Ադրբեջանի ժողովուրդը պետք է ազատորեն իրացնի իր կրոնական իրավունքները
Իրանական «ԱՆԱՋ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Արևելյան Ատրպատական նահանագում ԻԻՀ հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ այաթոլլահ Մոհսեն Մոջթահեդ Շաբեսթարին հայտարարել է .«Ադրբեջանի ժողովուրդը պետք է ազատորեն իրացնի իր կրոնական իրավունքները»: Իրանական աղբյուրի փոխանցմամբ՝ իրանցի բարձրաստիճան հոգևորականը, անդրադառնալով 2015թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Նարդարան ավանում ոստիկանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած արյունալի բախմանն ու այդ երկրում շիաների նկատմամբ կիրառվող բռնաճնշումներին, մասնավորապես նշել է. «Հոգևոր առաջնորդն Ադրբեջանի նախագահի հետ ունեցած հանդիպմանը, անդրադառնալով մարդու իրավունքների հարցերին, Իլհամ Ալիևին հորդորել է, որ Ադրբեջանի բնակչության մեծամասնությունը կազմող շիաների կրոնական պահանջները պետք է բավարարվեն, և նրանք հալածանքների չենթարկվեն:Հուսով ենք, այսուհետ Նարդարանից լավ լուրեր կլսենք»:
