Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը․ «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Մեր ունեցված տեղեկություններով, հոկտեմբերի 1-ից դադարեցվել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում գործող «Իրավագիտության 001» մասնագիտական խորհրդի գործունեությունը։ Խոսքը Հայաստանի անկախությունից հետո՝ 1990-ականներին իրավագիտության ոլորտում ստեղծված առաջին մասնագիտական խորհրդի մասին է, որը շուրջ երեք տասնամյակ գործել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում և կազմակերպել թեկնածուական ու դոկտորական ատենախոսությունների պաշտպանություններ։

Ավելի քան երկու տասնամյակ՝ դեռևս 2000-ականների սկզբից, խորհուրդը ղեկավարում է իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանը։


Խորհրդի լուծարման մասին տեղեկությունը հատկապես ուշագրավ է վերջին ամիսներին Գագիկ Ղազինյանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում։

Այս տարվա օգոստոսի վերջին ԵՊՀ ղեկավարությունը որոշեց չշարունակել աշխատանքային հարաբերությունները Գագիկ Ղազինյանի հետ։ Ղազինյանը ԵՊՀ ռեկտորի համապատասխան որոշումն արդեն վիճարկում է դատական կարգով՝ պահանջելով այն անվավեր ճանաչել, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և բռնագանձել հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը։ Իր աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու որոշումը Գագիկ Ղազինյանը հրապարակայնորեն գնահատել է որպես քաղաքական՝ այն կապելով նաև իր որդիների քաղաքական գործունեության հետ։

Ղազինյանների ընտանիքի անդամները վերջին տարիներին ակտիվորեն ներգրավված են եղել քաղաքական գործընթացներում և հանդես եկել Նիկոլ Փաշինյանի իշխանության նկատմամբ ընդդիմադիր դիրքերից։ Գագիկ Ղազինյանի ավագ որդին՝ Արթուր Ղազինյանը, եղել է Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր և իշխանությունների նկատմամբ կոշտ քննադատությամբ հանդես եկած քաղաքական գործիչ։ Նրա մյուս որդին՝ Դավիթ Ղազինյանը, ներկայում Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր է։

Այս ֆոնին արդեն Գագիկ Ղազինյանի աշխատանքային հարաբերությունների դադարեցումն էր նրա և նրա ընտանիքի ներկայացուցիչների կողմից գնահատվել որպես քաղաքական շարժառիթ ունեցող որոշում։ Այժմ դրան հաջորդում է մեկ այլ զարգացում, այն է՝ վաղաժամ լուծարվում է նաև ավելի քան երկու տասնամյակ Գագիկ Ղազինյանի ղեկավարած «Իրավագիտության 001» մասնագիտական խորհուրդը։

Ընդ որում, խորհրդի գործունեության ժամկետը երկարաձգված էր մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը՝ գիտության և կրթության ոլորտում կատարված օրենսդրական փոփոխությունների և գիտական աստիճանների շնորհման նոր համակարգին անցնելու կապակցությամբ։ Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, որոշվել է դրա գործունեությունը դադարեցնել արդեն հոկտեմբերի 1-ից։ Մեր աղբյուրները այս որոշումը ևս կապում են Գագիկ Ղազինյանի անձի և վերջին շրջանում նրա շուրջ գործընթացների հետ՝ այն դիտարկելով որպես քաղաքական հայացքներով պայմանավորված վարչական ճնշման շարունակություն։

Այսպիսով, մեկ ամսվա ընթացքում նախ՝ դադարեցվում են Գագիկ Ղազինյանի աշխատանքային հարաբերությունները ԵՊՀ-ի հետ, իսկ այնուհետև՝ նաև նրա՝ ավելի քան երկու տասնամյակ ղեկավարած մասնագիտական խորհրդի գործունեությունը։

Հատկանշական է նաև, որ խոսքը պարզապես Ղազինյանին խորհրդի նախագահի պաշտոնից հեռացնելու կամ խորհրդի կազմը փոփոխելու մասին չէ։ Մեր տեղեկություններով, որոշում է կայացվել դադարեցնել հենց ամբողջ մասնագիտական խորհրդի գործունեությունը։ Սա էական հանգամանք է քաղաքական հետապնդման մասին հնչող պնդումների համատեքստում. եթե խնդիրը Գագիկ Ղազինյանի՝ խորհրդի նախագահ լինելն էր, ապա ինչո՞ւ էր անհրաժեշտ լուծարել ամբողջ խորհուրդը։

