Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց

Քաղաքական պատասխանատվության դեֆիցիտը. Ղազախստանի և Հայաստանի համեմատությունը, գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։


«Սեպտեմբերի 24-ին Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում անցկացվող զորավարժությունների ժամանակ փոթորիկը զինծառայողներին քշել է Կասպից ծով։ Զոհվել է 14 զինծառայող, իսկ երեքին հաջողվել է փրկել։

Ողբերգությանը հաջորդել են ինչպես կադրային, այնպես էլ իրավական հետևանքներ։

Սեպտեմբերի 27-ին պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովը, իսկ հոկտեմբերի 3-ին՝ ԶՈւ գլխավոր շտաբի պետն ու ևս երկու բարձրաստիճան զինվորական ղեկավարներ, այդ թվում՝ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատարը։

Սեպտեմբերի 25-ին Ղազախստանի ՆԳՆ-ն հայտնել է հինգ պաշտոնատար անձանց ձերբակալության մասին, իսկ հոկտեմբերի 6-ին ծառայողական անփութության կասկածանքով կալանավորվել է ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատար Կանատ Նիյազբեկովը։

Այս դեպքը ցույց է տալիս, որ Ղազախստանում զինված ուժերում արձանագրված ձախողումը գնահատվել է փոխկապակցված չափանիշներով, ինչը ենթադրում է թե՛ քաղաքական և թե՛ իրավական պատասխանատվության բաղադրիչ:

Իսկ հիմա գանք Հայաստան:

Այսօր հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Ղ.-ի դին՝ հրազենային վնասվածքով։

Միայն տարվա առաջին ութ ամիսներին ծառայության հետ կապված հանգամանքներում արձանագրվել էր զինծառայողների մահվան 14 դեպք։

Սակայն պաշտոնական վիճակագրությունը չի ներկայացնում զինված ուժերում մահվան դեպքերի ամբողջական պատկերը։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ տարվա առաջին յոթ ամիսներին արձանագրվել է զինծառայողների մահվան 30 դեպք, որոնցից 11-ը դասակարգվել է որպես ծառայության հետ կապված, իսկ 19-ը՝ ծառայության հետ չկապված։

Այս վիճակագրական տարբերությունը պահանջում է ոչ միայն յուրաքանչյուր դեպքի լիարժեք և թափանցիկ քննություն, այլև մահվան դեպքերի դասակարգման հստակ և հանրային չափանիշներ։ «Ծառայության հետ չկապված» ձևակերպումը չպետք է օգտագործվի որպես քողածածկույթ՝ մահվան թվերն արհեստականորեն նվազեցնելու և իշխանության պատասխանատվության ինստիտուտը լղոզելու նպատակով:

Հայաստանում զինծառայողների մահվան դեպքերով քրեական վարույթներ են նախաձեռնվում, իսկ առանձին զինվորական պաշտոնյաներ ազատվում են աշխատանքից։ Սակայն պաշտպանության նախարարը և ԶՈւ գլխավոր շտաբի պետը շարունակում են պաշտոնավարել, մինչդեռ իրավական պատասխանատվության հիմնական հասցեատերերը, որպես կանոն, միջին և ստորին օղակի զինվորականներն են։

Այստեղ է Ղազախստանի և Հայաստանի հիմնական տարբերությունը։

Ղազախստանում ծանր միջադեպը հանգեցրել է նաև քաղաքական և հրամանատարական վերին օղակների պատասխանատվության հարցի բարձրացմանը։ Հայաստանում, հակառակը, գերակշռում է այն մոտեցումը, ըստ որի՝ պատասխանատվությունը սահմանափակվում է քրեական վարույթներով և ստորադաս պաշտոնյաների նկատմամբ կիրառվող միջոցներով, մինչդեռ համակարգի քաղաքական ղեկավարությունը շարունակում է պաշտոնավարել։

Քաղաքական պատասխանատվությունը չի նույնանում քրեական պատասխանատվության հետ։ Նախարարը պարտադիր չէ, որ անձամբ առնչություն ունեցած լինի կոնկրետ միջադեպին՝ իր ղեկավարած համակարգի ձախողումների համար քաղաքական պատասխանատվություն կրելու համար։ Այդ պատասխանատվությունը վերաբերում է կառավարման որակին, վերահսկողության արդյունավետությանը և այն հանգամանքին, թե արդյոք ղեկավարությունը կարողացել է կանխել կրկնվող ողբերգությունները։

