Վագոն-տնակում ապրող, ի ծնե սրտի արատով տառապող 38-ամյա մորը արտերկրում վիրահատվելու համար գումար է անհրաժեշտ

3-րդ կարգի ցմահ հաշմանդամ, 38-ամյա Նինա Աբրահամյանը ծնվել է սրտի բնածին արատով: Բժիշկները նրան երիտասարդ տարիքում ապրելու հույս չէին տալիս, բայց Նինան ամուսնացել է, լույս աշխարհ է բերել արու զավակին՝ Արտակին, սակայն տարիներ հետո հիվանդությունն էլ ավելի է խորացել: Այժմ Նինայի միակ երազանքն առողջանալն է: Առողջական լուրջ խնդիրներից զատ, ընտանիքը նաև ունի կենցաղային խնդիրներ: Վագոն-տնակում ապրելը օրեցօր դառնում է ավելի վտանգավոր կյանքի և առողջության համար: Պատկան մարմինները գրեթե ոչ մի օգնություն չեն տրամադրում, ավելին՝ կոպտում են և պահանջում իրենց չդիմել: SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում Նինան ասաց. «Դեռ մանկուց իմացել եմ, որ սրտի բնածին արատ ունեմ: Միշտ ծնողներս ասել են, որ վիրահատեն, սակայն բժիշկները հույս են տվել, որ կանցնի մեծանալուն զուգահեռ: Տարիներն անցան, սակայն հիվանդությունը ոչ թե նահանջեց, այլ ավելի բարդացավ: Միշտ բժիշկներն ասում էին, որ ինձ ապրելու կարճ ժամանակ է մնացել, կյանք չունեմ, բայց ոնց հասկանում եմ, իմ կյանքը Աստծո ձեռքերում է: Իմ բալիկն էլ է հիվանդ՝ երևանյան հիվանդությամբ: Ամուսինս հիմնական աշխատանք չունի, մեր տան միակ եկամուտը թոշակն է ու նպաստը: Ինձ ապրելու համար թթվածին է պետք՝ թթվածնային բալոնով, որը շաբաթը 2 անգամ պետք է լիցքավորեմ: Գումար չունենալու պատճառով այնքան եմ այս ու այն կողմ դիմել, որ այլևս չգիտեմ՝ ինչ անեմ, որ գոնե կարողանամ թթվածնային բալոնը լիցքավորեմ: Այս ամենից զատ էլ ծախսված ջրի համար մոտ 500,000 դրամ պարտք է կուտակվել, և ջրաչափս հանել են, չեն բարեհաճում միացնել: Մի խոսքով, հայտնվել ենք անելանելի իրավիճակում, որից ելք փնտրելու համար էլ դիմում եմ ողջ հայությանը: Հիմա ինձ Գերմանիայում վիրահատվելու համար անհրաժեշտ է այնքան գումար, որ ես այնտեղ հասնեմ, քանի որ խոստացել են, որ վիրահատությունը անվճար կլինի: Իսկ Գերմանիա հասնելու համար անհրաժեշտ 3,500 ԵՎՐՈ գումարից մնացել է հավաքեմ 1,300 ԵՎՐՈ, որ կարողանամ հանգիստ մեկնել»: Նինային օգնել ցանկացողները կարող են զանգահարել հետևյալ հեռախոսահամարով` 0494996394: VTB բանկում Նինա Աբրահամյանի հաշվեհամարն է` 16079001690300 Ռուբլի 24100233956201 Դոլար:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am