնավորապես, գրում էի՝
«Արևելյան Անատոլիայի նույնացումը հայկական լեռնաշխարհի հետ սխալ է և’ պատմական, և’ աշխարհագրական տեսակետներից: Մինչև վերջին տասնամյակները Անատոլիա աշխահագրական եզրը եղել է Փոքր Ասիա թերակղզու հոմանիշ: Սակայն, 1920-ական թթ. ի վեր, սկզբում միայն Թուրքիայում, ապա՝ նաև Արևմուտքում, Անատոլիան ու նոր թխած արևելյան Անատոլիա եզրը սկսեցին դիտավորությամբ գործածել՝ մատնանշելու համար Թուրքիայի Հանրապետության արևելյան ամբողջ տարածքը՝ ներառյալ Արևմտյան Հայաստանը և Քրդստանը15: Սակայն, անգամ այդպիսի սխալ և աշխարհագրորեն խեղաթյուրված «Անատոլիա»-ն կիրառողները դեռևս այն չէին նույնացրել ամբողջ Հայկական լեռնաշխարհի հետ, որ իր մեջ ներառում է նաև Արևելյան (Պարսկական/Ռուսական /Խորհրդային/անկախ) Հայաստանը: Իսկ որ Սյունին Արևելահայաստանն էլ է մտցնում Անատոլիայի տարածքի մեջ շատ պարզ երևում է նաև Ղարաբաղի աշխարհագրության նրա հետևյալ նկարագրությունից. «Ղարաբաղը լեռնային մի շրջան է՝ արևելյան Անատոլիայով ձգվող մեծ Հայկական լեռնաշխարհի ամենաարևելյան ծայրին…» (A mountainous region at the easternmost edge of the great Armenian mountain-plateau stretching through eastern Anatolia)։ Նկատենք, որ ամերիկյան ուրիշ «հայագետներ» էլ են սկսել ամբողջ Հայկական լեռնաշխարհը համարել Անատոլիայի բաղկացուցիչ մաս: Այսպես, խոսելով հին ժամանակների մասին, Նինա Գարսոյանը ևս, իմիջիայլոց, հայկական լեռնաշխարհը մտցնում է Անատոլիայի մեջ, գրելով. «Անատոլիայում ու, մասնավորապես, Հայկական լեռնաշխարհում տիրող քաղաքական իրավիճակը…» (“The political situation prevailing in Anatolia and particularly on the Armenian highlands…”):
7. Հայաստանի նենգափոխումը Անատոլիայով
Թուրք-ադրբեջանական պատմագրության հետ Սյունիի գրքի զուգորդումները կանոնավոր բնույթի են: Այսպես, Սյունին նախորդ մեջբերման մեջ Հայաստան եզրի փոխարեն գործածել է Հայկական լեռնաշխարհ աշխարհագրական եզրը: Արդյո՞ք սա պատահականություն է: Պարզվում է, որ՝ ո՛չ: Հայաստան եզրն այս գրքում հիշատակվում է անհամեմատ ավելի քիչ, քան՝ նրա փոխարեն, երբեմն զավեշտորեն անպատեհ տեղերում գործածվող, Անատոլիա-ն ու Արևելյան Անատոլիա-ն (տե՛ս էջ 55, 56, 67, 95, 98, 104, 111 և այլն): Հայաստան անվան այս նենգափոխումն առավել ցայտուն արտացոլվել է գրքի տեղանունների և անձնանունների Անվանացանկում՝ Index-ում (էջ 283-289): Անվանացանկի Հայաստան հոդվածը ուղղակի պարպված է. այն ընթերցողին լոկ հղում է երեք այլ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետություն, Խորհրդային Հայաստան և Թուրքահայաստան: Այսպիսով, Սյունիի Անվանացանկը հին և միջնադարյան Հայաստանի, Պարսկահայաստանի կամ Ռուսահայաստանի գոյությունն ուղղակի չի ճանաչում, թեև շարադրանքի մեջ ինչ-որ կերպ սողոսկել են «[հին] Հայաստանը» (Էջ 7), «[միջնադարյան] Հայասաանը», «[արևմտյան] Հայասաանը» (Էջ 18), «պատմական Հայասաանը» (Էջ 19, 104) և այլն: Ավելին, ինչպես շարադրանքում, նույնպես և
