Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն՝ վարչապետի տակ․ ակա՞ն, թե՞ հենարան

«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարման նոր մոդելի անցման համատեքստում կատարվող օրենսդրական փոփոխություններով նախատեսվում է, որ ոստիկանությունն ու ազգային անվտանգության ծառայությունը լինելու են վարչապետին ենթակա մարմիններ, ներկայիս կառավարությանն առընթեր կարգավիճակի փոխարեն: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ այդպիսով ձեւավորվում է այդ կառույցների համար քաղաքական պատասխանատու անձ, ներկայիս փաստացի քաղաքական պատասխանատուի բացակայության պայմաններում: Այստեղ ձեւավորվում է բավականին ուշագրավ մի իրավիճակ: Առաջին հայացքից երկու այս գերատեսչությունները անմիջականորեն դնելով վարչապետի ենթակայության տակ, ամրացվում է նրա դիրքը, ուժեղացվում է վարչապետի իշխանությունը: Մյուս կողմից, սակայն, առավել լայն դիտարկելով իրավիճակը, նկատելի է դառնում, որ խոսքն ավելի շուտ վերաբերում է բալանսավորմանը, քանի որ նոր մոդելի պայմաններում ըստ էության վարչապետի ենթակայությունից դուրս է բանակը: Խաղաղ պայմաններում չկա Գերագույն գլխավոր հրամանատար, հայտարարված պատերազմ թերեւս չի լինի, համենայնդեպս, տեւական ժամանակահատված:

Պաշտպանության նախարարությունը ղեկավարում է նախարարը, իհարկե պաշտպանական քաղաքականությունը մշակում է Անվտանգության խորհուրդը, որը ղեկավարում է վարչապետը, սակայն խնդիրն այն է, որ այդ խորհուրդն իր գործունեությամբ, այսպես ասած, կոլեգիալ բնույթի է, եւ այստեղ վարչապետի գերակա մեծամասնությունը ամենեւին երաշխավորված չէ՝ կազմի ինստիտուցիոնալ ձեւավորման տեսանկյունից: Օրինակ՝ ԱԽ անդամ պետք է լինեն երեք փոխվարչապետները, եւ այստեղ հնարավոր են տարբեր կոնֆիգուրացիաներ: Ըստ այդմ, ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վարչապետի ենթակայության տակ դնելը իրականում ավելի շատ բալանսավորում են առկա իրավիճակը, քան մեծ առավելություն տալիս վարչապետին: Սա իհարկե սցենարային տարբերակներից մեկն է, որը սակայն վկայում այն մասին, որ իրադարձությունների զարգացումը ամենեւին չի գտնվում միարժեք ու անշեղ գծի վրա, եւ ձեւավորվում է մի իրականություն, որը հնարավորություն է տալիս ադապտունակ դարձնել ցանկացած սցենար կամ պլան:

