Սահմանին հանգիստ է,համարժեք պատասխան միշտ տրվում է.նախարար
Արդեն տեղեկացրել ենք,որ այսօր՝մարտի 5-ին,Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է,ինչի առիթով ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաններն այցելել են նրա շիրիմին: Եռաբլուրում այսօր, լրագրողների հետ զրույցում, ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշեց,որ Վազգեն Սարգսյանի կերպարը պետք է օրինակ հանդիսանա մեզ բոլորիս համար: Մենք պետք է նրա պատգամները կիսատ չթողնենք: Այն արդյունքը, որ մենք ունեցել ենք Վազգեն Սարգսյանի հետ, պիտի այնպես անենք, որ հիմա շարունակենք այդ ամենը:Սահմանային իրադրության մասին խոսելով ` նախարարը նշեց, որ հիմա հանգիստ է և համարժեք պատասխան միշտ տրվում է:
