Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը. Ալիև

Չի կարելի մեղքը բարդել միայն Հայաստանի նախկին ղեկավարության վրա, թեև Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը, իշխող «Նոր Ադրբեջան» կուսակցության VIII համագումարում իր ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահը, հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը:

«Հայաստանի ներկայիս իշխանությունները տարածքային պահանջներ են ներկայացրել մեր նկատմամբ, փորձել են վիրավորել ադրբեջանական ժողովրդին և իրենց անտեղի ու անքաղաքավարի հայտարարություններով վիրավորել են ադրբեջանական ժողովրդի արժանապատվությունը», – ասել է Ալիևը՝ նշելով, որ ադրբեջանցիները երբեք չպետք է մոռանան դա։

Ալիևը նաև ասել է, թե «փառահեղ հաղթանակից հետո» իրենց ջանքերն ուղղված էին երկրի տարածքային ամբողջականության լիակատար վերականգնմանը։

«Մենք երբեք կանգ չենք առել, երբեք մեզ թույլ չենք տվել մեկ օր հանգստանալ այս փառահեղ առաքելությունը կատարելիս։ Արդյունքում, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության միջև ընկած ժամանակահատվածում մենք գործել ենք մի քանի ճակատներում»,- նշել է նա:

Ալիևն ասել է, որ այսօր Ադրբեջանը միջազգային ասպարեզում մեծ հարգանք է վայելում՝ հավելելով, թե շատ հայտնի փորձագետներ և վերլուծաբաններ արդեն իսկ Ադրբեջանը դասում են միջին տերության շարքին։

«Դրա համար կան բազմաթիվ պարամետրեր։ Մենք լիովին ապահովել ենք տնտեսական անկախություն և այսօր միջազգային հանրության բարձր հարգանք վայելող անդամ ենք։ Մեր ճակատագիրը մեր ձեռքում է», – հավելել է նա։

Ադրբեջանի ղեկավարը շեշտել է՝ այսօր Բաքվի հիմնական խնդիրներից մեկը իր ռազմական հզորության ամրապնդումն է։ «Իմ կարծիքով, այս հարցի պատասխանը չափազանց պարզ է։ Սա միշտ անհրաժեշտ է, յուրաքանչյուր երկրի համար»,- ասել է նա։

Իլհամ Ալիևը նաև նշել է, թե Ադրբեջանի գաղափարախոսական տարածքը պետք է զերծ լինի օտար տարրերից և ազդեցություններից, ինչը, ըստ նրա, նաև Բաքվի արտաքին քաղաքականության ռազմավարությունն է։

«Մենք մեր արտաքին քաղաքականությունը կառուցել ենք և պետք է շարունակենք կառուցել այնպես, որ ոչ ոք չմիջամտի մեր գործերին։ Մեզ ոչ մեկի օգնությունը պետք չէ, ոչ էլ որևէ մեկի հովանավորությունը», – ընդգծել է նա:

Ալիևը նաև պնդել է, թե երբեք որևէ երկրի նկատմամբ երկերեսանիություն կամ երեսպաշտություն չեն արել: «Չնայած մենք բազմիցս հանդիպել ենք նման վերաբերմունքի և շարունակում ենք հանդիպել այսօր», – նշել է նա՝ ընդգծելով, սակայն, որ «մենք երբեք չենք կարող նմանվել նրանց»։

«Մենք մարդիկ ենք, որոնք հարգում են իրենք իրենց, ապրում են արժանապատվորեն և արժանապատվորեն են վարում իրենց քաղաքականությունը։ Մեր օրինակը բոլորին ցույց է տալիս, որ դա հնարավոր է», – հավելել է նա:

Ալիևը նաև նշել է, թե «Նոր Ադրբեջան» կուսակցությունն ամենամեծ քաղաքական ուժն է ոչ միայն Ադրբեջանում, այլև Հարավային Կովկասում, որի ստեղծումը ժողովրդի պահանջն էր, ինչպեսև իր հոր՝ Հեյդար Ալիևի վերադարձը իշխանության։

