Դեսպան դառնալու անսպասելի սկզբի մասին՝Արմեն Սարգսյանը

Շանթ հեռուստաընկերության եթերում հայտարարել է Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնին առաջադրված Արմեն Սարգսյանը։ «Կարելի է ասել, որ սա անսպասելի սպասվածն էր: Բազմիցս իմ անունը այս կամ այն մարդիկ շահարկել են, ամեն նախագահական ընտրությունների, վարչապետի նշանակման ժամանակ, ընդ որում դրան շատ հանգիստ էի վերաբերվում: Սակայն 2000 թվականից հետո, երբ հեռացա դիվանագիտական աշխատանքից,  ինչ որ իմաստով դարձա ազատ մարդ, կյանքս փոխվեց դեպի համալսարան, դեպի միջազգային ինստիտուտներ, դեպի խորհրդատվական աշխատանք մեծ ընկերությունների հետ՝ Bank of America, Alcatel և այլն: Նախ և առաջ, ես շատ լավ վարձատրվում էի, և դա հոյակապ փորձ էր ինձ համար և երկրորդը՝ հոյակապ դպրոց էր՝ փորձել այն մտքերը, այն առաջարկները, որոնք կան իրական կյանքում, որոնք կան  տնտեսության մեջ, և երրորդը, սովորել նախ և առաջ էներգետիկ ոլորտը, նավթային ոլորտը , հեռահաղորդակցության ոլորտը, մի շարք ուրիշ ոլորտներ, այսինքն, իրական կյանք մտա այդ ճանապարհով»,- ասել է Արմեն Սարգսյանը։ Արմեն Սարգսյանն ասել է, որ այդ ճանապարհի սկիզբն իր համար շատ ցավալի է եղել, որովհետև իր` դեսպան դառնալու պատմությունը ոչ այլոց, ոչ էլ իր կողմից էր ծրագրված։ «Եղավ այն ողբերգական դեպքից հետո, երբ շատ լավ դեսպան Կարինե Ղազինյանը ծանր հիվանդությունից, վիրահատվելուց հետո Միացյալ Նահանգներում մահացավ։ Կարինեն ուսանողական ընկեր էր, որին ես Լոնդոնում շատ աջակցում էի ամեն ինչով, որպեսզի իր պարտականությունները կատարի։ Նա շատ եռանդուն, լեցուն,շատ հայրենասեր անձնավորություն էր։ Երկար ժամանակ դեսպանի տեղը դատարկ մնաց, երբ նախագահի հետ 2013 թ․ամռանը խոսում էինք, նա ինձ առաջարկեց վերադառնալ։ Այդ ժամանակ նույնպես ժամանակ խնդրեցի, որ մտածեմ, չնայած դեսպանի պաշտոնն ինձ համար ծանոթ էր։ Իրականում միևնույն է, այդ կոչումն առանց պաշտոնի կատարում էի՝ ներկայացնելով մեր երկիրը բոլոր հնարավոր ձևերով, սակայն խնդրեցի ժամանակ և ասացի՝ կհամաձայնեմ, եթե ես այդ աշխատանքը կատարեմ առանց վարձատրվելու՝ բոլոր իմաստներով` ո՛չ աշխատավարձ, ո՛չ տան վարձ, ո՛չ մի բան»։ Նախագահի՝ ՀՀԿ-ի առաջադրած թեկնածուն այդպիսով փորձել է ինչ-որ ձևով աջակցել հանրապետությանը, կառավարությանը, բյուջեին, որովհետև, նրա ձևակերպմամբ, դեսպանի ծախսերը բավականին մեծ են, և ընդհակառակը՝ իր և ընտանիքի միջոցներից շատ միջոցառումներ է ձեռնարկել, համարելով իր կողմից «հայրենիքին լրիվ չվերադարձրած պարտքի մի մաս»։

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video) «Նիկոլը գազազած պատեպատ է տալիս իրեն․ ի՞նչն է պատճառը»․ Սուրենյանց (video) Արտակարգ դեպք՝ «Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող սարալանջին Տարին 3 անգամ պետք է հրաժարական տար (video) «Էս ականը ցանկացած պահի տրաքելու է ու…»․ Սուրեն Սուրենյանց (video) Սա գիտե՞ք՝ ով է․․․ ոչ մի ղեկավար Փաշինյանի նման․․․ Հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am