Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը երեք բարձրաստիճան զինվորականի պաշտոնանկության մասին հրամանագիր է ստորագրել։ Այս մասին հայտնում է Tengrinews.kz-ը՝ հղում անելով Ակորդայի (նախագահի աշխատակազմի) մամուլի ծառայությանը։

Մասնավորապես, զբաղեցրած պաշտոնից ազատվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Ղազախստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Կանիշ Աբուբակիրովը։ Պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնին հրաժեշտ է տվել նաև Ալմազ Ջումակեևը։

Իր պաշտոնը լքել է նաև Ղազախստանի ԶՈՒ ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար Կանատ Նիյազբեկովը։

Կադրային այս փոփոխությունները հաջորդել են Մանգիստաուի մարզում ռազմածովային ուժերի զորավարժությունների ժամանակ տեղի ունեցած ողբերգությանը։ Սեպտեմբերի 24-ին Կասպից ծովում վարժանքների ժամանակ ջուրը քշել-տարել էր 17 զինծառայողի։ Նրանցից միայն երեքին է հաջողվել փրկել, մնացած 14-ը զոհվել են։ Անհետ կորած համարվող վերջին երկու զինվորականի մարմինները հայտնաբերվել էին սեպտեմբերի 25-ի առավոտյան։

Փրկվածներից մեկը՝ 19-ամյա Ակժոլ Տեմիրալիևը, ծանր վնասվածքներով հոսպիտալացվել էր։ Ավելի ուշ նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են թերապևտիկ բաժանմունք. երիտասարդին նաև հոգեբանական աջակցություն է ցուցաբերվում։

Զինծառայողների մահվան դեպքի առթիվ նախաքննություն է ընթանում։ Իրավապահները պարզում են՝ արդյոք պահպանվել են անվտանգության կանոնները, հաշվի առնվել են եղանակային պայմաններն ու ինչպես են կազմակերպվել փրկարարական աշխատանքները։ Զինված ուժերի հինգ պաշտոնյա ձերբակալվել է և ներգրավվել որպես կասկածյալ։

Ողբերգության պատճառները բացահայտելու նպատակով կառավարությունը հատուկ հանձնաժողով է ստեղծել։ Իսկ սեպտեմբերի 25-ը Ղազախստանում հայտարարվել էր համազգային սգո օր։

Ավելի վաղ Տոկաևը Դաուրեն Կոսանովին ազատել էր պաշտպանության նախարարի պաշտոնից։ Պաշտպանական գերատեսչության նոր ղեկավար էր նշանակվել Այդոս Միրզախմետովը։

Ընդ որում, Աբուբակիրովի, Ջումակեևի և Նիյազբեկովի պաշտոնանկության վերաբերյալ հրապարակված հրամանագրերում կադրային նման որոշումների հստակ պատճառները նշված չեն։

դիտվել է 111 անգամ
Լրահոս
«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am