Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է
Այսօր Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նշանակված դատական նիստը հետաձգվել է՝ տնային կալանքի տակ գտնվող Արեգնազ Մանուկյանին դատարան չներկայացնելու պատճառով։ Այս մասին հայտնում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումը։
«Նիստի ընթացքում ձեռնարկվել են Արեգնազ Մանուկյանին դատարան ներկայացնելու միջոցներ, սակայն նրան սահմանված ժամանակահատվածում դատարան տեղափոխելու հնարավորության բացակայության պատճառով դատական նիստը հետաձգվել է։ Նիստով նախատեսվում էր շարունակել դատական քննությունը՝ ապացույցների հետազոտման փուլում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին նախագահող դատավոր Ջոն Հայրապետյանի որոշմամբ Անդրանիկ Թևանյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է երեք ամսով։ Նույն օրը Արեգնազ Մանուկյանի նկատմամբ կիրառվել է մեկամսյա կալանք, իսկ սեպտեմբերի 22-ից նրա նկատմամբ կիրառվել է երեք ամիս ժամկետով տնային կալանք՝ հաղորդակցության սահմանափակմամբ։
Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 9-ին»,- նշված է հաղորդագրությունում։
