Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ընթացող ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում

«Հարգելի՛ գործընկերներ,

Դիմում եմ ձեզ՝ որպես ԵԱՀԿԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ և ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ՝ հրատապ մարդասիրական կոչով։

Արդեն գրեթե երեք տարի է, ինչ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և այլ պատանդների դատավարություններն անցկացվում են դռնփակ։ Նրանց ընտանիքները զրկված են իրենց հարազատներին այցելելու հնարավորությունից։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի միջոցով ստացված տեղեկությունները լուրջ մտահոգություններ են առաջացնում նրանց ֆիզիկական և հոգեբանական ծանր վիճակի վերաբերյալ։

Գրեթե մեկ տարի է՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեին արգելված է այցելել կալանավորված անձանց։ Անցնող երեք տարիների ընթացքում ոչ մի միջազգային դիտորդական առաքելություն կամ չեզոք կողմ չի կարողացել տեսակցել նրանց։

Խնդիրն ուղղակիորեն վերաբերում է մեր կազմակերպության մարդասիրական առաքելությանը՝ պաշտպանելու մարդու իրավունքները, մարդկային արժանապատվությունը և մարդասիրական սկզբունքները։

Կցանկանայի առանձնահատուկ ուշադրություն հրավիրել Պորտոյի հռչակագրի 208-րդ և 209-րդ պարբերությունների վրա։ Դրանք կոչ են անում Վեհաժողովին մշակել ազատազրկված անձանց գործերի դիտարկման շրջանակ։

209-րդ պարբերությունը մասնավորապես ընդգծում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունից տուժած բոլոր անձանց իրավունքների պաշտպանության և ռազմագերիների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի անհրաժեշտությունը։

Այս համատեքստում կարծում եմ, որ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի մարդասիրական այցը Բաքու կարող է լինել այս հանձնառությունների կոնկրետ դրսևորումը։

Պաշտոնական նամակով այս հարցը արդեն բարձրացրել եմ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահի, գլխավոր քարտուղարի և Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչի առջև՝ խնդրելով նրանց անձնական աջակցությունը նման այցը հնարավոր դարձնելու համար։

Կցանկանայի ընդգծել՝ սա քաղաքական բանակցություն չէ։

Նպատակը շատ հստակ է՝ գնահատել պահվող անձանց մարդասիրական և մարդու իրավունքների վիճակը և համոզվել, որ մեր Վեհաժողովի կողմից ընդունված սկզբունքները գործնականում կյանքի են կոչվում։

Անհրաժեշտության դեպքում ես պատրաստ եմ անձամբ և միայնակ մեկնել Բաքու։

Եթե ԵԱՀԿ-ի այլ խորհրդարանականներ ցանկանան միանալ ինձ, ես միայն կողջունեմ նրանց մասնակցությունը։

Ուստի՝ կոչ եմ անում ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին կազմակերպել մարդասիրական այց Բաքու և ապահովել պատվիրակության անվտանգ մուտքի, անվտանգության և վերադարձի անհրաժեշտ երաշխիքները։

Հարգելի՛ գործընկերներ,

Եկե՛ք դրսևորենք բարի կամք և հանձնառություն։

Եկե՛ք մեր սկզբունքները վերածենք կոնկրետ գործողությունների։

Համոզված եմ, որ նման այցը կարող է դառնալ վստահության ամրապնդման կարևոր միջոց և քայլ դեպի իրական խաղաղության գործընթաց։

Շնորհակալություն»։

դիտվել է 34 անգամ
Լրահոս
Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 31 500 հրթիռներ․ Արտակ Զաքարյան Կոնսերվատորիայում պատից հանվել են պատերազմում զոհված երաժիշտների նկարները. Վարդան Հակոբյան Խոշոր ավտովթար Գեղարքունիքում, կան վիրավորներ Ի՞նչ է միակողմանիորեն զիջել Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հետ գրավոր կամ բանավոր պայմանավորվածությունների շրջանակներում Լիլիթ Գալստյանը կոչ է անում մարդասիրական այց կազմակերպել Բաքու Մեկ որոշում, երեք ճակատագրական հարց Փաշինյանն այժմ ստիպված է անձամբ ստանձնել ադրբեջանցու «պաշտպանությունը»․ Գառնիկ Դանիելյան Ձեզնից վախեցող չկա, կարո՞ղ եք՝ Ալիևի քթից բերեք․ Քրիստինե Վարդանյան Մտավախություն չունե՞ք, որ Ադրբեջանը կարող է մի օր էլ շինծու մեղադրանքներով ձեր դեմ գործ հարուցել․ պատգամավորը՝ Փաշինյանին Օրիորդ Հրաչիկը Ուկրաինայի Պրիլուկի քաղաքում ռուսական հարձակման զոհերի թիվը հասել է 14-ի Դատախազությունը կբողոքարկի Վարդան Ղուկասյանին արդարացնելու մասին վերդիկտը «Կոռուպցիա ենք խոսու՞մ, դե լսիր»․ Գեղամ Մանուկյանը սկսեց գոռալ Փաշինյանի վրա (video) «Կրիմինալ ա եղել», «Լսեցի՞ք, ժողովու՛րդ, ինչ ասաց Փաշինյանը»․ Սուր հարցուպատասխան Արեգա Հովսեփյանի ու Փաշինյանի միջև (video) Մեսրոպ Մանուկյանը փաստերով «նեղը գցեց» Փաշինյանին․․․ Փաշինյանը սկսեց ցիտումներ անել (video) «Էս ի՞նչ լացուկոծ ա», «Հարցիս ուղիղ պատասխանե՛ք»․ Փաշինյանը իրեն կորցրեց (video) Հետևանքներ կլինեն, թերացումներ են եղել․ Սուրեն Պապիկյանը` Շաքիի դեպքի մասին (video) Գեղարքունիքի մարզի գերեզմաններից մեկում անհայտ անձը կոտրել է շիրիմների տապանաքարեր, ծաղկամաններ «Ձեր արածը ոչինչ է», «Դուք ի՞նչ եք հարցնում»․ լեզվակռիվ Արթուր Խաչատրյանի ու Փաշինյանի միջև (video) Ինչու՞ չկան զինված ադրբեջանցու ձերբակալման կադրերը․ ընդդիմադիրը՝ Փաշինյանին (video) Արաքսի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջերը դարձել են ՔՊ-ի քարոզչական հարթակ. Hetq.am
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am