դիտվել է 193 անգամ
Լրահոս
#ՈՒՂԻՂ․ Սարսափելի մանրամասներ․ ադրբեջանցուց պաշտպանվելիս հայ կինը կորցրել է 3 մատները (video) Շտապ․ ԱԱԾ պետը 2 օր առաջ տեղյակ էր դիվերսանտի Հայաստանում լինելուց․ ի՞նչ է եղել իրականում․ Նարե Սոսե (video) Պատկերացնու՞մ եք, եթե հատուկ օպերացիայով ներխուժեն Հայաստան․ Աբրահամյանը՝ զինված ադրբեջանցու մասին (video) Նիկոլենք գիտե՞ք՝ ինչ կասեին, եթե հանկարծ ադրբեջանցու կրակոցից այդ կինը ողջ չմնար․ Դավիթ Մկրտչյան (video) Ինչ է իրականում եղել Շաքիում զինված ադրբեջանցու հարձակման ժամանակ․ կարող է՝ նշանի են սպասել․․․ (video) Ցրտահարության վտանգ․ Հիդրոմետը հորդորում է բերքահավաք իրականացնել Հայաստանի բոլոր նախկին ղեկավարները ռազմական հանցագործներ են և պետք է ստանան իրենց արժանի պատիժը. Ալիև Մինչ Ադրբեջանը պատրաստում է իր սերնդին պшտերազմի համար, ՀՀ-ն կոչ է անում արագացնել հայ ժողովրդին ազգային արժանապատվությունից զրկելու գործընթացը. ադրբեջանագետ Ստացվում է, որ մեր պետական սահմանի անվտանգությունն ու արդարադատությունը կարգավորվում են զուտ Բաքվի քմահաճույքով ու հեռախոսազանգով. Շիրազ Խաչատրյան Շաքի մտած զինված ադրբեջանցուց բացի մի շատ վտանգավոր բան էլ կա․ Արշակ Զաքարյանը զգուշացնում է (video) «Դուք անցաթուղթ եք տրամադրում ադրբեջանցիներին»․ Դանիելյանը՝ իշխանություններին Թրամփը ներկայացրել է համաշխարհային խաղաղության հասնելու «բաղադրատոմսը» Շաքիում ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է, երեխաների վիճակը՝ բավարար․ Ավանեսյան Էջմիածնում վթարային ջրանջատում կլինի Առու՛շ, ստացա՞ր Նիկոլից․ զինված ադրբեջանցին կրակեց Սյունիքում հայ կնոջ վրա․ Նարե Սոսե (video) Աղոթքի նախաճաշերը ցինիկաբար օգտագործվում են որպես ամերիկյան արտաքին քաղաքականության գործիք՝ աջակցելու Փաշինյանի նման ավտոկրատներին. Ամստերդամ Ինչքան կբարձրանան թոշակները հունվարի 1-ից եւ ինչու է կրճատվում թաղման նպաստը (video) Ադրբեջանցու հարձակումից տուժել են նաև սյունեցի կնոջ երեխաները․ մեկի դաստակն է կոտրվել, մյուսի մոտ փափուկ հյուսվածքների սալջարդ է Մարդիկ ապահովագրավճար են տալիս, բայց բուժման համար կրկին վճարում են. Անուշ Պողոսյան Նիկոլ Փաշինյանը 6 մլն դրամի հայց է ներկայացրել Էդգար Ղազարյանի դեմ «ԵԽԽՎ զեկույցով թքեցին հայ ժողովրդի երեսին»․ Էդիկ Անդրեասյան (video) Գլխների՛դ կպչի ձեր «ինքնիշխանությունը»․ Մելիքյանը՝ ՔՊ-ին ու «փորձագետներին» Անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել է Առեղծվածային մահվան դեպք՝ Երևանում․ «Կտուր» ռեստորանից «գանգուղեղային վնասվածք, սրտի կանգ» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել անձը չպարզված տղամարդ Հոկտեմբերի 2-ին և 5-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am