Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն

Արագածոտնի թեմի հոգևոր կյանքը շուրջ մեկ տարի կանգնած է եղել մի շարք լուրջ խոչընդոտների առջև։ Թեմի Առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ազատությունից զրկվելու հետևանքով շուրջ մեկ տարի Թեմում չեն կատարվել եկեղեցիների և խաչքարերի օծումներ, ձեռնադրություններ և այլ կարևոր հոգևոր-եկեղեցական արարողություններ՝ էականորեն սահմանափակելով Թեմի բնականոն հոգևոր ընթացքը։


Սակայն Եկեղեցին ապրում է իր Տիրոջ զորությամբ, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել։

Հոկտեմբերի 3-ին Արագածոտնի թեմի Երնջատափ գյուղի Սուրբ Նշան եկեղեցում, Թեմի հոգևոր տեսուչ Տեր Շնորհք աբեղա Պալոյանի հանդիսապետությամբ, կատարվեց համաթեմական ժամերգություն։

Միասնական աղոթքին ներկա էին Արագածոտնի թեմի հոգևոր դասի ներկայացուցիչները, Ղազարավանի վանքի միանձնուհիները և բազմաթիվ հավատացյալներ։ Հավաքվել էին ոչ միայն միասին աղոթելու, այլև վկայելու, որ փորձությունների մեջ գտնվող Եկեղեցու զավակները շարունակում են մնալ մեկ հավատքի, մեկ աղոթքի և մեկ եկեղեցական ընտանիքի մեջ։

Ներկաներին իր հայրական օրհնությունը փոխանցեց ենթաշրջանի հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մուշեն։ Իր խոսքում Տեր Հայրը հիշեց, որ Երնջատափի Սուրբ Նշան եկեղեցին վերջին եկեղեցին էր, որը մինչև իր կալանավորումը օծվել էր Սրբազան Հոր՝ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի ձեռամբ։

Այս հիշողությունը դարձավ առավել քան խորհրդանշական․ այն վկայում է, որ այն ծառայությունը, որ Սրբազան Հայրը կատարում էր ի փառս Աստծո և ի շինություն Իր Եկեղեցու, շարունակում է իր հոգևոր արձագանքը հավատացյալների սրտերում։

Տեր Մուշեն իր խոսքում լիարժեք ազատություն մաղթեց Սրբազան Հորը և իր հայրական օրհնությունը փոխանցեց բոլոր ներկաներին։

Այսօր ևս Արագածոտնի թեմը միասնական աղոթքով վկայում է, որ վարչական կամ այլ արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Եկեղեցու հոգևոր ընթացքը։ Եկեղեցին շարունակում է աղոթել, ծառայել և իր զավակներին համախմբել Քրիստոսի շուրջ։

Թող Տերը Իր ամենազոր Աջով պահապան լինի Արագածոտնի թեմին, զորացնի թեմի հոգևոր դասին ու հավատացյալ ժողովրդին և շուտափույթ ազատություն պարգևի Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանին։

«Արդարների աղոթքը շատ ազդեցիկ է իր ներգործությամբ» (Հակոբոս 5․16)։

Թող մեր միասնական աղոթքը բարձրանա առ Աստված՝ ի զորություն Եկեղեցու, ի պայծառություն Արագածոտնի թեմի և ի ազատություն մեր Սրբազան Առաջնորդի։

դիտվել է 139 անգամ
Լրահոս
«Աղոթքի նախաճա՞շ», թե՞ Հայաստանի հոգևոր անվտանգության ոչնչացման խրախճանք. Զուրաբյան Գազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհ Բրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարը Ռուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներ Բաքուն կրկին բարձրաձայնում է ՀՀ Սահմանադրության փոփոխության պահանջը Բժիշկները պայքարում են Անի Ավետիսյանի ոտքը փրկելու համար. ազգականներն ահազանգում են՝ հետաքրքրվող չկա. «Փաստինֆո» Արման Հովհաննիսյանի համերգի պաստառները՝ զոհված զինծառայողների լուսանկարների փոխարեն․ Աբովյանի համայնքապետարանից պարզաբանել են Ադրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներում․ «Սպուտնիկ Արմենիա» Արհեստական խոչընդոտները չեն կարող կասեցնել Տիրոջ զորությամբ ապրող Եկեղեցու հոգևոր ընթացքը, իսկ աղոթքը չի կարող կալանավորվել․ Տեր Վրթանես Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Ադրբեջանի միջուկային ծրագրի վերջնական գործընկերը հավանական է հենց Չինաստանը լինի. Էդուարդ Աբրահամյան Ասածս ի՞նչ է… կյանքը ցույց է տվել,որ չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում ու տարիներ անց հակառակը պնդում. Էդուարդ Շարմազանով Էդպիսին է կապիտուլյանտի խաղաղությունը. մի օր ձեռքում է, մի օր էլ….Միհրան Հակոբյան ԱՄՆ–ն վերացնում է Սիրիային զենք վաճառելու արգելքը․ AP Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ «Ինչո՞ւ է շտապում Ալիևը». Սուրեն Սուրենյանց Տոկաևն աշխատանքից ազատել է պաշտպանության փոխնախարարին ու ՌԾՈՒ հրամանատարին ՄԱՏԱԳԷ-ն հաղորդել է Զապորոժիեի ԱԷԿ-ի մոտակայքում ԱԹՍ-ներով նոր հարձակումների մասին Շիրակի, Լոռիի, Գեղարքունիքի, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում այս գիշեր սպասվում է մինչև 4 աստիճան ցուրտ Միասնական աղոթք՝ Արագածոտնի թեմի հոգևոր կյանքի շարունակականության վկայություն Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի․ Նարեկ Կարապետյան Միշուստինը ներկայացրել է ԵԱՏՄ զարգացման առաջնահերթ ուղղությունները Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին Թրամփն ամեն օր Իրանին կարող է հաղթել միայն սեփական երևակայության մեջ․ Ռեզայի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am