ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Միխայիլ Կալուգինը հայտարարել է՝ դաշնակցային հարաբերությունների վերանայման դեպքում Հայաստանը կարող է կորցնել ռուսական գազի արտոնյալ գինը։ Առայժմ խոսքը հնարավորության մասին է, բայց տնտեսական հետևանքներն արդեն այսօր պետք է հաշվարկել։
Մի քանի թիվ բերեմ։ 2026 թ. ռուսական գազի արտահանման միջին գինը կանխատեսվում է շուրջ 313 դոլար՝ 1000 խորանարդ մետրի համար։ Բելառուսի համար գինը 128,52 դոլար է, Հայաստանի համար՝ 177,5։ Երկուսի դեպքում էլ գինը չի բարձրացել։ Չինաստանի համար այս տարվա միջին գինը գնահատվում է շուրջ 248 դոլար, իսկ Թուրքիայի և եվրոպական մի շարք երկրների համար՝ 562 դոլար։ Վերջիններիս դեպքում աճը նախորդ տարվա համեմատ մոտ 38% է։ Հայաստանի գնից ավելի քան երեք անգամ բարձր։ Սրանք, իհարկե, տարբեր պայմանագրեր ու մատակարարման պայմաններ են, բայց տարբերության չափը բավական խոսուն է։ Ընդ որում, հենց Ռուսաստանում գազը շարունակում է թանկանալ։ Առաջիկա երեք տարիներին ներքին սպառողների համար նախատեսվում է ևս շուրջ 27% աճ։ Այս պայմաններում Հայաստանի համար պահպանվող գինը քաղաքական հարաբերությունների տնտեսական չափման կարևոր դրսևորում է: Հիմա՝ մեզ համար ամենակարևորը։ Այս տարվա հունվար-օգոստոսին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 42,2%-ը բաժին է ընկել ջերմաէլեկտրակայաններին։ Այսինքն՝ գազի թանկացումը նաև հանգեցնելու է էլեկտրաէներգիայի ինքնարժեքի աճի։ Այնուհետև՝ ճնշում սակագների, արտադրության, սննդի գների ու ընտանեկան բյուջեների վրա։ Ուստի հարաբերությունները վերանայելուց առաջ պետք է պարզ պատասխան ունենալ՝ արտոնյալ գինը կորցնելու դեպքում ո՞վ է վճարելու տարբերությունը։ Սպառո՞ղը, բիզնե՞սը, թե՞ պետությունը՝ բյուջեից։ Հայաստանի համար սա ռազմավարական ռիսկ է՝ էներգետիկայից մինչև սոցիալական կայունություն։
Գրել է էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դվթյանը։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը