Մարդը չի հասկանում Թաթայի , Գութանի , Գագիկ Գինոսյանի ու Մրոյի տարբերությունները, ո՞նց տարբերակի երբ անգրագետ է և «յոթ տարի շարունակ մնացել է նույն դասարանում»․ Հարություն Հարությունյան

«5-րդ ալիք»-ի տնօրեն Հարություն Հարությունյանը գրել է․

 «ՄԻ՛ ԽԱՌՆԻՐ ՄԵԶ ՁԵՐ ՎԱՅՐԻ, ԱՐՋԻ ՑԵՂԵՐԻՆ

Վատ է երբ երկրի առաջին դեմքը չգիտի, որ Արսեն Գրգորյանը՝ Մրոն, Հայաստանի վաստակավոր արտիստ է, ավելի վատ է, որ ոչ բարով առաջին դեմքը, չգիտի հայկական ռազմական պարերի կամ երգարվեստի պատմությունը, իսկ ավել սարսափելի է, երբ երկրի առաջին դեմքը բացի համաշխարհային կարգի սուտասան լինելուց նաև խառնակիչ է:

Ուրեմն, որպեսզի արդարացնի հանրայինով սեպտեմբերի 27-ին հեռարձակած Թաթայի ժամ ու կեսանոց համերգը, նա այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նույն օրը մեր եթերով հեռարձակված «Գութան» պարի փառատոնին և նրա հիմնադիր, լուսահոգի Գագիկ Գինոսյանին նվիրված հաղորդմանը, ասելով որ 5-րդ ալիքով էլ տաշի տուշի է եղել, «մի պարել են պարե՜լ, պարում էին ու պարո՜ւմ»: Մարդը չի հասկանում, կամ առնվազն ուզում է ցույց տալ, որ չի հասկանում Թաթայի , Գութանի , Գագիկ Գինոսյանի ու Մրոյի տարբերությունները, ո՞նց տարբերակի երբ անգրագետ է և «յոթ տարի շարունակ մնացել է նույն դասարանում»:

Եւ վերջապես, ի՞նչ է ուզում ապացուցել ազգային երգ ու պարից, մարտապարերից ու ռազմի երգերից անտեղյակ մեկը, ով կրթահամալիրներում Մաշտոցի հայերեն առաջին գրավոր նախադասությունը՝ «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ» գրությունը փոխարինում է իր՝ «լավ սովորիր , որ լավ ապրես» անհասկանալի կարգախոսով: Ինչևէ, մարդը ամեն ինչին նայել և շարունակում է նայել իր՝ «երկրի հակառակ կողմից» և ջանք չի խնայում, որ մեզ նետի այդ հակառակ կողմը, որտեղ ավեր է, Սոդոմ Գոմոր, ողբ, խառնակչություն և անեծք, անեծք , անեծք….

Գրառումս ավարտեմ մեծ դասականից մեջբերմամբ.

«Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի,արջի ցեղերին,—
Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին»»:

 

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Գուրգեն Արսենյանի ընկերության ձեռք բերած անշարժ գույքի հարցը դատարանում է․ Հետք 7 ՔՊ-ական պատգամավոր եկեղեցու «քննությամբ» կզբաղվեն. ովքեր են նրանք. Armlur.am Մարտի 1-ով Գրիգոր Գրիգորյանի Շերիֆի գործը գնաց դատարան Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի․ ինչպիսի եղանակ է սպասվում հանրապետությունում #ՈՒՂԻՂ․Հենց հիմա Փաշինյանի խայտառակ սուտը․ադրբեջանցին կրակում է Հայաստանի ներսում արդեն․ քաղտեխնոլոգ (video) Եկեղեցու դեմ արշավին միացած Սիոն Սրբազանին «Էջմիածին քաղաքի պատվավոր քաղաքացի» մեդալ են շնորհել Օկուպացված Ջրականում հայր և որդի պայթել են ականի վրա Վրաստանը 20 տարով երկարաձգել է Ադրբեջանից գազի մատակարարման համաձայնագիրը Ադրբեջանը պատրաստ է 2028 թվականին ստանձնել ԱՊՀ-ում նախագահությունը և կազմակերպել խորհրդի նիստը. Ալիև Ներկայացնել, թե Հայրապետը անտարբեր է գտնվել իմ խնդրի վերաբերյալ, անընդունելի է և խիստ դատապարտելի Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ՆԳՆ Ուկրաինայի ԶՈւ-ն հարձակվել է Բելգորոդի և Կալուգայի մարզերի վրա. կան զոհեր և վիրավորներ Տասնյակ օդանավեր չեն կարողացել վայրէջք կատարել Մոսկվայում. ինչ իրավիճակ է ՀՀ չվերթերի հետ Ալիևը հույս ունի, որ Թրամփը Նոբելյան մրցանակ կստանա «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար» «Թորոսյան Արսե՛ն, մահացածների փողերով ջեբերդ լցրա, բալքիմ կշտանաս»․ պահեստազորի սպա (video) Մարդը չի հասկանում Թաթայի , Գութանի , Գագիկ Գինոսյանի ու Մրոյի տարբերությունները, ո՞նց տարբերակի երբ անգրագետ է և «յոթ տարի շարունակ մնացել է նույն դասարանում»․ Հարություն Հարությունյան Իշխանությանը հանգիստ չեն տալիս իր նախաձեռնած հակաեկեղեցական արշավի շարունակական ձախողումները Հայի ողբերգությունը՝ կորուստների հանդեպ հոգեբանական հարմարվողականությունը․ Հասրաթյան Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Դատարանը արգելանք է դրել Էդգար Ղազարյանի բանկային հաշիվների վրա #ՈՒՂԻՂ․ Ադրբեջանցի զինվորը TRIPP-ո՞վ է մտել Հայաստան․․․ Փաշինյանի «խանգարման» հետքերով․քննարկում (video) Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր «Լկտի պահվածքով փողոցից եկած Փաշինյանն ի՞նչ է պատրաստվում անել հայ կնոջ դեմ»․ Հարութ Սասունյան (video) Սուրեն Պապիկյանը հենց հիմա պետք է դատվի․ Ռոլանդ Մարտիրոսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am