Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով ՀՀ քաղաքացի է ձերբակալվել
Թբիլիսիում Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել Հեյդար Ալիևի կիսանդրին վնասելու կասկածանքով: Այդ մասին հայտնում են վրացական ԶԼՄ-ները:
Վրաստանի ՆԳՆ–ից հայտնել են, որ միջադեպի կապակցությամբ արդեն մեկ օտարերկրյա քաղաքացի է ձերբակալվել: Նա մեղադրվում է վանդալիզմի մեջ։
Նախնական տվյալներով՝ ձերբակալված տղամարդը 40 տարեկան է։