Անվանացանկում Թուրքիայում ապրած բոլոր հայերի համար, ավանդական՝ արևմտահայեր-ի կամ թուրքահայեր-ի փոխարեն առաջարկվում է գործածել անատոլիական հայեր նորահնար հորջորջումը (մասնագետ պատմաբանի համար անատոլիական հայեր-ը կարող են լինել միայն նրանք, ովքեր ապրել կամ ապրում են պատմական Հայաստանից դուրս՝ Փոքր Ասիա թերակղզու տարածքում): Դատելով Սյունիի՝ Անատոլիա եզրի գործածման բացարձակ գերակշռությունից, որ, ի դեպ, Անվանացանկը թերացել է արտացոլելուց (Անատոլիան գործածված է շատ ավելի էջերում, քան նշել է Անվանացանկը), նույնպես և ողջ շարադրանքից, կարելի է զարմանալ, թե ինչու՞ է գիրքը վերնագրված Հայաստանը և ո՛չ թե՝ Արևելյան Անատոլիան նոր պատմության մեջ։
Թուրքական քարոզչությունն այս մոտեցումը բավական վաղուց էր ծրագրել: Նրա էությունը հստակ ձևակերպել է Թուրքիայի գաղտնի ծառայության նախկին գործակալ, հետագայում՝ թուրքական «հայագիտության» գաղափարախոսական առաջնորդ Էսաթ Ուրասը (ստորև, մեջբերվող նախադասությունը թուրքերեն բնագրում ամբողջովին գրված է մեծատառերով).
«Ամենից կարևոր և անհրաժեշտ եմ համարում ընդգծել հետևյալը. Հայաստանը չի կարող լինել որևէ այլ բան, քան աշխարհագրության վրա հիմնված հասարակ հիշողություն, տարածք՝ առանց քաղաքական սահմանների»:
Խոստովանենք, որ Ուրասի համեմատությամբ՝ Սյունին առաջադեմ հեղինակ է. չէ՞ որ Ուրասի՝ «Հայերը պատմության մեջ և հայկական հարցը» հսկայածավալ հատորի Անվանացանկում Հայաստան անունը չկա:
Մանվել Զուլալյանը, վերլուծելով թուրք պատմաբանի վերջերս լույս տեսած աշխատությունը, արդարացիորեն նկատել է, որ «թուրք պատմագրության բոլոր ուղղությունների ներկայացուցիչների հայեցակետը այն է, [որ] հայերը իրենց ողջ պատմության ընթացքում ինքնուրույնությունից զուրկ, փոքրաթիվ մի համայնք են եղել, իսկ Հայաստան կոչեցյալ երկիրն էլ լոկ մի աշխարհագրական հասկացողություն է»։ Իր վերոբերյալ արտահայտություններով Սյունին պարզապես կրկնում է թուրք պատմագրության հենց ա՛յս հայեցակետը: Ցավոք, Հայաստան անվան դեմ թուրքական քարոզչության արշավը և արևելյան Անատոլիա կեղծիքով նրա նենգափոխումը գրեթե ամբողջովին հաղթանակել է Արևմուտքի ակադեմիական շրջանակներում ու նաև լրջորեն թափանցել ռուսական պատմագրական և քաղաքագիտական գրականության մեջ (թեև ռուսներն ավելի հաճախ գործածում են Արևմտյան Հայաստան եզրը):
Ավելացնենք, որ պատմական Հայաստանի հիշատակումը «չեզոքացնող» թուրքական և թուրքամետ աշխատանքներին Սյունին վաղուց է լծվել: Այսպես, դեռևս 1983 թ. լույս տեսած՝ «Հայաստանը քսաներորդ դարում» անունով գրքույկում, նա արել է այսպիսի մի հայտարարություն. «Բացի Խորհրդային Հայաստանից չկա այլ Հայաստան, ու նաև չկա մի այլ հայ ազգ, բացի նրանից, ով երազում է Արարատի ստորոտում»
(There is no Armenia but Soviet Armenia, and there is no Armenian nation but the one which dreams at the base of Ararat) ։ Ահա այսպես՝ բացի պատմական Հայաստանը «չեղյալ» հայտարարելուց, փորձ է արվում նաև թուլացնել Հայաստան- սփյուռք կապերը, միլիոնավոր սփյուռքահայերին զրկել իրենց հայ ազգի բաղկացուցիչ մասը զգալուց ու, հետևաբար համապատասխանաբար գործելուց: Հետաքրքիր է, որ Սյունիի արած այս հայտարարությունը ժամանակին քննադատել էր սոցիոլոգ Մարի Քիլբորն Մաթոսյանը, որ ազգությամբ ամերիկուհի է։ Սակայն, ինչպես տեսնում ենք, քննադատությունը տեղ չի հասել»:
