«Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը

Yerkir.am-ը ներկայացնում է ԱԺ պատգամավոր Ն. Փաշինյանի ելույթը, որը վերջինս ունեցել է 2012 թ․ Լեհաստանի Կրինիցա քաղաքում՝ «Ինչպես կարող է Արեւելյան գործընկերությունը նպաստել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորմանը» թեմայով տեղի ունեցած քննարկմանը։

***
«Օգոստոսի 31-ին, Կրինիցայի տնտեսական ֆորումի բացումից մի քանի օր առաջ տեղի է ունեցել աննախադեպ իրադարձություն: Հունգարիայի իշխանությունների որոշմամբ, Ադրբեջանին է արտահանձնվել այդ երկրի քաղաքացի Ռամիլ Սաֆարովը, ով Հունգարիայի դատարանի որոշմամբ` Հայաստանի քաղաքացի Գուրգեն Մարգարյանին սպանելու համար դատապարտվել էր ցմահ ազատազրկման եւ այդ պատիժը կրում էր հունգարական բանտում: Քանի դեռ ցմահ բանտարկյալը գտնվում էր իրեն Ադրբեջան տեղափոխող ինքնաթիռում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նրան ներում շնորհելու հրամանագիր է ստորագրել, եւ Սաֆարովը վայրէջք է կատարել արդեն որպես ազատ քաղաքացի, հենց օդանավակայանում ստանալով Ադրբեջանի քաղաքացու անձնագիր:

Գուրգեն Մարգարյանի սպանությունը Սաֆարովը կատարել է 2004 թվականին, Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում, երբ նրանք երկուսն էլ որպես իրենց երկրների զինված ուժերի սպաներ մասնակցում էին ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում կազմակերպված անգլերենի դասընթացներին: Սաֆարովը Մարգարյանին կացնահարել է, երբ վերջինս քնած է եղել անկողնում: Սրանից հետո Ադրբեջանում Սաֆարովին պատվում էին ինչպես ազգային հերոսի, եւ Հունգարիայի իշխանությունները չէին կարող չգիտակցել՝ ինչ է նշանակում արտահանձնել նրան Ադրբեջանին:

Տիկնայք եւ պարոնայք,
այս իրադարձությունը հարված է ԵՄ-ի եւ մասնավորապես՝ Արեւելյան գործընկերության հեղինակությանը: Մամուլում արդեն տեղեկություն է հայտնվել, որ տեղի է ունեցել կոռուպցիոն գործարք, եւ Սաֆարովին ազատելու համար Ադրբեջանը դոլարով վճարել է ԵՄ անդամ Հունգարիային: Նպաստու՞մ են արդյոք նման քայլերը Հարավային Կովկասում կոնֆլիկտների կարգավորմանը, տվյալ դեպքում` Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորմանը: Իհարկե, ոչ: Ընդհակառակը, բորբոքում են թշնամությունը, նաեւ խաթարելով վստահությունը եվրոպական արժեքների նկատմամբ:

Խորապես համոզված եմ՝ աջակցել կոնֆլիկտների կարգավորմանը Արեւելյան գործընկերության համատեքստում, նշանակում է աջակցել հակամարտող երկրներին եւ ժողովուրդներին` իրական ժողովրդավարություն հաստատելու գործում: Տվյալ դեպքում նկատի ունեմ Ղարաբաղյան հակամարտության կողմ հանդիսացող երկրներին՝ Հայաստանի Հանրապետությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, Ադրբեջանի Հանրապետությանը:

Ժողովրդավարությունը, Մարդու իրավունքների պաշտպանվածությունը, օրենքի գերակայությունը տվյալ երկրում կարող է էականորեն նպաստել հակառակ կողմի գիտակցության մեջ ձեւավորված ֆոբիաների հաղթահարմանը եւ ընդհակառակը` մարդու իրավունքների եւ օրինականության տեսակետից կասկածելի որոշումները ավելի են խորացնում փոխադարձ ֆոբիաները:

Բերեմ եւս մեկ օրինակ. վերջերս Ադրբեջանում ձերբակալվեց «Ты кто такой, давай до свидания» հանրահայտ երգի հեղինակ, «Գոլոս Թալիշա» թերթի գլխավոր խմբագիր Հիլալ Մամեդովը: ԶԼՄ-ների տեղեկություններով, Ադրբեջանի իշխանությունները նրա երգը հակապետական են համարել

