«Դեպքի ժամանակ նա կալյան է ծխել ընկերուհու հետ». նոր մանրամասներ Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական դեպքի վերաբերյալ
Ռուսաստանի Կեմերովո քաղաքում տեղի ունեցած ողբերգական դեպքը հայտնվել է հանրության և ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում։ Հոկտեմբերի 3-ին ինքնասպանություն է գործել 27-ամյա Թաթուլ Պետրոսյանը ով ամուսնացած է եղել ռուս հայտնի բլոգեր Միլենա Պետրոսյանի հետ։
Թաթուլ Պետրոսյանի քույրը՝ Նարինեն, նոր մանրամասներ է հայտնել՝ գրելով. «Նա հիմա միայն իմ զարմիկների մայրն է, ես նրան կհանդիպեմ դատարանում։ Մինչ նա ընկերուհու հետ նարգիլե էր ծխում, եղբայրս մահանում էր։ Փոխանակ շտապ օգնություն կանչելու, նրա ոտքերը բարձրացնելու՝ նա այդ սրիկային կանչեց․․․ Ես ձեզ ամբողջ ճշմարտությունը կասեմ։ Եվ այո, այն, ինչ դուք գրում եք, ուղղակի սպառնալիք է։ Ես ունեմ իրավաբանական կրթություն և ինը տարի աշխատել եմ դատարանում, գիտեմ բոլոր օրենքները։Ես կորցնելու բան չունեմ, ես թույլ չեմ տա, որ որևէ տականք ծիծաղի իմ եղբոր վրա»։
Իր հերթին, Միլենա Պետրոսյանը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ փակելով սոցիալական ցանցերի մեկնաբանությունների բաժինը։ Նա նշել է, որ հանրությունը շտապողական եզրահանգումներ է արել՝ լսելով միայն մեկ կողմին։ Բլոգերի խոսքով՝ ամուսնու ընտանիքի հանդեպ հարգանքից ելնելով ինքը չի ցանկանում հանրայնացնել ընտանեկան ներքին մանրամասները և խնդրել է ժամանակ տալ՝ վիշտը հաղթահարելու համար։