Որոշումը հետևանքներ ունի նաև գիտական հանրության համար։ Հայաստանում իրավագիտության ոլորտում գործում է նաև այլ մասնագիտական խորհուրդ, հետևաբար գիտական աստիճան հայցողները չեն զրկվում պաշտպանության հնարավորությունից, սակայն ԵՊՀ խորհրդի լուծարմամբ սահմանափակվում է նրանց՝ մասնագիտական խորհուրդ ընտրելու հնարավորությունը։

Այս պատմության մեջ, սակայն, առանձին պարզաբանման կարիք ունի նաև Երևանի պետական համալսարանի դիրքորոշումը։

«Իրավագիտության 001» մասնագիտական խորհուրդը շուրջ երեք տասնամյակ գործել է հենց ԵՊՀ-ում։ Ավելին՝ ԵՊՀ պաշտոնական կայքում այն մինչ այժմ ներկայացված է համալսարանում գործող մասնագիտական խորհուրդների շարքում, իսկ Գագիկ Ղազինյանը՝ որպես խորհրդի նախագահ։ Հետևաբար, ԵՊՀ ղեկավարությունից ակնկալվում է պարզաբանում՝ տեղյա՞կ է, արդյոք, համալսարանը մասնագիտական խորհրդի գործունեությունը հոկտեմբերի 1-ից դադարեցնելու որոշման մասին, ինչպիսի՞ դիրքորոշում ունի ԵՊՀ ղեկավարությունն այդ որոշման վերաբերյալ, և դիմե՞լ է, արդյոք, համալսարանը իրավասու մարմիններին՝ շուրջ երեք տասնամյակ ԵՊՀ-ում գործող խորհրդի գործունեությունը պահպանելու հարցով։

Հատկապես կարևոր է պարզել՝ ԵՊՀ ղեկավարությունը համաձայնե՞լ է խորհրդի լուծարմանը, առարկե՞լ է դրան, թե՞ որևէ դիրքորոշում ընդհանրապես չի հայտնել։

Այս հարցերի պատասխանները կարող են նաև հստակեցնել՝ մասնագիտական խորհրդի լուծարումը գիտական համակարգի վերակազմավորման սովորական վարչական որոշո՞ւմ է, թե՞ այն տեղավորվում է Գագիկ Ղազինյանի շուրջ վերջին ամիսներին տեղի ունեցող գործընթացների և նրա նկատմամբ քաղաքական շարժառիթներով վարչական ճնշման մասին հնչող պնդումների ընդհանուր շղթայում։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 102 անգամ
Լրահոս
«Վազգենը խելագարված ասեց՝ էս երեխուն ու՞ր ես տանում, կսպանեն»․ Աշոտ Երկաթի հուշերը (video) Ոչ մի քրգործ չի կոտրի վանաձորցիների կամքը․«Հայաստան» դաշինքը սա որակում է որպես քաղաքական հետապնդում Տավուշում ուսուցիչը տետրով հարվածել է աշակերտին, ապտակել ու հրել, փոխտնօրենը՝ անկյուն է կանգնեցրել Հայտնի է, թե որ դատավորն է քննելու Գագիկ Ծառուկյանի գործը. ի՞նչ պատմություններով է նա հայտնի Թափթփուկներին մի տեղ է սպասվում․ Սամվել Կարապետյանն՝ իր ամենամեծ բացթողման մասին (video) «Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ.ի՞նչ է կատարվում ՀՀ-ում․«Փաստ» ՇՏԱՊ. Զենքով ադրբեջանցին Հայաստանում. Ալիևը հրահանգ է իջեցրել Փաշինյանին. Իշխան Սաղաթելյան (video) Արայիկ Հարությունյանի «արժանի» փոխարինողը․ «Հրապարակ» Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը»․ «Փաստ» Վարդենիսը՝ վերականգնվող էներգետիկայի «մայրաքաղաք» հռչակելիս, հիշեք Սոթքի հողմակայանները, որը թողեցիք Կաթողիկոսի հեռացման գործընթացը նոր փուլում է․ որն է իշխանությունների հաջորդ քայլը․ «Ժողովուրդ» Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը․ «Փաստ» Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագործին Մի քանի անգամ փորձել եմ կանգնեցնել պատերազմը․ գիտե՞ք՝ ինչ էր անում Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը բացառիկ մանրամասներ է հայտնում գերությունից առաջ Բակո Սահակյանի հետ զրույցից (video) Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը․ «Փաստ» Արթուր Օհանյանը կալանավորվել է Տեռորիստը ավտոմատով խաղաղասե՞ր. Նիկոլի «խաղաղությունը» մտավ մեր տուն (video) Հարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում «Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր Խաչատրյան Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am