Ինչպե՞ս է, ուրեմն, Ադրբեջանը փորձում համոզել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին, որ կարող է երաշխավորել նրա ինքնորոշման իրավունքը, եթե չի կարողանում երաշխավորել սեփական քաղաքացիների ազատ ստեղծագործելու եւ ազատ արտահայտվելու իրավունքը: Ինչպե՞ս կարող է Ղարաբաղի ժողովուրդը մտածել նույնիսկ Ադրբեջանի կազմում ընդգրկվելու մասին, եթե այստեղ խաղաղ պայմաններում քնած հայի սպանությունը համարում են ազգային սխրանք»:

Սրանք երբեմնի ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումներն են մարդասպան Ռամիլ Սաֆարովի արարքի, վերջինիս հերոսացնելու, արտահանձնելու, ինչպես նաև Ադրբեջանում առկա բռնատիրական համակարգի ու արցախահայության՝ Ադրբեջանի կազմում ապրելու անհնարինության մասին։ Հետաքրքիր է՝ վարչապետի աթոռն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հիշելու՞ է ընդիիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանին, երբ Թուրքմենստանից վերադառնալուց հետո շուտափույթ արտահանձնի Սիսիանցի կնոջ ու երեխաների վրա հարձակված մերօրյա «Սաֆարովին»։

դիտվել է 298 անգամ
Լրահոս
Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Ես ոչ մեկի «добро»-ի կարիքը չունեմ. Սամվել Կարապետյան «Արցախի մասին խոսելը պատերազմ հրահրել չէ, իսկ հիշելը խաղաղությունը մերժել չէ»․ Հակոբյան Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով նիստը հետաձգվել է BMW-ն կողաշրջված հայտնվել է ձորակում․ փոխհամայնքապետի եղբայրը մահացել է Եթե հիմա համապատասխան հակահարված չստանան՝ սա կրկնվելու է Ադրբեջանցու կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին շքանշան են տվել Ճտերն աշնանն են հաշվում․ Սամվել Կարապետյան Եվրամիության արտգործնախարարների խորհուրդը Լյուքսեմբուրգում կքննարկի Վրաստանի հարցը 50 դրամով չեն տանում, եթե տանեին՝ կտայի․ Վերին Դվինի բնակիչները բողոքի ակցիա են անում Փաշինյանը լսել է ադրբեջանական մուղամ և ծանոթացել է «Ղարաբաղի տան» ցուցադրությանը Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև փակ հանդիպում չի կայացել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» Խորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռ Պուտինը, Փաշինյանը և Ալիևը փակ հանդիպում են անցկացրել «Սաֆարովին» դատապարտողից՝ «Սաֆարով» հանձնող․ Փաշինյանի՝ 2012-ի մտքերը Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարած խոշոր գազատար նավի Լուկաշենկոն Նիկոլին բերել է մեջտեղ ու ասել․․․ Հովհաննես Շահինյան (video) Վերացնել կալանքը․ Արթուր Դանիելյանի գործի առնչությամբ 11 ՀԿ-ներ հայտարարություն են տարածել 13-ամյա երեխան հայտնել է, որ «ՍՕՍ մանկական գյուղեր»-ի մասնաճյուղում ֆիզիկական բռնության է ենթարկվել Եվրոպական Խորհրդարանը պահանջում է անհապաղ ազատ արձակել ու վերադարձնել հայ գերիներին. Գոհար Մելոյան (video) Արարատ Միրզոյանը պարտավոր է ասել՝ ինչ է եղել Իրանում․ Նաիրի Հոխիկյան (video) Գիտե՞ք՝ ինչ է ասել Պուտինը՝ Նիկոլի մեջքին թփթփացնելով․ Հովհաննես Շահինյան (video) Հեսա՛ Ռուբինյանի շարադրություն գրողը․ Սամվել Կարապետյանի կոպիտ արձագանքը (video) Կաթողիկոսի՝ ՀՀ վարչապետին ուղղված հայրական հորդորը կրկին շահարկվում է. պարզաբանում է Հայր Ասողիկը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am