Ադրբեջանցին որտե՞ղ է բուժօգնություն ստացել ու որտեղ է հիմա գտնվում
Սիսիանի բժշկական կենտրոնի տնօրեն Անիկ Գրիգորյանը պնդում է՝ հայ կնոջ վրա կրակած ադրբեջանցին ԲԿ-ում բուժօգնություն չի ստացել։ Այս մասին նա ասել է «Փաստինֆո»-ի հետ զրույցում։
ՀՀ առողջապահության նախարարությունից նշեցին, որ գերատեսչությունը զբաղվում է միայն քաղաքացիական անձանց բուժօգնությամբ, հոսպիտալներն իրենց ենթակայության տակ չեն, ինչից հետեւում է, որ նրան բուժօգնություն է ցուցաբերվել հոսպիտալում։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 1-ին ադրբեջանցի զինծառայողը իր իսկ բնակավայրում կրակել է ՀՀ քաղաքացու ոտքին, պատանդ վերցրել երեխաներին, որի ընթացքում հայ կնոջը հաջողվել է վնասազերծել ադրբեջանցի ագրեսորին՝ իր ու երեխաների երեխաների անվտանգությունն ապահովելու համար։
Սյունեցի կինն ու երկու երեխաները տուժող են ճանաչվել, ադրբեջանցի զինծառայողին մեղադրանք է ներկայացվել ու որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը։ «Փաստինֆո»-ն փորձել է պարզել, թե արդյոք նրան տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ, թե պահել են հոսպիտալում, սակայն պատկան մարմինները խուսափում են մեկնաբանություններից։
