Ժողովուրդը գրում է.
«Հայաստանում մոլեգնող գնաճը չի շրջանցել կաթնամթերքի շուկան: Այստեղ գների բարձրացումը սկսվել էր դեռ նախորդ տարվա սեպտեմբերից, տարին չորային է եղել, անասնակերը չի բավարարել, և արդյունքում նվազել են կաթի արտադրության ծավալները: Նույն վտանգներն առկա են նաև այսօր: Մասնագետների պնդմամբ՝ այս տարվա տաք, միաժամանակ չոր ձմեռը չի կարող իր ազդեցությունը չունենալ գյուղատնտեսության ոլորտի վրա: Ընդ որում, դեռ նախորդ տարվանից 20 տոկոսով բարձրացել է պանրի գինը, և հավանական է, որ այդ գնաճը շարունակվի նաև այս տարի, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պանրագործների միության նախագահ Արմեն Գրիգորյանն ահազանգել է՝ ինչպես նախորդ տարի, այնպես էլ հիմա կկանգնենք կաթի, ապա պանրի դեֆիցիտի խնդրի առաջ: «Իրավիճակը շատ տխուր է»,- եզրակացրել է նա: Ու մինչ կառավարությունը, ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը փորձում են ձևացնել, թե քայլեր են ձեռնարկում, ՀՀ քաղաքացիները շարունակում են դիմանալ գնաճի «հարվածներին»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը