Առանց կարմիր գծի նոր իշխանությունը դառնում է նոր խնդիր․ Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է. «Պատասխանելով հարցին, թե ինչպես պայքարել «կարմիր գծեր» չունեցող իշխանության դեմ, Ուժեղ Հայաստանի հիմնադիր և առաջնորդ Սամվել Կարապետյանը պատասխանում է՝ «կարմիր գծեր ունենալով»։

Ըստ իս, շատ կարևոր, էական ու դիպուկ պատասխան։ Ովքեր հետևում են իմ մեկնաբանություններին ու վերլուծություններին, թերևս կռահեցին, թե ինչո՞ւ եմ ես սա համարում շատ կարևոր ու էական։ Ես պարբերաբար խոսում եմ այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի կառավարող համակարգի դեմ պայքարը հնարավոր չէ հաջողել սիմետրիկությամբ։ Սիմետրիան ապահովելու է նրա գերազանցությունը, եթե իհարկե մյուս կողմից այնպիսի մի համակարգ չէ, որը գերազանցում է Նիկոլ Փաշինյանի առաջնորդածին մի քանի անգամ։

Այդպիսի համակարգ կարող է լինել միայն Հայաստանից դուրս։ Միևնույն ժամանակ, հնարավոր չէ պայքարել առանց համակարգի։ Բայց, պետք է այդ համակարգը կառուցվի ասիմետրիկ տրամաբանությամբ։ Ըստ այդմ, եթե Փաշինյանը գործում է առանց կարմիր գծերի, ապա նրան հաղթելու համար պետք է համակարգ, որն ունի կարմիր գծեր։ Իհարկե դա լայն հասկացություն է՝ փիլիսոփայական շերտից մինչև մարտավարական ու ռազմավարական հայեցակարգեր։

Բայց սկզբունքն ըստ իս հետևյալն է․ եթե դու հաղթում ես առանց որևէ կարմիր գիծ մշակելու և պահպանելու, ապա այդ հաղթանակով դառնում ես առանց կարմիր գծերի մի նոր իշխանություն։ Հետևաբար, առանց կարմիր գծի նոր իշխանությունը դառնում է նոր խնդիր թե հենց տվյալ իշխանության կրողի, թե հանրության, թե պետության համար։ Այլ կերպ ասած՝ փոխվում է փաթեթը, այլ ոչ թե որակն ու տրամաբանությունը։

Հետևաբար, երբ Կարապետյանը բարձրաձայնում է, որ «կարմիր գծեր» չունեցող իշխանությանը պետք է հաղթել «կարմիր գծեր ունենալով», ըստ իս նա խոսում է ոչ թե պարզապես իշխանություն փոխելու, այլ Հայաստանում ներքին կյանքի ու արտաքին–անվտանգային կենսունակության որակ փոխելու բանաձևի մասին»:

 

դիտվել է 166 անգամ
Լրահոս
Ադրբեջանի պաշտպանության բյուջեն 2027 թվականին կգերազանցի 5,2 միլիարդ դոլարը. Ալիև ԱՄՆ–ն ու Ուկրաինան կնքել են օգտակար հանածոների համատեղ արդյունահանման առաջին գործարքը Ոսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» Մահաբեր շրջադարձը փակում են Բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կա 5 վիրավոր Հայտնի են դաշտից պատգարակով հեռացած Բանդիկյանի բուժհետազոտության արդյունքները Սպասվում է անձրև և ամպրոպ, ջերմաստիճանը կնվազի Հարվածել են ԶԱԷԿ-ի հարակից տարածքների վրա Հաստատվել է՝ փաստաբանին վարույթից հեռացնելու ու որպես վկա հարցաքննելու քննիչի որոշումը ոչ իրավաչափ է Ինչպես է Շաքիում հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանի վիճակը Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի Մասունքը Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին Նիկոսիայում կրած պարտությունից հետո Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար Առանց կարմիր գծի նոր իշխանությունը դառնում է նոր խնդիր․ Հակոբ Բադալյան Քրեական և համայնքային ոստիկանները ձերբակալել են հրազենային վնասվածք պատճառած 49-ամյա տղամարդուն Շատ ցավալի էր, արժանի չէինք պարտության․ Մելիքյան Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրակոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Արևմուտքը կանաչ լույս է վառում Ձերբակալվել է Սասուն Միքայելյանի սանիկը Պետք է քննարկվի ադրբեջանցու փոխանակման հնարավորությունը Ադրբեջանում գտնվող հայ գերիների հետ Որքան էլ լինեն փորձություններ, Եկեղեցին կա՛. Արագածոտնի թեմ Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կողմից վիրավորում ստացած կինն այս պահին վիրահատվում է #ՀԻՄԱ․ Դիվերսիոն ներթափանցում՝ «արյ*նալի պատերազմից առա՞ջ». Շահինյանը՝ Շաքի ներթափանցման մասին (video) Սահմռկեցուցիչ մանրամասներ․ Սիսիանում մարդիկ սարսափած են (video) #ՀԻՄԱ․ «Ադրբեջանը մի քանի օպերացիայով փուռը տվեց Նիկոլին». Հովհաննես Իշխանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am