Լավ, եթե հայ պատմաբանները չեն պաշտպանելու հայոց պատմությունը, հետո այսպիսի կեղծարարությունների դեմ պայքա՞րն էլ են ժողովրդի վրա բարդելու…
Հ.գ. Վերը նշված գրքիս ու հոդվածիս հղումները տրված են հղմամբ»։

դիտվել է 175 անգամ
Լրահոս
Նիկոլն ասում է, որ խաղաղություն լինի, պետք է բանակում սպшնություններ լինե՞ն․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ո՞ր գերու հետ է փոխանակվելու ադրբեջանցի դիվերսանտը․ Նաիրա Զոհրաբյան (video) ՊՆ, ՆԳ նախարարներից, ԱԱԾ պետից պահանջում ենք նշել՝ ի՞նչն է խախտվել, որ Շաքի ադրբեջանցի է հայտնվել (video) Կարողա բողոքեն, ասեն՝ քաղաքապետարանը քանդեք, քանդելու ե՞ք․ բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ (video) 300 ընտանիք մնումա առանց աշխատանք. ամեն ինչ անում են՝ մարդ իր երկրում չկարենա հանգիստ ապրի․ ակցիա (video) «Գետինը մտնելի՛ք»․ Մեսրոպ Մանուկյանը «տոպկեց» Բաբկեն Թունյանին (video) Կառավարության անդամին հարց ես տալիս, մտածումա՝ ո՞նց չպատասխանի, ուղիղ ասե՛ք․ Արթուր Խաչատրյան (video) Վաշինգտոնից Ամստերդամ թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել Ատլանտյան օվկիանոսի վրա Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Խայտառակություն է․ էս մի տարվա ընթացքում էդ փողն ի՞նչ եք արել․ Աննա Գրիգորյան (video) Տեղահանման նոր ռիսկեր կա՞ն․․․ ինչ եք անելու Տիգրանաշենում․ Հայկ Ֆարմանյան (video) Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով. Արմեն Այվազյան ԱՄՆ-ն սպառնում է զենք չմատակարարել Ուկրաինային․ FT «Պարզ բան եմ ասում»․ Արթուր Խաչատրյանը «նեղը գցեց» կառավարության ներկայացուցչին (video) ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել ռուսական հրթիռների արտադրության դեմ. Politico Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի 12/13-ին Ադրբեջանցին հեկտարներով վնասում է արգելոցը, դուք ի՞նչ եք անում․ Իրինա Յոլյան (video) Վարչապետը պարտավոր է ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն նույնիսկ կոշտ, վիրավորական կամ ցնցող ձևակերպումների նկատմամբ. Գարեգին Պետրոսյան Վահագն Ալեքսանյա՛ն, հանգստացե՛ք․ Կալուգայի տոմս առնենք, գնացեք, տեսեք ու․․․ Տիգրան Աբրահամյան (video) Հասարակության մի զգալի մաս Շաքիին նայում է որպես կինո, խորհրդարանում կատարվողին՝ որպես ուրիշի կինո Թալանչինե՛ր, այո՛, թալանչի եք․․․ Մեսրոպ Մանուկյանը սկսեց գոռալ, Ռուբինյանը խառնվեց (video) Բեյջի թելը 55 դրամից ավել չարժե շուկայում, դուք գնել եք 600-ով․ ընդդիմադիր (video) ՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասացին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ «Դու չե՛ս փախչելու»․ Պուտինն ու Լուկաշենկոն Նիկոլին տեղն ու ժամն ասեցին․ Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am