Պատշաճ է, որպեսզի մեր իշխանությունները օրինակ վերցնեն բարեկամ Ղազախստանի Նախագահի սկզբունքային ու սրտացավ վերաբերմունքից. Արա Սահակյան

1992-1998թթ. Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ, արտակարգ և լիազոր դեսպան Արա Սահակյանը գրում է «Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ պետական սահմանը անօրինական կերպով հատելու և խաղաղ բնակչին հրազենային ծանր վնասվածք պատճառելու միջադեպը Հայաստանի իշխանությունների կողմից ծույլ արձագանքի է արժանացել. մինչդեռ անհրաժեշտ է արժանապատիվ և համարժեք մոտեցում ցուցաբերել։ Այս առումով խիստ օգտակար է, որպեսզի Հայաստանում իմանան, թե ինչպես է ընթանում ս.թ. սեպտեմբերի 24-ին Կասպից ծովում անցկացված զորավարժություններում պատահած հայտնի ողբերգական դեպքի հետաքննությունը։

 Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հետաքննությունը բացահայտել է Ղազախստանի ԶՈւ-երի խորքային և համակարգային խնդիրներ։ Հիշեցնեմ, որ ափհանման ժամանակ ուժեղ փոթորկի և քամու հետևանքով 17 նավաստի հայտնվել էր ծովում և, ցավոք, նրանցից 14-ը զոհվել էր։

ՊՆ համալիր ստուգման առաջին փուլի արդյունքներով ձեռնարկվել են խիստ միջոցներ. պաշտոնից ազատվել են պաշտպանության նախարարը, ԶՈւ ԳՇ պետը և ՌԾՈւ-երի գլխավոր հրամանատարը։ Նախկին ղեկավար կազմը մեղադրվում է զորավարժությունների պլանավորման մեջ թույլ տված սխալների և պատշաճ վերահսկողության բացակայության համար։ Տեսչական ստուգումներն ընդգրկել են ՊՆ ավելի քան 50 օբյեկտ։ Ծանր հետևանքներ առաջացրած անփութության գործերից բացի, քննությունը բացահայտել է պետական գույքի հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման դեպքեր, ինչպես նաև ոչ կանոնադրային հարաբերությունների և զինծառայողների նկատմամբ բռնության կիրառման թաքցված փաստեր։

 Ղազախստանի նախագահը հետաքննությունը վերցրել է անձնական հսկողության ներքո և ՊՆ նոր ղեկավարությանը հանձնարարել է 10 օրվա ընթացքում պատրաստել ԶՈւ-երի բարեփոխումների արմատական ծրագիր։

Պատշաճ է, որպեսզի մեր իշխանությունները օրինակ վերցնեն բարեկամ Ղազախստանի Նախագահի սկզբունքային ու սրտացավ վերաբերմունքից»:

դիտվել է 214 անգամ
Լրահոս
Կասպից ծովում 14 զինծառայողի մահից հետո Ղազախստանում ձերբակալվել է Ռազմածովային ուժերի նախկին գլխավոր հրամանատարը Ֆրանսիայում ավագ դպրոցի աշակերտների բողոքի ցույցերին շուրջ 86 հազար մարդ է միացել Գուտերեշն ԱՄՆ-ին, Իսրայելին և Իրանին կոչ է արել դադարեցնել հակամարտությունը և վերադառնալ բանակցություններին ՊՆ–ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. փաստաբան Ադրբեջանում զբաղվում են նոր «սաֆարովներ» ծնելով․ Գառնիկ Դավթյան Նեթանյահուն հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը կփորձի հարձակվել Իսրայելի վրա՝ ընտրությունների վրա ազդելու համար Հայաստանը փորձում է Ռուսաստանի վրա բարդել ռшզմական բազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը․ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Գեղարքունիքում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել Եկեղեցու գործով իշխանությունը կարծես թե հետագա «ճանապարհային քարտեզի» բարդություն ունի․ Բադալյան Երևանում «MAZ» բեռնատարը վրшերթի է ենթարկել տղամարդուն և առաջ ընթանալով բшխվել կայանված վիճակում գտնվող խոտանված մեքենային․ բժիշկներն արձանագրել են նրա մաhը Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան Իսրայելի ԶՈւ-ն հրաման է ստացել նախապատրաստվել Պաղեստինի ազգային վարչության nւժային կազմավորումների դեմ լայնածավալ մшրտական գործողությունների. Իսրայել Կաց Իրանի շուրջ հակամարտությունը բացասաբար է անդրադառնում համաշխարհային տնտեսության վրա. Լավրով Պատշաճ է, որպեսզի մեր իշխանությունները օրինակ վերցնեն բարեկամ Ղազախստանի Նախագահի սկզբունքային ու սրտացավ վերաբերմունքից. Արա Սահակյան Նախաձեռնեք Շաքիի ընտանիքի վիրավոր մորը հերոսի կոչման ներկայացնելու հանրային պահանջը։ Այդ պահանջը դարձրեք քաղաքական օրակարգ. Վլադիմիր Մարտիրոսյան Երկիր, կանգ առ, ես իջնում եմ. Արման Աբովյան Իշխանության պարտականությունը աճի տոկոսը հանդիսավոր արտասանելու մեջ չէ։ Նրա պատասխանատվությունն է ապահովել, որ այսօրվա աճը վաղը դառնա ավելի մրցունակ արտադրություն. Դավիթ Անանյան Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը Թուրքական բեռնանավ է խորտակվել. կան զոհեր Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն արդարացվեց. 24News Բաքվում քննարկվել է ԹՐԻՓՓ նախագիծը Ձեր Թաթաներով չե՛ք մոռացնելու Շաքիի սահմռկեցուցիչ դեպքը․ ընդդիմադիրի էմոցիոնալ ելույթը (video) Զինված ադրբեջանցին շվշվացնելով հատում է ՀՀ սահմանը, ի՞նչ կլինի, եթե դիվերսիա լինի․ Յոլյան (video) Բացահայտեմ՝ ադրբեջանական մամուլը ինչ է գրել Հայաստան ներթափանցած իրենց զինված զինվորի մասին․ Դավթյան (video) Ե՛ս կպատասխանեմ Ալիևի՝ ձեզ ստորացնող հայտարարությանը․ Արեգա Հովսեփյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am