Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է․ Սևակ Խաչատրյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը գրում է․
«Երեկ երեկոյան իշխանական գրպանային դատավորներից մեկը մի կիսահարբեցողի կեղծ ցուցմունքի հիման վրա 1 ամսով կալանավորեց «Հայաստան» դաշինքի անդամ, Վանաձորի գրասենյակի պատասխանատու, իմ լավ ընկեր Արթուր Օհանյանին:
Սա քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է և, բնավ, պատահական չէ կալանավորման ժամանակը. շատ մոտ ապագայում Վանաձորում լինելու է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, իսկ Արթուրը վայելում է վանաձորցիների սերն ու հարգանքը…
Ընկեր ջան, ամուր մնա։ Քո կողքին են քո ընկերները, համախոհները և բոլոր նրանք, ովքեր չեն ընդունում քաղաքական հաշվեհարդարի տրամաբանությունը…»։
