Հայկական արմատներով արքայազն ազատ արձակվեց. պայթյուն սպասե՞լ թագավորական ընտանիքում

Սաուդյան Արաբիայում ազատ են արձակվել հակակոռուպցիոն հետաքննության շրջանակում ամիսներ առաջ ձերբակալված արքայազներն ու մյուս բարձրաստիճան պաշտոնյաները: Reuters-ի փոխանցմամբ՝ մայրաքաղաք Էր-Ռիյադի ամենաշքեղ հյուրանոցներից մեկը համարվող Ritz Carlton հյուրանոցը, որտեղ անցած նոյեմբերից պահվում էին թագավորական ընտանիքի ձերբակալված ներկայացուցիչները և որը փակ էր սովորական այցելուների համար, առաջիկա օրերին կվերսկսի աշխատանքը: Հիշեցնենք, որ 2017 թվականի նոյեմբերին Սաուդյան Արաբիայի Կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն կոմիտեն՝ թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանի գլխավորությամբ, որոշում էր կայացրել ձերբակալել 11 արքայազնի, մի քանի տասնյակ նախկին ու գործող նախարարների: Ձերբակալվածների թվում էր նաև աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը` արքայազն Ալ-Վալիդ բին Թալալը, ում կարողությունը գնահատվում է շուրջ 17 միլիարդ դոլար: Նա ձերբակալվել էր կոռուպցիոն գործունեությանը ներգրավված լինելու մեջ կասկածանքով: Գործարարից բացի ևս շուրջ 350 մարդ էր ձերբակալվել, այդ թվում և մի շարք արքայազններ և բարձրաստիճան պաշտոնյաներ: Ձերբակալվել էին թագավորական ընտանիքի տասնյակ անդամներ՝ թե գործող , թե նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանց բոլորին տեղավորել էին Էր Ռիադի Ritz Carlton հյուրանոցում, որտեղ նրանց հետ բանակցություններ են վարում մինչդատական ֆինանսական համաձայնագրերի մասին, որոնց շրջանակներում արքայազները կարող են վճարի դիմաց ազատ արձակվել, ինչը հնարավորություն կտա զգալիորեն համալրել պետական գանձարանը։ Ալ-Վալիդ բին Թալալի ընտանիքին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է, որ նա ազատ են արձակել շաբաթ։ «Նա տուն է վերադարձել»։ Սաուդցի պաշտոնյաները պաշտոնապես չեն մեկնաբանել այդ տեղեկությունը։ Ավելի վաղ հայտնել էին, որ կոռուպցիայի մեջ կասկածանքով ձերբակալված արքայազն Ալ-Վալիդ բին Թալալը բանակցում է իշխանությունների հետ՝ ծագած տարաձայնությունները կարգավորելու համար։ Նա առաջարկել էր «նվիրատվություն» Սաուդյան Արաբիային, որից հետո արքայազնի դեմ մեղադրանք չի առաջադրվել։ Բայց իշխանությունները, մասնավորապես երկրի գլխավոր դատախազը, այդ գումարին չէին համաձայնել։ Նաև կալանավորվել էր նրա դուստրը՝ արքայադուստր Ռիմ բինտ ալ Ալ-Վալիդ իբն Թալալը։ Նրա ճակատագրի մասին ոչինչ հայտնի չէ։ Ալ-Վալիդ բին Թալալը Սաուդյան Արաբիայի ամենահարուստ մարդկանցից մեկն է, նա Kingdom Holding Co ընկերության ղեկավարն է, որի բաժնետոմսերը նրա կալանավորումից հետո արժեզրկվել են, ինչի հետևանքով նրա կարողությունը նվազել է 1․2 մլրդ դոլարով։ Մինչև կալանավորումը այն 19 մլրդ դոլար էր գնահատվում: Այժմ խոսակցություններ են շրջանառվում, որ միլիարդատեր արքայազն և արքայի զարմիկ ալ-Վալիդ բեն Թալալն ազատ են արձակվել ձերբակալությունից և ԶԼՄ-ների հաղորդումների համաձայն՝ արքայազնն իր ազատման համար ավելի քան մեկ մլրդ դոլար է վճարել: Ի դեպ, հիշեցնենք, որ Ալ-Վալիդ բին Թալալը համարվում է հայկական արմատներով արքայազն: Իսկ ամեն ինչ սկսվեց անցյալ տարի նոյեմբերի 6-ին, երբ Սաուդյան Արաբիայի իշխանությունները ձերբակալեցին թագավորական ընտանիքի անդամների՝ նրանց մեղադրելով փողերի լվացման, իշխանության չարաշահման, կաշառակերության, վատնումների և այլ հանցագործությունների մեջ: Մեղադրանքները կապված էին տարիների ընթացքում շուրջ 100 միլիարդ դոլարի հափշտակման փաստի հետ: Կառավարությունը գործի շրջանակում սառեցրեց շուրջ 1700 բանկային հաշվեհամար: Սկանդալը ծագեց Սաուդյան Արաբիայում՝ իշխանության համար մղվող պայքարի շրջանակում: 32-ամյա արքայազն Մոհամադ բին Սալմանը, ով երկրի ղեկավարության ստանձնման հիմնական թեկնածուն է՝ գլխավորում է հակակոռուպցիոն հանձնաժողովը: Այս կերպ Սալմանի կողմնակիցները վերացրեցին արքայազնի համար որևէ մրցակցություն՝ ապահովելով իշխանության անխոչընդոտ փոխանցումը Սալմանին: Միևնույն ժամանակ, Սաուդյան Արաբիայի մի շարք միլիոնատերեր ու միլիարդատերեր շտապեցին հանել իրենց ակտիվները երկրի և հարևան երկրների տարածքներից: Ժառանգորդ արքայազն Մուհամմեդ բին Սալմանն, ակնհայտորեն, իշխանության է ձգտում՝ ամրապնդելով դիրքերը, և ժառանգորդին իշխանության տանելու ճամփան, փաստացի, հարթ է անցնում: Բայց արդյոք ներքին նոր պայթյուն չի լինի՞ թագավորական ընտանիքում... Մետաքսյա Շալունց

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am