Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական. Լևոն Քոչարյանի ելույթը ԵԽԽՎ-ում

Լրատվամիջոցների բազմակարծությունը ժողովրդավարության պարզապես զարդը չէ։ Այն այն հիմնական մեխանիզմն է, որի միջոցով քաղաքացին իշխանությունից պահանջում է հաշվետու լինել։ Այս մասին ԵԽԽՎ-ում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։

«Այնտեղ, որտեղ տարբեր կարծիքներ ու ձայներ ազատորեն մրցում են, սխալները բացահայտվում են, չարաշահումները՝ լուսաբանվում, իսկ քաղաքացին հնարավորություն է ստանում մի տեսակետը համադրելու մյուսի հետ և սեփական եզրակացությունն անելու։

Երբ այդ բազմազանությունը սահմանափակվում է, ընտրությունները կարող են շարունակվել, բայց աստիճանաբար կորցնել իրենց բուն իմաստը։ Մարդիկ շարունակում են քվեարկել, բայց նրանց ընտրությունը դառնում է ձևական, որովհետև նրանք այլևս չեն ստանում ամբողջական տեղեկատվություն և այլընտրանքային տեսակետներ։

Այս գործընթացը սովորաբար չի սկսվում բացահայտ գրաքննությունից։ Այն սկսվում է ավելի աննկատ ձևով՝ անհարմար հարցը չտալով, այլընտրանքային կարծիքը չհնչեցնելով, իշխանությանը անհարմար փաստը չլուսաբանելով։ Ի վերջո, քաղաքացին պարզապես չի իմանում այն, ինչի մասին իրեն չեն պատմել։

Այս հարցում առավել մեծ պատասխանատվություն է կրում հանրային հեռարձակողը։

Մասնավոր հեռուստաընկերությունը կարող է ունենալ սեփականատեր և իր խմբագրական քաղաքականությունը։ Հանրային հեռարձակողը նման արդարացում չունի։ Այն ֆինանսավորվում է բոլոր քաղաքացիների հարկերով՝ այդ թվում նրանց, ովքեր չեն քվեարկել գործող իշխանության օգտին։

Հետևաբար այդ ֆինանսավորումը նաև պարտավորություն է։ Հանրային հեռարձակողը պարտավոր է ներկայացնել հասարակության մեջ առկա տեսակետների ամբողջ բազմազանությունը, հաղորդել նաև իշխանության համար անհարմար փաստերը և որևէ մեկին մեղադրանք ներկայացնելիս՝ ապահովել նաև մյուս կողմի խոսքի իրավունքը։

Երբ հանրային հեռարձակողը հրաժարվում է այս պարտականությունից, ստացվում է մի իրավիճակ, երբ քաղաքացիները հարկերով ֆինանսավորում են մի կառույցի, որը կարող է տեղեկատվության փոխարեն իրենց մատուցել իշխանության համար հարմար քարոզչություն։

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության օրինակը դրա լուրջ նախազգուշացումն է։ Այս Վեհաժողովի՝ ընտրությունների դիտարկման վերաբերյալ զեկույցում՝ Doc. 16486 rev, արձանագրվել է, որ հանրային հեռարձակողը ակնհայտ կողմնակալություն է դրսևորել իշխող կուսակցության օգտին՝ հակառակ օրենքով սահմանված իր պարտավորություններին և հանրային առաքելությանը։ Զեկույցում նաև արձանագրվել է, որ դրա հետևանքով ձևավորված մեդիա միջավայրը սահմանափակել է քաղաքացիների՝ տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունը։

Այստեղ հատկապես երեք երևույթ է մտահոգիչ։

Առաջինը՝ տեղեկատվության չներկայացումն է։ Հակադիր տեսակետներն ու իշխանության համար անհարմար փաստերը պարզապես չեն հայտնվում եթերում։ Այս դեպքում որևէ մեկը բանավեճում չի պարտվում, որովհետև բանավեճ ընդհանրապես չի լինում։

Երկրորդը՝ իրավապահ մարմինների հաղորդագրությունների օգտագործումն է որպես քաղաքական տեղեկատվության հիմնական աղբյուր։ Ընդդիմադիր գործիչների նկատմամբ հարուցված գործերի կամ իրականացվող քննությունների մասին հայտարարությունները հաճախ ներկայացվում են այնպես, կարծես մեղադրանքն արդեն իսկ հաստատված փաստ է՝ առանց մյուս կողմին իր տեսակետը ներկայացնելու հնարավորություն տալու։

Երրորդը խմբագրական անկախության հարցն է։ Հանրային հեռարձակողի գլխավոր քաղաքական հաղորդումը վարում է գործող նախարարներից մեկի ամուսինը։ Նման իրավիճակը, առնվազն, լուրջ հարցեր է առաջացնում հանրային հեռարձակողի խմբագրական անկախության և անաչառության վերաբերյալ։

