Գագիկ Ծառուկյանի քրգործը մուտքագրվել է դատարան և մակագրվել դատավոր Մանվել Շահվերդյանին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վերաբերվող քրեական գործը հոկտեմբերի 2-ին մուտքագրվել է դատարան և մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։
Գագիկ Ծառուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 46-255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ), ՀՀ քրեական օրենսգրքի 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (երկու դրվագ) և 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին) նախատեսված հանցանքների կատարման մեջ։
Գագիկ Ծառուկյանից բացի մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Սեդրակ Առուստամյանը, Համլետ Թումանյանը, Արթուր Դալլաքյանը, Արբի Խաչատրյանը, Ռոմա Կարապետյանը, Սինա Աբդոլմանաֆ Միարին, Աշոտ Զարիկյանը և Վեդի Խաչատուրյանը։ 7 անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանքը, մեկ անձի նկատմամբ՝ տնայի կալանք, ևս մեկ անձի նկատմամբ՝ բացակայելու արգել։
Քրեական գործը վարույթ ընդունելու մասին որոշում դեռևս չկա։
Հասմիկ Սարգսյան