Անկասկած է, որ իշխանության վերադասավորման կամ վերակառուցման ներկայիս գործընթացը տեղի է ունենում դիրքային բավականին կոշտ պայքարով, որտեղ յուրաքանչյուր տեղի ու սանտիմետրի համար առկա է բավականին լարված մրցակցություն: Այդ հանգամանքի վառ վկայությունը դարձավ, օրինակ, էներգետիկայի նախարարի հրաժարականի պատմությունը, երբ Հայաստանի կառավարությունում գրանցվեց թերեւս աննախադեպ իրավիճակ՝ պաշտոնապես հայտարարվեց նախարարի հրաժարականը, իսկ հետո հայտարարվեց, որ նախագահի եւ վարչապետի հետ զրույցի արդյունքւմ նա կշարունակի պաշտոնավարումը: Ըստ այդմ, սանտիմետր առ սանտիմետր, պաշտոն առ պաշտոն եւ լիազորություն առ լիազորություն ներհամակարգային դիմակայությունը դրսեւորվում է բոլոր ուղղություններով: Այդ իրավիճակում, միանգամայն հավանական է, երբ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն իրականում լինեն դե յուրե ենթակա վարչապետին, սակայն դե ֆակտո հենց վարչապետը լինի այդ կառույցներին ենթակա: Հենարանի փոխարեն դրանք կարող են լինել ականներ՝ դրված վարչապետի տակ, այդ թվում նաեւ քաղաքական պատասխանատվությամբ, որ դրվում է վարչապետի ուսերին: Հայաստանում համակարգը մոդելային առումով ենթարկվում է փոփոխության, ձեւավորվում են դե յուրե նոր հարաբերություններ, սակայն ակնհայտ է, որ դե ֆակտո մակարդակում դեռեւս տեւական ժամանակ պահպանվելու է հարաբերությունների նախկին կանոնակարգը եւ, այսպես ասած, նվազագույնը իներցիոն ազդեցությունը: Այդ առումով, ներկայումս կատարվող փոփոխությունները, կառուցվածքային կազմավորումները, ըստ երեւույթին, նույնքան միջանկյալ են, ընդ որում անկախ Սերժ Սարգսյանի կարգավիճակից, որքան միջանկյալ է այդ ամենի պլաստը՝ խորհրդարանական մեծամասնությունը: Ներկայումս Հայաստանն անցումային փուլում է եւ գլոբալ իմաստով բոլոր լուծումներն են կրում այդ փուլի ազդեցությունը, ըստ այդմ կանխորոշիչը առավել մասշտաբային նախաձեռնություններն են, որոնք պարփակում են ներկայիս ներքին գործընթացը, այսպես ասած՝ ներսից ու դրսից: Դրանք հիմնական առումեվ երկուսն են՝ նոյեմբերի 24-ին ստորագրված Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագիրն ու դրանից մոտ մեկ ամիս անց ներկայացված բանակի արդիականացման յոթնամյա ծրագիրը: Դրանք այն ռելսերն են, որոնցով պետք է անցնի Հայաստանն անցումային կամ միջանկյալ այս փուլից»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Իրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկը «Այս երկուսը հեչ էլ բարի պտուղ չէին. ես ասացի՝ տղաներ, մի քիչ մոտ եկեք». Թրամփը՝ Փաշինյանի ու Ալիևի մասին Նեթանյահուն սպառնացել է Իրանին Արցախցի գործարարներից շատերը փորձում են մանևրել, հանրային ձևով եմ անդրադառնալու նրանց. Արցախի պետնախարար ԵՀ-ն արտակարգ նիստ է հրավիրել «Դրուժբա» խողովակաշարի շուրջ վեճի կապակցությամբ Հայաստանը հետաքրքրված է հնդկական «Pralay» բալիստիկ հրթիռներով. Idrw ԱՄՆ-ն Լաժեսի ռազմաբազայում ամրապնդում է իր ռեսուրսները Խաղամոլությունը Հայաստանում աճել է, ամսական շուրջ 30 միլիարդի խաղադրույք է արվել․ Առաքելյան Թրամփը խոստովանել է, որ քիչ է մնացել աշխատանքից ազատեր Ռուբիոյին Վազգեն, մի գլուխդ բարձրացրու, տե՛ս, ովքեր են ղեկավարում բանակդ ու երկիրդ․ Աշոտ Երկաթ ՀԱՄԱՍ-ը վերահսկողություն է հաստատել Գազայի վրա՝ չնայած Իսրայելի հետ պատերազմում կրած կորուստների ԱԺ գրադարանին եմ նվիրել Ռուբեն Վարդանյանի գիրքը, որ իշխանական պատգամավորները թեկուզ թաքուն կարդան Պաշտպանենք բոլոր նրանց իրավունքները, ում անարդարացիորեն զրկել են ազատությունից. «Ավրորա» Արա Ռոստոմյանի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոցը մնաց անփոփոխ Լույսը թող ճառագի մեզնից. արտաքսման կիրակի. ի՞նչ դասեր քաղենք Վրաստանում բեռնատարների համար փակվել է ճանապարհը դեպի Հայաստանի սահման Թե՛ Թեհրանը, թե՛ Վաշինգտոնը ցանկանում են ի ցույց դնել իրենց հնարավորությունները. Իրանագետ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իգոր Սարգսյանը կշարունակի մնալ տնային կալանքի տակ 99.000 դոլար՝ Իրանի և 76.000 դոլար՝ Չինաստանի կցորդին. բյուջեի «գնում չհանդիսացող» ծախսերը. 168.am Ճնշումներն ու կոմպրոմատները, որ դրել են իրենց առաջ, անհամեմատ նվազ են գալիք այն դատաստանից, որ սպասվում է ուրացողների համար. Տեր Զարեհը՝ տիրադավների մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am