ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, ԴԱՀԿ նախկին ղեկավար Միհրան Պողոսյանը հանդես է եկել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին նախագծով:
Սակայն Միհրան Պողոսյանի և Արդարադատության նախկին նախարարներ, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանի և ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի միջև բուռն բանավեճ սկսվեց, քանի որ Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանը դեմ արտահայտվեցին նախագծին:
Միհրան Պողոսյանի խոսքով՝ պարտապանի գույքն արգելանքից հանելու դեպքերի մասով պետք է ավելացնել կետ, ըստ որի՝ արգելադրված գույքի նկատմամբ եթե այլ անձն ունի սեփականության իրավունք, քաշքշուկի մեջ չպետք է հայտնվի: «Բազում օրինակներ կան, և իմ 9 տարվա փորձն ասում է այն մասին, որ խնդիրը հետևյալն է՝ միշտ անձը ԴԱՀԿ-ին ներկայացրել է իր սեփականության իրավունքը, իսկ ԴԱՀԿ-ի դիրքորոշումը եղել է այն, որ դատարանից պետք է բերել վճիռ սեփականության իրավունքի արգելանքից հանելու մասին: Եվ դա գնահատում եմ որպես մեր քաղաքացու համար քաշքշուկ, որպես կոռուպցիայի աղբյուր և գտնում եմ, որ նման կարգավորումը պետք է օրենքով տալ: Եթե կա երրորդ անձի սեփականության իրավունքի վերաբերյալ դատական ակտ, ապա պարտապանի գույքը պետք է արգելանքից հանվի»,- ասաց նա:
«Պարոն Պողոսյան, ես ձեր լեգիտիմ նպատակին, որը դուք հետապնդում եք, բացարձակապես դեմ չեմ: Եթե խոսքը վերաբերում է նրան, որ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտը որևէ պետական մարմին, մասնավորապես, մենք խոսում ենք կադաստրի մասին, չի գրանցում, ուրեմն ես նախ և առաջ առաջարկությամբ հանդես կգայի այդ լրացումը կատարելու օրենքում: Հարկադիրը դատական ակտի հիման վրա չպիտի գրանցի, հարկադիրը պիտի գրանցի սեփականության իրավունքի պատկանելությունը հավաստող փաստաթղթի հիման վրա, որպիսին պիտի լինի կադաստրի վկայականը: Ու եթե կադաստրը չի գրանցում, Պողոսը կամ Պետրոսը չի գրանցում, դա այլ հարց է: Ես խնդիր եմ տեսնում այն առումով, որ եթե այդ դատական ակտը մտել է օրինական ուժի մեջ, կա վերաբերելի պետական մարմին, որը պետք է կատարի սեփականության իրավունքի փոփոխություն: Կադաստրը չի արել դա, պրոբլեմը կադաստրից է, մենք հիմա հետևանքն ենք փորձում լուծել: Հարկադիրը վերջին կետն ա, մենք վերջին կետում չպիտի խնդիրը լուծենք, բա էն մեջտեղի օղակնե՞րը: Ինչի՞ պետք է հարկադրը լուծի մի խնդիր, երբ որ մեջտեղի մարմինը պրոբլեմ ա սարքել, գլուխը պատին ա տալիս որևէ պետական մարմին»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:
Հրայր Թովմասյանը ևս դեմ արտահայտվեց, ինչին ի պատասխան Միհրան Պողոսայանը հարցրեց. «Կարող ա դուք երկուսով եք դեմ, ինչի՞ եք բոլորի անունից խոսում»:
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը