Պահանջում ենք Վասակ Դարբինյանի և Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը. «Հայաքվե»

«Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորումը տարածել է բաց նամակ-պահանջ` ուղղված Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանին և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանին։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն իր խորին վրդովմունքն է արտահայտում սեպտեմբերի 27-ին Հանրային հեռուստաընկերության եթերով հեռարձակված անպատեհ և անհարգալից հաղորդման, ինչպես նաև Հանրային հեռարձակողի կողմից տարիներ շարունակ իրականացվող կողմնակալ քաղաքականության վերաբերյալ։

Սեպտեմբերի 27-ը մեր ժողովրդի և պետականության համար ողբերգական և սրբազան հիշատակի օր է։ Այդ օրը Հանրային հեռուստաընկերության եթերով անպատեհ, հանրային արժեքները ոտնահարող բովանդակություն հեռարձակելը ոչ միայն անընդունելի է, այլև բացահայտ անարգանք է մեր հասարակության, զոհվածների հիշատակի և Հանրային հեռարձակողի բուն առաքելության հանդեպ։

Այս միջադեպը Հանրայինի ղեկավարության կողմից իրականացվող համակարգային անգործության և քաղաքական ծառայամտության օրինաչափ հետևանքն է։ Հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է ՀՀ հարկատուների միջոցներից և օրենքով պարտավոր է պահպանել չեզոքություն ու բազմակարծություն, վերածվել է իշխանական քարոզչամեքենայի:

Ընտրական փուլերում Հանրայինը լիովին շեղվել է իր առաքելությունից՝ իրականացնելով բացահայտ և ամբողջական իշխանամետ քարոզչություն, խախտելով հավասար պայմանների և լուսաբանման արդարության բոլոր սկզբունքները։ Քաղաքական հաղորդումների շրջանակներում, մասնավորապես՝ Պետրոս Ղազարյանի վարած հարցազրույցներում, ակնհայտ է ընդգծված կողմնակալ դիրքորոշումը։ Եթերը ծառայեցվում է իշխանական թեզերի առաջմղմանը, իսկ ընդդիմադիր կամ այլախոհ տեսակետները ենթարկվում են թիրախավորման ու մանիպուլյացիաների։

Ազգային ժողովի աշխատանքների լուսաբանումը կատարվում է բացառապես իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շահերից ելնելով՝ լուսանցք մղելով այլընտրանքային տեսակետներն ու խորհրդարանական ընդդիմության գործունեությունը։

Հանրայինի եթեր են բերվում զանազան տիրադավ, եկեղեցական նվիրապետությունն ու ազգային-հոգևոր արժեքները պառակտող անձինք՝ նպատակաուղղված հարված հասցնելով Հայ Առաքելական Եկեղեցուն և հանրային համերաշխությանը։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Վասակ Դարբինյանի և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանի անհապաղ հրաժարականը՝ եթերային քաղաքականությունը տապալելու, սեպտեմբերի 27-ի հաղորդման հեռարձակումը թույլ տալու և Հանրայինն իշխանական քարոզչամիջոցի վերածելու համար։ Պահանջում ենք նաև Հանրայինի եթերային քաղաքականության անհապաղ վերանայում և դրա վերադարձ հանրությանը»,–ասված է մաց նամակ–պահանջում։

դիտվել է 171 անգամ
Լրահոս
«Այ տգե՛տ, որ դու բերանդ բացում ես, գիտես՞՝ Ալիևն ինչ կանի»․ ազատամարտիկ Ալբերտ Բազեյան (video) ՍԱՐՍԱՓԵԼԻ․Դուք գիտե՞ք՝ այս իշխանություններն ինչ են արել առաջին կարգի հաշմանդամների գլխին․ Ալավերդյան (video) «Ալիևը Նիկոլին ասել է՝ մի հատ ճտացրեցի, կտեսնես՝ ինչ կլինի քո հետ․ Շաքին պայթեցրեց սրանց»․ Աբովյան (video) Նիկո՛լ, ներվերդ տեղու՞մ են, ե՞րբ է ԱԱԾ-ն մտնելու․ Անժելա Թովմասյան (video) ՇՏԱՊ․ Սև բերետավորներին «լցրել են» Ավան․ քանդում են շուկան ու վաճառողին բերման ենթարկում (video) ԶՊՄԿ -ն մասնակցեց հայ-բրիտանական բիզնես ֆորումին Վերադարձրեք մեր փողերը․․․ բողոքի ակցիա Կառավարության դիմաց (video) Էդ ինչի՞ց եք դժգոհ․ պատկերացնու՞մ եք՝էդ զինվորն ուր է հասել․ Տիգրան Աբրահամյանի կոշտ պատասխանը ՔՊ-ին (video) Կիևին հասցված ռուսական հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել Թուրքիան կարող է ռազմաբազա ստեղծել Սաուդյան Արաբիայում․ Türkiye Նիկո՛լ, դե գնա ու հարցրա այդ կնոջը, գիտես՝ «բերանիդ կուտես»․ Նարե Սոսե (video) Հայկ Սարգսյանը ՔՊ-ից հեռացնելու որոշումը միաձայն է կայացվել, Սարգսյանը ներկա է եղել նիստին. Մանավազյան Դու ինձ մի՛ ընդհատիր․ Հարություն Մնացականյանը լռեցրեց ՔՊ-ականին (video) Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավը հասանելի կլինի հանրությանը Դուք ամոթ ունե՞ք, դուք պետք է ամաչեք․ Արամ Վարդևանյանը՝ ՔՊ-ին (video) Հայաստանում քաղաքացու անձնական տվյալների պաշտպանությունն իսկապես սարսափելի վիճակում է․ Վարդանյան Ձերբակալել են քաղաքական ակտիվիստ Արթուր Դանիելյանին` ՖԲ գրառման համար. փաստաբան Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի, զանգվածային և անհատական թшղման վայրերի վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն. Ալիև Ինչ կապ ունի Արմեն Գրիգորյանի ազատվելը դիվերսանտի հետ․ Սուրեն Սուրենյանց (video) Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին Իրանը պետք է էականորեն կրճատի nւրանի հարստացման իրենց հզnրությունները, որպեսզի վերջ դնի ԱՄՆ-ի հետ պшտերազմին. Վենս ԱՄՆ-ին պետք չէ իրանական նավթը. Թրամփ Ռուսաստանը մտադիր չէ իր միջնորդությունը պարտադրել Հայաստանին և Ադրբեջանին. Կալուգին Արթուր Այվազյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է հացադուլի մեջ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ դատական ակտը. փաստաբան Լևոն Քոչարյանը Փարիզ է գործուղղվում․ կմասնակցի ԵԽԽՎ հանձնաժողովի նիստին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am