Հայաստանը խնդրել է, Կարասինն ասել է Լարսի այլընտրանքի գինը

Ժամանակ օրաթերթը գրում է.«Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Գրիգորի Կարասինը «Կոմերսանտ» պարբերականին տված հարցազրույցում խոսել է 2011թ. Ռուսաստանի և Վրաստանի միջև ստորագրված համաձայնագրի իրականացման խնդիրների մասին և այս համա­տեքստում անդրադարձել է նաև Հայաստանին: Մաքսային մոնիթորինգի և վարչարարության մասին վրաց-ռուսական համաձայնագիրը և այս հարցի շուրջ Կարասին-Աբաշիձե ձևաչափով ընթացող բա­նակցությունները միտված են երկու երկրների հարա­բերությունների կարգավորմանն ու, մասնավորապես, Ռուսաստանի և Վրաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունը և բեռնափոխադրումները Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքներով վերականգնելուն:   Ըստ պայմանավորվածության՝ երկրներից յուրաքան­չյուրը պետք է առանձին պայմանագիր ստորագրի միջ­նորդ շվեյցարական ՏGՏ ընկերության հետ, որից հետո վերջինս պետք է բեռնափոխադրումնե­րի մշտադիտարկում իրականացնի այս համաձայնագրի շրջանակներում: Հայաստանի շահագրգռությունն այս համաձայնագրի կատարման մեջ այն է, որ այդ դեպքում Հայաստանը այլընտրանք կստանա դեպի Ռուսաստան տանող Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին: Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ Վրաստանի կառավարությու­նը ստորագրեց համապատասխան փաստաթուղթը SGS-ի հետ, որից հետո վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, որ Հայաստանը ֆորսմաժորային իրավիճակներում տեսականորեն կարող է օգտվել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով անցնող միջանցքներից ապրանքները Ռուսաստան տեղափոխելու համար: Ռուսաստանն առայժմ չի ստորագրել:   Կարասինն ասել է, թե փաստաթղթերը շվեյցարական ընկերության հետ Նախատեսվում է ստորագրել առաջի­կա ամիսներին: Երբ լրագրողը հարցրել է նրան, թե «ար­դյոք ճի՞շտ եմ հասկանում, որ այս համաձայնագրի իրա­կանացման գլխավոր շահառուն լինելու է Հայաստանը», Կարասինը պատասխանել է, որ Հայաստանն իրոք խնդրել է, սակայն այս դեպքում խոսքը ռուս-վրացական համաձայնագրի մասին է, և այն երրորդ երկրների, այդ թվում՝ Աբխազիայի Հանրապետության և Հարավային Օսիայի Հանրապետության համար որևէ պարտավորություն չի ներկայացնում»,-գրում է թերթը:   Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am