Երբ Մեծ կոմբինատորի և նրա արկածախնդիր թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, հուսով եմ, մեզ կհիշեք սրանց ողջակիզելու կոչեր հնչեցնելու ժամանակ. Հակոբ Բադալյան

Հակոբ Բադալյանը գրում է. «Երեկ Ամուլսարի հանքի պաշտոնական բացումն էր, իսկ երեկոյան ազդարարվեց Երևանում ամենաբարձրահարկ` 50 հարկանոց երկնաքերի կառուցման նախագծի մեկնարկի մասին։ Շինարարական բում, բնակարանների գների աննախադեպ աճ, որ կառավարությունը որոշել է զսպել բնակարանային առաջարկի ավելացումը խրախուսելու միջոցով… Անընդհատ կարելի է շարունակել, ու այս ամենը ներկայացնել որպես երկրի տնտեսական զարգացման ուղղակի վկայություններ։ Ես այդ չեմ անի, ուղղակի կպատմեմ 1958 թվականին Չինաստանում Մաո Ցզեդունի նախաձեռնությամբ սկսված «Չորս վնասատուների դեմ պայքարի» մասին, որ հայտնի է «Մեծ ջարդի» արշավ անունով։ Այն «Մեծ թռիչք» տնտեսական ծրագրի բաղկացուցիչ մաս էր։ Չորս վնասատուների ցանկում ներառված էին ճնճղուկները և ագռավները, մոծակները, մկներն և առնետները, վերջապես ճանճերը։ ​Արշավն ուղեկցվում էր աննախադեպ մասշտաբային պետական պրոպագանդայով։ Ամբողջ երկրում միլիոնավոր մարդիկ՝ դպրոցականներ, բանվորներ, գյուղացիներ, բոլորը ներգրավված էին վնասատուների ոչնչացման գործում։

 Որպեսզի պատկերացնեք, թե ի՞նչ էր կատարվում։

…Մարդիկ դուրս էին գալիս փողոցներ, հարվածում թմբուկներին, պղնձյա ամաններին, աղմկում և բղավում էին։
​Նպատակն էր թույլ չտալ ճնճղուկներին և ագռավներին նստել և հանգստանալ։ Վախեցած ու հյուծված թռչունները ժամեր շարունակ ստիպված էին օդում թռչել մինչև ուժասպառ լինելն ու գետնին ընկնելը, որից հետո նրանց հեշտությամբ ոչնչացնում էին։

 

 Արշավը սկզբում թվացյալ հաջողություն ունեցավ. միլիոնավոր ագռավներ, ճանճեր ու մկներ ոչնչացվեցին։ Միայն Պեկինում և մի քանի խոշոր քաղաքներում արշավի առաջին շաբաթների ընթացքում ոչնչացվեց մոտ 200 հարյուր հազար, ընդհանուր առմամբ ամբողջ երկրով մեկ` մոտ 2 միլիարդ թռչուն։ Ճանճերի և մոծակների ոչնչացումը չափվում էր քաշով` կիլոգրամներով և տոննաներով։ Դպրոցականներն ու բանվորները պարտավոր էին ամեն օր հանձնել սպանված միջատների որոշակի քանակ։ Պաշտոնական հաշվետվություններում նշվում էր տոննաներով հավաքված միջատների մասին։

​Այս վիթխարի «զտման» արդյունքում խախտվեց բնական էկոհամակարգը, չինացի գիտնականների մի մասի ահազանգերը` կապված էկոլոգիական հավասարկշռության խախտման հետ, անտեսվեցին։

 

 

​Շատ շուտով ի հայտ եկան սարսափելի հետևանքները։

Արձանագրվեց թրթուրների և​մարախների հսկայական բազմացում, և հանկարծ պարզվեց, որ ագռավները հիմնականում սնվում էին ոչ թե հացահատիկով, այլ միջատներով՝ հատկապես մարախներով և թրթուրներով։ Ագռավների զանգվածային ոչնչացումից հետո մարախների պոպուլյացիան անվերահսկելիորեն պայթեց։

​Մարախների հսկա երամները հարձակվեցին դաշտերի ու այգիների վրա։ Ամբողջական դաշտերի և բերքի ոչնչացումը բառացիորեն րոպեներ էր տևում։ Սա դարձավ 20-րդ դարի ամենասարսափելի մարդածին աղետներից մեկի՝ 1959֊1961 թվականների Մեծ չինական սովի գլխավոր պատճառներից մեկը, որի հետևանքով մոտ 20 միլիոն մարդիկ սովից մահացան։

