ԵԽԽՎ-ում նկատել են Հայաստանում ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիրը. Արամ Վարդևանյան
Այո՛, Հայաստանը ժողովրդավարությունը որպես սկզբունք ընդունել է իր Անկախության հռչակագրում, այլ հարց է, որ իշխանությունները մեծ քայլերով նահանջել են այդ սկզբունքից։ Այդ մասին հոկտեմբերի 6-ին խորհրդարանի նիստի ժամանակ հայտարարել է ընդդիմությունից խորհրդարանի փոխխոսնակ Արամ Վարդևանյանը։
Նա հիշեցրել է, որ ԵԽԽՎ-ում իշխանությունների գործողությունները «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեմ անվանել են մի երևույթ, որը ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա։ Նրա գնահատմամբ՝ ԵԽԽՎ պատգամավորները Հայաստանում ընտրությունների արդյունքների լեգիտիմության խնդիր են տեսել։
