Քրեական հեղինակություններն ու Գևորգ Սաֆարյանը...
Ընդդիմադիր քաղաքացի, ՀԽ անդամ Գևորգ Սաֆարյանը առաջին անգամը չէ, որ ձերբակալվում է: Գևորգ Սաֆարյանը միշտ էլ աչքի է ընկել իր ըմբոստ վարքագծով: Այս անգամ նա կալանավորվեց 2016 թվականի առաջին օրը` հունվարի 1-ին իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով : «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանը հացադուլ էր սկսել, քանի որ նախարդ անգամ ևս նա հայտնվել էր անելանելի իրավիճակում, այսինքն քրեական հեղինակությունների թիրախում էր: Այսօր՝ հունվարի 4-ին նա դադարեցրել է հայտարարած հացադուլը: Նրա փաստաբանը`Տիգրան Հայրապետյանը Հայելի.am-ին տեղեկացրեց, որ Գևորգ Սաֆարյանի պահանջը կատարվել է, նա առանձին խուց է տեղափոխվել: Նշենք, որ Գևորգ Սաֆարյանը ուզում էր առանձին խուց տեղափոխվել, քանի որ ընդհանուր խցում վախենում էր բռնության ենթարկվելուց, ինչպես մեկ անգամ նախկինում եղել է: Հիշեցնենք, որ Գևորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ըստ իրավապահ մարմինների` Գեւորգ Սաֆարյանը բռնություն է գործադրել Ոստիկանության 4-րդ հատուկ գումարտակի հրամանատար, ոստիկանության կապիտան (Հրեշտակապետ) Գեղամ Խաչատրյանի նկատմամբ: Երևանի Ազատության հրապարակում Ամանորի գիշերը ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջև բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանը: Աստղիկ Ավագյան