… Ես և ինձ նման մարդիկ վհուկներ կամ կախարդներ չենք և ոչ էլ մեծ գուշակներ կամ մագեր, բայց երբ Մեծ կոմբինատորի և նրա արկածախնդիր թայֆախմբի Տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի և ձեր բնակարանների գները փլուզվեն, երկրի տնտեսությունը հայտնվի կոլապսի մեջ, հուսով եմ, մեզ կհիշեք սրանց ողջակիզելու կոչեր հնչեցնելու ժամանակ։ Իսկ հիմա կարող եք անտեսել կամ վիրավորել և անիծել»:

դիտվել է 120 անգամ
Լրահոս
«Գետինը մտնելի՛ք»․ Մեսրոպ Մանուկյանը «տոպկեց» Բաբկեն Թունյանին (video) Կառավարության անդամին հարց ես տալիս, մտածումա՝ ո՞նց չպատասխանի, ուղիղ ասե՛ք․ Արթուր Խաչատրյան (video) Վաշինգտոնից Ամստերդամ թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել Ատլանտյան օվկիանոսի վրա Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Խայտառակություն է․ էս մի տարվա ընթացքում էդ փողն ի՞նչ եք արել․ Աննա Գրիգորյան (video) Տեղահանման նոր ռիսկեր կա՞ն․․․ ինչ եք անելու Տիգրանաշենում․ Հայկ Ֆարմանյան (video) Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով. Արմեն Այվազյան ԱՄՆ-ն սպառնում է զենք չմատակարարել Ուկրաինային․ FT «Պարզ բան եմ ասում»․ Արթուր Խաչատրյանը «նեղը գցեց» կառավարության ներկայացուցչին (video) ԵՄ-ն ցանկանում է պատժամիջոցներ սահմանել ռուսական հրթիռների արտադրության դեմ. Politico Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում հոկտեմբերի 12/13-ին Ադրբեջանցին հեկտարներով վնասում է արգելոցը, դուք ի՞նչ եք անում․ Իրինա Յոլյան (video) Վարչապետը պարտավոր է ցուցաբերել առավելագույն հանդուրժողականություն նույնիսկ կոշտ, վիրավորական կամ ցնցող ձևակերպումների նկատմամբ. Գարեգին Պետրոսյան Վահագն Ալեքսանյա՛ն, հանգստացե՛ք․ Կալուգայի տոմս առնենք, գնացեք, տեսեք ու․․․ Տիգրան Աբրահամյան (video) Հասարակության մի զգալի մաս Շաքիին նայում է որպես կինո, խորհրդարանում կատարվողին՝ որպես ուրիշի կինո Թալանչինե՛ր, այո՛, թալանչի եք․․․ Մեսրոպ Մանուկյանը սկսեց գոռալ, Ռուբինյանը խառնվեց (video) Բեյջի թելը 55 դրամից ավել չարժե շուկայում, դուք գնել եք 600-ով․ ընդդիմադիր (video) ՔՊ-ն որոշել է բարձրացնել Երևանի քաղաքապետի, տեղակալների աշխատավարձերը Ամեն ինչի մասին լայվ անող իշխանություններն այդպես էլ չասացին, թե որ ուղղությամբ էր տեղի ունեցել ադրբեջանցի զինծառայողի ապoրինի անցումը. Տիգրան Աբրահամյան #ՈՒՂԻՂ․ «Դու չե՛ս փախչելու»․ Պուտինն ու Լուկաշենկոն Նիկոլին տեղն ու ժամն ասեցին․ Սուրենյանց (video) Լսե՛ք՝ ինչ ճանապարհով են սրանք փողերը լվանում․ Ռուբեն Մխիթարյան (video) Գնդեվազում վարորդը «ՎԱԶ 2107»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել մրգատու այգում․ կա վիրավnր Խայտառակություն․ 16 հազար դրամով գնել եք աթոռ, որ ի՞նչ անեք․ ընդդիմադիրը փողերի մսխման թվեր ներկայացրեց (video) Երբ Մեծ կոմբինատորի և նրա արկածախնդիր թայֆախմբի տնտեսական մեծ վերելքի այս փուչիկը պայթի, հուսով եմ, մեզ կհիշեք սրանց ողջակիզելու կոչեր հնչեցնելու ժամանակ. Հակոբ Բադալյան Ի՞նչ եք անում փողերի հետ․տվել եք 90% կանխավճար մի բանի համար, որ ոչինչ չե՛ն արել․ընդդիմադիրը՝ փաստով (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am