«Ամենը սուտ լուրերի ֆենոմեն է: Իմ եւ երջանկահիշատակ սպարապետի միջեւ որեւէ վեճ չի եղել, ես ընդամենը 4 ամիս վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո հեռացել եմ առողջական ծանր խնդիրների պատճառով: Իմ ապաքինումը եղել է դժվար ու երկարատև՝ նախ վիրահատություն Լոնդոնում, ապա նաև մեկուկես տարվա հետվիրահատական բուժում»,-Շանթ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում պատասխանելով հարցին ,թե ինչ կոնֆլիկտ է եղել իր և սպարապետ Վազգեն Սարգսյանի միջև,ասաց ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրված Արմեն Սարգսյանը:
« Իմ հրաժարականի հարցը քննարկվել է այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի, ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի հետ, տեղյակ են եղել նաեւ Սերժ Սարգսյանը, որն այն ժամանակ Ներքին գործերի նախարար էր, ու Վազգեն Սարգսյանը, որը պաշտպանության նախարարն էր: Լեւոն Տեր-Պետրոսյաննն անձամբ է հորդորել՝ դուրս գալ եւ զբաղվել առողջական խնդիրներով: Ես կարող եմ շատերի հետ վիճել, ունենալ հակառակ կարծիք, բայց քչերը կարող են իմ վրա ձայն բարձրացնել:Այս պատմությունն արդեն ավելի քան 20 տարի պտտվում է, «սուտ լուրի» ֆենոմենն է, որը գնալով աճել է»,-նշեց նախագահի թեկնածուն:
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է հոգեբան Կարինե Նալչաջյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Փետրվարի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը