SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 28-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գավառի բաժին է ահազանգել Գեղարքունիքի մարզի բնակիչ 45-ամյա Գվիդոն Խ.-ն և հայտնել, որ իր մի քանի համագյուղացիներ իրեն տեղեկացրել են, որ գյուղի գերեզմանոցում ծաղկամաններ ու արձանիկներ են կոտրել, ծաղիկներ թափել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր է մեկնել ոստիկանության Գավառի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։Տեղում պարզվել է, որ կոտրել են Ծաղկաշեն բնակավայրի մի քանի բնակիչների հարազատների գերեզմանների երկաթե խնկամաններ, խնկամանների քարե կափարիչներ, ծաղկամաններ, արձանիկներ, տապանաքարի եզրեր։Դեպքի փաստով ոստիկանության Գավառի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն։
Թե ով կամ ովքեր են հեղինակները, Գավառի ոստիկանները պարզում են։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Գվիդոն Խ.-ն Գավառ խոշորացված համայնքի Ծաղկաշեն բնակավայրի վարչական ղեկավարն է։
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը