Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակից
ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության առաջիկա հանդիպմանն ընդառաջ՝ երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի ազգային հավաքականի հայտացուցակից։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
Մասնավորապես, ազգային ընտրանու կազմում չեն ընդգրկվել Երևանի «Արարատ-Արմենիայի» կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանն ու սերբական «ԻՄՏ Բելգրադ» ակումբի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը։ Այս ֆուտբոլիստները դուրս են մնացել թիմի վերջնական ցուցակից և հավաքականի հետ չեն մեկնել մրցավայր։
Ավելի վաղ հավաքականի հայտացուցակից վնասվածքի պատճառով դուրս էր մնացել նաև «Արարատ-Արմենիայի» պաշտպան Խուլիո Բուենոն։
Հիշեցնենք, որ Եղիշե Մելիքյանի գլխավորած ազգային հավաքականն արդեն գտնվում է Նիկոսիայում, որտեղ հոկտեմբերի 2-ին «GSP» մարզադաշտում կմրցի Կիպրոսի հավաքականի հետ։
Ազգերի լիգայի C2 խմբի երրորդ տուրի Կիպրոս — Հայաստան հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։