Բացի այդ, փաստերի ստուգմամբ զբաղվող անկախ կազմակերպություններն արձանագրել են կեղծ սոցիալական մեդիայի հաշիվների ցանցեր, որոնք տարածում և ուժեղացնում են ընդդիմադիր գործիչների դեմ ուղղված հարձակումները։ Այդ հարձակումների մի մասը հասել է նաև հեռուստատեսության ամենադիտվող ժամերին։

Լուծումը պարզ է և վաղուց ձևակերպված է նաև այս Վեհաժողովի կողմից․ հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական։

Պետք է երաշխավորել դրա անաչառությունը, ապահովել իրական խմբագրական անկախությունը և բացառել այն իրավիճակը, երբ իշխանությունն օգտագործում է հանրային հեռարձակողին որպես սեփական քարոզչական գործիք։

Ժողովրդավարության մեջ քաղաքացին իրավունք ունի ոչ միայն քվեարկելու, այլև տեղեկացված լինելու։ Առանց բազմակարծիք և անկախ լրատվամիջոցների այդ իրավունքը մնում է միայն թղթի վրա»,- նշել է Քոչարյանը։

 

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին. տեղին է հիշել Փաշինյանի հրճվանքը, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան. Խաչատրյան Տղա՛ եք, կալանավորեք․ Գերասիմ Վարդանյանը՝ Փաշինյանին ու ՔՊ-ին (video) Հայ Եկեղեցու առջև ծառացած ցանկացած իրական խնդիր պետք է լուծվի Եկեղեցու կանոնական կարգի պահպանման միջոցով. Ռումինիայի հայոց թեմ «Էս ի՞նչ ես խոսում․ այսօր կառավարության նիստին Փաշինյանը խայտառակվեց»․ Արամ Սարգսյան (video) Իշխանությունները աջ ու ձախ բյուջե են մսխում. հետո՝ վարկ վերցնում ԱՄՆ-ը վերջին կես տարվա ընթացքում ակտիվորեն համալրել է զինամթերքի պաշարները. Թրամփ Եթե ես նախագահ չլինեի, Սաուդյան Արաբիան այժմ գոյություն չէր ունենա, ինչպես և Իսրայելը. Թրամփ «Փաշինյանը պետք է բերվեր հենց այս դատարան»․ Էդգար Ղազարյան (video) ՔՊ-ն որոշել է՝ ամեն ինչ անել, որ Էդգար Ղազարյանն ԱԺ-ում չլինի․․․ Նաիրա Զոհրաբյան (video) ԱՄՆ-ն «հզոր զինամթերք» չի փոխանցել Ուկրաինային․ Կիևը չունի անհրաժեշտ սարքավորումներ․ Թրամփ Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 1-ին Դուք մա՞րդ եք, Թաթան ա՞ ձեր մակարդակը․ Լարիսա Ալավերդյանի դիպուկ խոսքը (video) Ռուսաստանը դրոնով հարվածել է Կիևում Միջուկային հետազոտությունների ինստիտուտին․ ԶԼՄ-ներ Անվճար Wi-Fi, թե՞ թակարդ. ինչո՞ւ է այն վտանգավոր․ կիբեռոստիկանությունը զգուշացնում է Գեղարքունիքում 11-րդ դասարանի տղան 1-ին դասարանի տղային տարել է տուն և փորձել է ոտնձգություն կատարել Պաշտոնական․ Դմիտրի Գունկոն գլխավորեց Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբը 46 հա անտառը մնաց նախկիններին․ ո՞վ է մեղավոր. Հետք Հանրային հեռարձակողը պետք է լինի իսկապես հանրային, ոչ թե իշխանական. Լևոն Քոչարյանի ելույթը ԵԽԽՎ-ում Վերջին 10 օրում 13 կին է սպանվել Թուրքիայում Հեգսեթն ԱՄՆ որոշ լրատվամիջոցների մեղադրել է պետական ​​դավաճանության մեջ Լեզվակռիվ Փաշինյանի և լրագրողների միջև (video) «Ադրբեջանին ասացին՝ մտե՛ք Հայաստան․․․ խայտառակություն ՄԱԿ-ում» (video) ԱՄԷ գլխավոր դատախազը հանձնարարել է հետաքննություն սկսել flydubai-ի միջադեպի հետ կապված «Արյ*նոտ ձեռքերով էս ինչ արեցիք թոշակառուների հետ»․ Լարիսա Ալավերդյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Փաշինյանը կառավարությունում իրեն կորցրել է, սպառնալիքներ է հնչեցնում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am