«Ինչո՞ւ դեկտեմբերին ազատեցին Դիանա Մուրադյանին և ինչո՞ւ կրկին ընդունեցին»

Դեկտեմբերի կեսերին նամակ եմ ստացել Երևանի Նոր Նորքի թ.120 մանկապարտեզի մի ծնողից, ով 5 էջում շարադրել էր մանկապարտեզի գործող տնօրեն Դիանա Մուրադյանի, իր կարծիքով, անօրինական գործողությունների մասին: Երբ սկսեցի հետաքրքրվել այդ տնօրենով, տառացիորեն 2 օր հետո պարզվեց, որ նա աշխատանքից ազատվել է ու այնտեղ նշանակվել է տնօրենի պաշտոնակատար: Բնականաբար այդ ծնողի ինձ հասցեագրված նյութերն արդեն չուղարկեցի Երևանի քաղաքապետին: Ս.թ. հունվարի 29-ին նույն ծնողն հայտնեց, որ Դիանա Մուրադյանին կրկին նշանակել են այդ մանկապարտեզի տնօրեն, լուրը, ծնողի հավաստիացմամբ, հաստատել է վարչական շրջանի ղեկավարը: Թվում է, թե մեր իրականության մեջ այնպիսի անօրինական երևույթներ ու հարաբերություններ ենք տեսնում, որ էլ զարմանալու տեղ չկա, բայց ես իսկապես զարմացած եմ: Մեր իրականության մեջ ո՞ր դեպքում կարող էր քաղաքապետն այդ քաղաքացու հետ դեկտեմբերին խզել աշխատանքային պայմանագիրը, նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ հունվարին՝ կրկին նշանակել նույն մարդուն: Մեր իրականությունն ասում է՝ միայն մի դեպքում, եթե այդ մեկն ունի պինդ թիկունք, հովանավոր, ՀՀ նախագահի ասած՝ միջնորդ ու որքան էլ ինքը խոստովանի, որ մինչ հունվար միջնորդների ինստիտուտն աշխատել է, բայց հունվարից չի աշխատելու, բարձրաձայնի թե միջնորդներն այլևս չհամարձակվեն իրեն դիմել միևնույն է ինքը չի լսելու, կյանքը ցույց է տալիս, որ այդ խոսքերն ու նախադասություններն ընդամենը մեր ականջներից կախած հերթական լապշաներն են: Թե՛ ՀՀ նախագահի, թե՛ քաղաքապետի ու մարզպետների մոտ գործում է միայն միջնորդների ինստիտուտը: Կոռուպցիայի առկայության մասին աղաղակող հերթական այս փաստի մասին անմիջապես հարցում եմ ուղարկել քաղաքապետին՝ խնդրելով տրամադրել Դիանա Մուրադյանի բարձրագույն կրթության դիպլոմի և աշխատանքային գրքույկի պատճեները, դրանք ստանալուց հետո պետք է նաև պարզեմ, թե ինչո՞ւ, ի՞նչ գործողության հիման վրա դեկտեմբերին ազատեցին Դիանա Մուրադյանին և ինչո՞ւ կրկին ընդունեցին: Անահիտ Բախշյան Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am