Մեկ օրում Երևանում գրպանահատների զոհ են դարձել գլխավոր վարակաբանի կինը, «Արդշինինվեստբանկի» բաժնի պետը, ՍՊԸ-ի հաշվապահն ու դատավորի գործավարուհին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 30-ին, մայրաքաղաքում գրպանահատների թիրախում են հայտնվել մեծ թվով քաղաքացիներ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել ՀՀ առողջապահության նախարարաության գլխավոր վարակաբան Արա Ասոյանը և հայտնել, որ գրպանահատը երթուղային տրանսպորտի սրահում գողացել է իր կնոջ դրամապանակը, որի մեջ եղել է գումար և կինը դա նկատել է Երևանի պետական բժշկական համալսարանի մոտ: Երեկ գրպանահատների զոհ է դարձել նաև «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի վարկերի ուղեկցման և գրավների ձևակերպման բաժնի պետ, 29-ամյա Անուշ Սմբատյանը, ով Ոստիկանությանը հայտնել է, որ Մաշտոցի պողոտայի թիվ 5 հասեցի մոտ համար 8 երթուղու ավտոբուսի սրահում նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտեր: Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ, 63-ամյա Անահիտ Եղինյանն էլ, ով «Ամոս Գրուպ» ՍՊԸ-ի հաշվապահն է, ժամը 17:50-ի սահմաններում նկատել է, որ թիվ 37 երթուղու միկրոավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար և կուտակային քարտեր: Երևան քաղաքի բնակիչ, 49-ամյա Աղունիկ Բեգլարյանը, ով Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավորներից մեկի գործավարուհին է, Ոստիկանությանը հայտնել է, որ ժամը 17:30-ի սահմաններում թիվ 42 ավտոբուսի սրահում նկատել է, որ պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային քարտ և կարևոր փաստաթղթեր: Նշված բոլոր դեպքերով Ոստիկանության տարածքային բաժիններում նյութեր են նախապատրաստվում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am