Պուտինի և Փաշինյանի հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի ժամանակ նախատեսված չէ. Ուշակով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձին հանդիպումը ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում չի նախատեսվում, սակայն հնարավոր շփումները բացառել չի կարելի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
Միաժամանակ, Ուշակովը նշել է, որ Փաշինյանի հնարավոր այցի վերաբերյալ Ռուսաստանի հետ որևէ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա։
