Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով դատական նիստը կկայանա վաղը
հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:00-ին, Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանին առնչվող հերթական դատական նիստը։
Հասցե՝ ք. Աշտարակ, Տ. Մեծի 65
Հիշեցնենք՝ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը ազատ է արձակվել տնային կալանքից։ Նրա նկատմամբ կիրառվել է ստորագրություն չբացակայելու մասին, ինչպես նաև վարչական հսկողություն։ Ըստ դատարանի որոշման, նրան արգելվում է այցելել Արագածոտնի թեմի առաջնորդարան, շփվել գործով վկաների հետ։ Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանը նույնպես ազատվել է տնային կալանքից։
Հիշեցնենք, որ Արագածոտնի թեմի առաջնորդը և Մուղնու հովվության հոգևոր հովիվ Տեր Գարեգին քահանա Արսենյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էին անցած տարի հոկտեմբերի 16-ին։ Կարգալույծ Ստեփան Ասատրյանի ցուցմունքի համաձայն, նրանց մեղադրել են Քրեական օրենսգրքի 210- ի 5 մասով նախատեսված արարքը՝ ընտրական իրավունքին խոչընդոտելը՝ իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով, և 236 րդ հոդվածի 3-րդ մասով՝ հավաքներին մասնակցելուն հարկադրելը՝ կրկին լիազորությունները օգտագործելով:
