Դատարկ խոսակցություններին վերջ տվեք․վարչապետ
«Եռաբլուր» պանթեոնում, վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով լրագրողների հետ զրույցում ,պատասխանելով այն հարցին, թե ինչու Ընտրական օրենսգրքի նախագծում չեն ընդգրկվել ընդդիմության առաջարկները, որոնցով, ըստ նրանց, հնարավոր կլինի կանխել ընտրակեղծիքները,հայտարարեց. «Ընտրական օրենսգիրքը դեռ քննարկման փուլում է, ոչ ոք չի կարող ասել՝ ինչն են ընդունել, ինչը չեն ընդունել։ Ընտրական օրենսգիրքը դեռ քննարկման փուլում է, ոչ ոք չի կարող ասել՝ ինչն են ընդունել, ինչը չեն ընդունել, դատարկ խոսակցություններին վերջ տվեք։ Հանրությանը հարկավոր է իրազեկել իրականության մասին, իրատեսական հարցերի մասին, ոչ թե մտադրություններ, մտահոգություններ, փաթաթում եք բոլորի վզին»:
