Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հոկտեմբերի 1-ի նիստում հերթական հավակնոտ հայտարարությունն արեց․ Վարդենիս խոշորացված համայնքը «դառնում է և անխուսափելիորեն դառնալու է ՀՀ վերականգնվող էներգետիկայի մայրաքաղաքը»։

Փաշինյանը նշեց, որ տարածքում հաշվարկվել են քամու՝ հողմային էլեկտրակայանների զարգացման ռեսուրսները, և առկա են ներդրումային մեծ գրավչություն ունեցող հնարավորություններ։

Հայտարարությունը, իհարկե, տպավորիչ է։ Վերականգնվող էներգետիկա, ներդրումներ, նոր հնարավորություններ, «էներգետիկայի մայրաքաղաք»։ Բայց կառավարության ղեկավարի խոսքում չհնչեցին մի շարք առանցքային մանրամասներ՝ ե՞րբ, կոնկրետ որտե՞ղ և ի՞նչ ծավալով են իրականացվելու ծրագրերը, քանի՞ հողմային կամ արևային կայան է նախատեսվում կառուցել, ինչքա՞ն ներդրում է ակնկալվում և, ամենակարևորը՝ ի՞նչ ժամկետներում։

«Ժողովուրդ» օրաթերթը հիշեցնում է, որ Վարդենիսի տարածաշրջանում հողմային էներգետիկայի փորձ արդեն եղել է, ու դրա ճակատագիրը կառավարության համար առնվազն հիշելու թեմա պետք է լինի։

Դեռ 2020 թվականի պատերազմից առաջ՝ 2018 թ. Սոթքի տարածքում գործում էր «Զոդ ուինդ» ընկերության հողմային էլեկտրակայանը։ Ընկերությունը 2018-ին ստացել էր էլեկտրաէներգիայի արտադրության լիցենզիա և էլեկտրաէներգիա էր արտադրում երկու հողմակայանքով ու համապատասխան ենթակայաններով։ Ընկերությունն ուներ նաև ընդլայնման ծրագիր․ սեփականատիրոջ պնդմամբ՝ նախատեսվում էր շուրջ 30 մլն դոլարի ներդրում, ուսումնասիրված էր մինչև 23 տարածք։

44-օրյա պատերազմից հետո պատկերը կտրուկ փոխվեց։

2020 թվականի նոյեմբերին ադրբեջանական զինված ուժերը հասել են հողմակայանների տարածք, իսկ ընկերությունը զրկվել է իր բիզնեսից՝ այն դեպքում, երբ ուներ Հայաստանի պետական մարմինների կողմից տրամադրված փաստաթղթեր, հողի օգտագործման իրավական հիմքեր և համապատասխան լիցենզիա։ Հետագայում «Զոդ ուինդը», իհարկե, Հայաստանի Հանրապետության դեմ դատական հայց ներկայացրեց՝ պահանջելով շուրջ 5 մլն դոլարի վնասի փոխհատուցում։

Ուստի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո տրամաբանական հարց է առաջանում․ մինչ Վարդենիսը վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելը՝ կառավարությունը վերլուծե՞լ է, թե ինչ եղավ այնտեղ արդեն իսկ իրականացված մասնավոր ներդրման հետ, և ինչ երաշխիքներ են այսօր առաջարկվելու նոր ներդրողներին։

Ինչպե՞ս պետք է ներդրողը հարյուրավոր միլիոնների կամ միլիարդների ծրագիր իրականացնի սահմանամերձ դարձած տարածաշրջանում, եթե պետությունը տեր չկանգնեց նախորդ ներդրողի սեփականության իրավունքներին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 130 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Ադրբեջանը մի քանի օպերացիայով փուռը տվեց Նիկոլին». Հովհաննես Իշխանյան (video) Կոնկրետ քայլեր կան․․․ հեռացնելու ենք սրանց․ Սամվել Կարապետյանը փակագծեր բացեց (video) Հենց հիմա լցվեք անձնագրայիններ․․․ խայտառակություն, անձնագրերը դառնում են 30 հազար դրամ․ Ստեփանյան (video) Արյ*նը հենց այնպես չի թափվել, դուք հասկանու՞մ եք․․․ Աշոտ Երկաթ (video) Արծվանիկի պոչամբարի պատվարը կառուցվելու է նոր մեթոդով (video) Փաշինյանը կոնկրետ իմացել է ադրբեջանցու դիվերսիայի մասին․ «խիարը թարս աճեց»․ Ռոբերտ Մարգարյան (video) «Վազգենը խելագարված ասեց՝ էս երեխուն ու՞ր ես տանում, կսպանեն»․ Աշոտ Երկաթի հուշերը (video) Ոչ մի քրգործ չի կոտրի վանաձորցիների կամքը․«Հայաստան» դաշինքը սա որակում է որպես քաղաքական հետապնդում Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի Թափթփուկներին մի տեղ է սպասվում․ Սամվել Կարապետյանն՝ իր ամենամեծ բացթողման մասին (video) «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ.ի՞նչ է կատարվում ՀՀ-ում․«Փաստ» ՇՏԱՊ. Զենքով ադրբեջանցին Հայաստանում. Ալիևը հրահանգ է իջեցրել Փաշինյանին. Իշխան Սաղաթելյան (video) Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը․ «Հրապարակ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ» Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը․ «Ժողովուրդ» Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը․ «Փաստ» Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագործին Մի քանի անգամ փորձել եմ կանգնեցնել պատերազմը․ գիտե՞ք՝ ինչ էր անում Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը բացառիկ մանրամասներ է հայտնում գերությունից առաջ Բակո Սահակյանի հետ զրույցից (video) Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը․ «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am