Եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «1938-ի սեպտեմբերի 30-ին եվրոպական քառյակը Մյունխենում «փուռը տվեց» Չեխոսլովակիայի Սուդեթական մարզը,իսկ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում Շառլ Միշելն ու Մակրոնը քաջալերեցին Արցախի հանձնումն Ադրբեջանին։

1938-ի սեպտեմբերի 30-ը եվրոպական տերությունների բացահայտ ցինիզմի օրն է խորհրդանշում։ Այդ օրը Ֆրանսիան,Մեծ Բրիտանիան, Իտալիան եւ Գերմանիան առանց Չեխոսլովակիայի որոշեցին նրա ճակատագիրը՝ Սուդեթական մարզը հանձնելով Գերմանիային։

Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան Սուդեթական մարզի բռնակցմանն իրենց համաձայնությունը փորձում էին բացատրել նրանով, որ Գերմանիան խոսք է տվել Եվրոպայում այլեւս որեւէ նոր տարածքային փոփոխություն չանել։

Ֆրանսիան, մոռանալով ֆրանս-չեխական դաշինքի մասին, «փուռը տվեց» իր դաշնակցին, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Չեմբեռլենն իր համաձայնությունը հիմնավորում էր «խաղաղություն բերելու» հեռանկարով։

Արդյունքում, կարճ ժամանակ հետո, սկսվեց Երկրորդ աշխարհամարտը, Փարիզն ընկավ, իսկ Լոնդոնը հայտնվեց գերմանական օդուժի ռմբակոծության տակ։

Տասնամյակներ անց եվրոպական կառույցների հովանավորությամբ ու քաջալերմամբ 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում ՀՀ վարչապետն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։

Այս ամոթալի գործարքում մեծ է Շառլ Միշելի ու Էմանուել Մակրոնի դերակատարությունը։

Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելուց երկու ամիս անց սկսվեց Արցախի բլոկադան, իսկ 2023-ի աշնանը ՝ արցախահայերի բռնագաղթը Արցախից։

Թե 1938-ին եւ թե 2022-ին եվրոպական պետությունները ոչ թե խաղաղություն բերեցին, այլ կանաչ լույս վառեցին նոր արհավիրքների համար»։

դիտվել է 230 անգամ
Լրահոս
Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ում (video) Հայտարարություն կլինի․ ամեն կերպ աջակցելու ենք Էդգար Ղազարյանին․ Տիգրան Աբրահամյան (video) Էդգարը կատակով ասաց՝ «հո դու գիշերը չե՛ս խռացնում, երկուսիս նույն խուցն են տանելու»․ Մանուկյան (video) Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Էդգար Ղազարյանը իշխանությունների «կոկորդի փուշն է»․ ՔՊ-ն երազանք ունի․ Հայկ Ֆարմանյան (video) Ժամանակն ա ՔՊ-ին հեռացնելու, հլը մի քիչ էլ ուշացրել եք․ արտաշատցին՝ Գերասիմ Վարդանյանին (video) ՊՆ-ն հերքում է Սիսիանում զինծառայողին սպանելու մասին լուրը Փաշինյանը որոշել է՝ փակել հենց այդ մարդկանց, որ․․․ ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դավթյան (video) Էդգար Ղազարյանին մեղադրողի ցինիկ սուտը լսեցի՞ք, նյարդերս չդիմացան․․․ Հարություն Մնացականյան (video) Վերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին «Արսեն Թորոսյա՛ն, փողերը պրծա՞վ, էս ո՞նց ես ծաղրում մահացողներին»․ Արամ Սարգսյան (video) Ռուսաստանը դրոնով հարվածել է Կիևում Միջուկային հետազոտությունների ինստիտուտին․ ԶԼՄ-ներ Զավեշտ. Թաղման նպաստները կստանան միայն անապահովները, կենսաթոշակը 1000 դրամով կբարձրանա. Արսեն Թորոսյան Բագրատ Սրբազանը հունից դուրս եկավ․ «Լա՛վ լսեք, էս խաբեության պատասխանատվությունը ձեր վրա դրվեց» (video) «Խաղաղություն՝ ուժեղի պայմաններով» բանաձևը հենց թույլի ինքնիշխանության հաշվին է ձևավորվում և գործադրվում. քաղաքագետ Ի՞նչ է կատարվում Սյունիքում. ԱԱԾ-ն հաստատում է՝ ադրբեջանցին կրակել է Մահացածի փող կտրողնե՛ր, Աննա Հակոբյանի «գռփածի» մասին լսե՛ք. դատվելու եք. Էլեանորա Մանանդյան (video) Երասխի դպրոցում երեխային ապտակելու դեպքով մեղադրանք է ներկայացվել դասընկերուհու հորը. news.am Անհապաղ կասեցրեք պատգամավոր Էդգար Ղազարյանի քրեական վարույթը. Ղազարյանը՝ դատավորին (video) Քննչականն ու ՊԵԿ-ը՝ իշխանության «պատժիչ ջոկատ». դատվելո’ւ եք, պարոնայք. Ագնեսա Խամոյան Փաշինյա՛ն, քո 3-րդ մասի տունը հիշեցնե՞մ․․․ էս ի՞նչ ես ասում ժողովրդին․ Վահե Մովսիսյան (video) Արշակ սրբազանին վերագրվող տեսագրությունները կեղծ են. փաստաբան ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին․ ArmLur.am Պետաշխատողների սոցիալական փաթեթի տրամադրման ծրագիրը 2027 թվականից կդադարեցվի Բենզինի գինը հասավ ու սոսնձվեց 600 դրամին. տեղին է հիշել Փաշինյանի հրճվանքը, երբ կես դույլ ադրբեջանական բենզինը մտավ Հայաստան. Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am