Ինչ էր խնդրել Արմեն Սարգսյանը Արամ Սիմոնյանից. ԵՊՀ ռեկտորը բացեց փակագծերը

Այսօր ՀՀ հաջորդ նախագահի պաշտոնում Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված թեկնածու Արմեն Սարգսյանն այցելել է Երեւանի պետական համալսարան, հանդիպում է ունեցել ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ: Արմեն Սարգսյանը հանդիպմանը կարեւորել է քաղաքական ուժեղ համակարգի, տնտեսության զարգացման եւ առողջ հասարակության ստեղծումը: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ  Արմեն Սարգսյանն ասել է, որ 21-րդ դարում ուժեղ Հայաստան ունենալու համար պետք է ամենօրյա դժվարին աշխատանք ոչ միայն տնտեսության ոլորտում, այլ անհրաժեշտ է ստեղծել քաղաքական ուժեղ համակարգ, առողջ հասարակություն: «Արմեն Սարգսյանը օտար չէ համալսարանին: Արմեն Սարգսյանի հետ, գոնե ես, առաջին անգամ հանդիպել եմ 1986 թվականին, երբ եկա համալսարան, իսկ նա արդեն դասախոսում էր տեսական ֆիզիկայի ամբիոնում: Նա համալսարանը շատ լավ գիտի, այստեղ շատ երկար տարիներ է անցկացրել եւ իր կապերը երբեք չի կտրել համալսարանի հետ»: Թե ինչու հանդիպման ժամանակ լրատվամիջոցների ներկայացուցիչներին ԵՊՀ անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել մտնել ԵՊՀ շենք, Արամ Սիմոնյանը նշեց. «Զարմանալի բան եք ասում, որովհետեւ ոչ ոք ոչ մեկի նման բան չի արտոնել: Արմեն Սարգսյանի խնդրանք էր ուղղակի հնարավորություն տալ այսօր հարցազրույց չտալ»: Նշենք, որ արդեն մի քանի օր է՝ ինչ ՀՀԿ թեկնածու Արմեն Սարգսյանը հանդիպումներ է կազմակերպում կուսակցությունների եւ հասարարակական գործիչների հետ, և ամեն անգամ խույս է տալիս լրագրողների հետ հանդիպումից: Ինչպես նախորդ օրերին, այնպես էլ այսօր նա այնպիսի իրավիճակ ստեղծեց, որպեսզի չհանդիպի լրագրողներին և չպատասխանի, գուցե իրեն համար տհաճ, հարցերի:  

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am