Հայաստանում, սակայն, իշխանության քաղաքական վարքագիծը ձևավորում է այլ չափանիշ։

Եթե պատերազմում պարտված Նիկոլ Փաշինյանը, քաղաքական պատասխանատվություն ստանձնելու և հեռանալու փոխարեն, երկու անգամ ցանկացած գնով վերարտադրել է սեփական իշխանությունը, ապա պետական համակարգում ձևավորվում է այն ընկալումը, որ նույնիսկ ծանր ձախողումը պաշտոնանկության հիմք չէ, քանի դեռ պաշտոնյան պահպանում է քաղաքական հովանավորությունը։

Այս պայմաններում պաշտոնը վերածվում է իշխանական համակարգին պատկանելու արտոնության։ Քաղաքական հավատարմությունը գերակայում է մասնագիտական կարողությանը, կառավարման արդյունավետությանը և հանրային շահին, իսկ քրեական պատասխանատվությունը չի լրացվում քաղաքական պատասխանատվությամբ։

Զինծառայողների մահվան յուրաքանչյուր դեպք պետք է քննվի անկախ, լիարժեք և թափանցիկ։ Սակայն քրեական վարույթը չի կարող փոխարինել քաղաքական պատասխանատվությանը, ինչպես և ստորադաս զինվորականի հնարավոր մեղավորությունը չի կարող բարձրագույն ղեկավարությանն ինքնաբերաբար ազատել հաշվետվողականությունից։

Քանի դեռ իշխանության բարձրագույն մակարդակում ձախողումները քաղաքական հետևանքներ չեն ունենում, համակարգային խնդիրները չեն վերացվի, իսկ դրանց գինը շարունակելու են վճարել զինծառայողներն ու նրանց ընտանիքները»,- գրել է Սուրենյանցը։

դիտվել է 224 անգամ
Լրահոս
Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը Երկուշաբթի լույս չի լինի Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Գորիսի մի մասում 24 ժամ ջուր չի լինի «Իմ առաջին ֆուտբոլային հուշերը կապված են հորս հետ»․ Ինչպես Հենրիխ Մխիթարյանը դարձավ ֆուտբոլիստ Գինը շարունակելու են վճարել զինծառայողները․ Սուրենյանց Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York Times Հայ Առաքելական Եկեղեցու վերաբերյալ կառավարության ներկայացրած զեկույցը որևէ լուրջ հիմնավորում չունի․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ) ԱՄՆ-ն կարող է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալներ տրամադրելը, եթե Կիևը չդադարեցնի հшրվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարանի ուղղությամբ. Financial Times Մեր սիրելի մայրաքաղաքն այսօր բախվում է մի շարք մարտահրավերների․ Գառնիկ Դանիելյան Lուրջ կասկածներ ունեմ բանակում մահվան դեպքերը ինքնասպանություն որակելու վերաբերյալ. Միհրան Մախսուդյան Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Օլիվիե Ֆորի հետ Մահացած զինծառայողը նախնական տեղեկություններով՝ ինքնասպան է եղել․ Լիա Սարգսյան Ավազակության դեպք՝ Երևանում․ Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Երևանը միայն անցյալով հպարտանալու քաղաք չէ. Գառնիկ Դավթյան Աշխարհում կա ընդամենը մեկ վայր, որտեղ հավաքվել է մեկ միլիոն հայ. Կարապետյան Թե բա COP 17 ենք անցկացնում, ձև են տվել իբր բնության ու կենսաբազմազանության մասին են մտահոգվում. Թեհմինե Ենոքյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկի մասին Մանախն իր նկատմամբ հետապնդումները կապում է ԱԱԾ որոշ պաշտոնատար անձանց վերաբերյալ իր հայտարարությունների հետ. փաստաբան Մաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպան 20-ամյա աղջկա նկատմամբ բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդը Խարկովի շրջանում ակտիվ մարտեր են, 2 բնակավայր անցել է ռուսական վերահսկողության տակ Վթարային ջրանջատում Վանաձորում Թրամփն է Պուտինի հետ զրույցում նախաձեռնել Ուկրաինայի հարցի քննարկումը․ Պեսկով Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am