Պաշտոնական. Արսենալը ռեկորդային գնով ձեռք է բերել Օբամեյանգի տրանսֆերը
Դորտմունդի «Բորուսիա»-ի գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը պաշտոնապես տեղափոխվեց Լոնդոնի «Արսենալ»: Տրանսֆերի արժեքը կազմել է 56 մլն ֆունտ, որը համարվում է թիմային ռեկորդ: Նախորդ ամենաթանկ տրանսֆերը պատկանում էր Ալեքսանդր Լակազետին՝ 46.5 մլն ֆունտ: Օբամեյանգը Գաբոնի ֆուտբոլի ազգային թիմի ավագն է և 2015 թվականին ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ:
