Նախագիծն ԱԺ օրակարգում է

Ազգային ժողովի օրակարգում դեռևս չընդգրկված նախագծերի բաժնում է զետեղված կառավարության ներկայացրած «Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» նախագիծը։

Դատարանի գնահատմամբ՝ Հայաստանի ստանձնած պարտավորությունները համահունչ են Սահմանադրությամբ ամրագրված ինքնիշխան պետության սկզբունքին և բոլոր պետությունների հետ բարիդրացիական ու փոխշահավետ հարաբերություններ հաստատելուն ուղղված արտաքին քաղաքականության նպատակներին։

Ըստ Արարատ Միրզոյանի ներկայացրած տեղեկանքի Խաղաղության խորհրդի կանոնադրությանը միացել է նաև Թուրքիան։

Տեղեկանքում նշված է․ «Կանոնադրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից ստորագրվել է 2026թ. հունվարի 16-ին, իսկ հետևյալ պետությունների կողմից՝ 2026թ. հունվարի 22-ին. Արգենտինայի Հանրապետություն, Ադրբեջանի Հանրապետություն, Բահրեյնի Թագավորություն, Հունգարիա, Ինդոնեզիայի Հանրապետություն, Հորդանանի Հաշիմյան Թագավորություն, Ղազախստանի Հանրապետություն, Կոսովո, Մոնղոլիա, Մարոկկոյի Թագավորություն, Պակիստանի Իսլամական Հանրապետություն, Պարագվայի Հանրապետություն, Կատարի Պետություն, Սաուդյան Արաբիայի Թագավարություն, Թուրքիայի Հանրապետություն, Արաբական Միացյալ Էմիրություններ, Ուզբեկստանի Հանրապետություն»։
Արդարադատության նախարարությունից արձանագրել են, որ Կանոնադրությունը չի պարունակում Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող, օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր:

Հրապարակվել է նաև Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության եզրակացությունը, ըստ որի՝ Խորհրդին անդամակցում են 22, իսկ դիտորդի կարգավիճակով նիստերին մասնակցում են տասնյակ այլ երկրներ։

Նշենք, որ Խորհրդի նախագահողի պաշտոնը ստանձնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Պետությունների առաջնային անդամակցությունը Խորհրդին 3 տարի է, որը կարող է Խորհրդի նախագահի կողմից երկարաձգվել:

Ըստ Ֆինանսների նախարարության եզրակացության՝ «Խաղաղության խորհրդի կանոնադրությունով» առկա են Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթներ՝ ՀՀ պետական բյուջեի ծախսերի ավելացման գծով։

ՏԿԵ նախարարությունից էլ հայտնլ են, որ Խաղաղության խորհրդի կանոնադրությամբ «Պետական գույքի կառավարման մասին» օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն։
Կանոնադրության կատարման համար պատասխանատու մարմին է հանդիսանում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունը: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը նշանակվել է Ազգային ժողովում Խաղաղության խորհրդի կանոնադրությունը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկելիս՝ ներկայացուցիչ:

Խաղաղության խորհրդի կանոնադրության մեջ նշված է, որ Խաղաղության խորհուրդը միջազգային կազմակերպություն է, որը ձգտում է խթանել կայունությունը, վերականգնել վստահելի և օրինական կառավարումը և ապահովել երկարատև խաղաղություն այն տարածքներում, որոնք տուժել են հակամարտությունից կամ գտնվել դրա սպառնալիքի ներքո: Խաղաղության խորհուրդը ստանձնում է խաղաղության հաստատման այդ գործառույթները, այդ թվում՝ խաղաղության ձգտող բոլոր ազգերի և համայնքների կողմից կիրառելի այն լավագույն գործելակերպերի մշակումը և տարածումը, միջազգային իրավունքի համաձայն և սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով:

Ցանկացած անդամ պետություն կարող է անհապաղ դուրս գալ Խորհրդից՝ Խորհրդի նախագահի գրավոր ծանուցմամբ։

Կանոնադրությունն ուժի մեջ է մտնում, երբ երեք պետություններ համաձայնում են, որ այն պարտադիր ուժ ունի իրենց համար։ Խորհրդի պաշտոնական լեզուն անգլերենն է։ Խորհուրդը կունենա պաշտոնական կնիք, որը կհաստատվի խորհրդի նախագահի կողմից։

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Կայա Կալասը Դամասկոսում մի շարք հանդիպումներ է անցկացրել Ավագանու ՔՊ-ական անդամը 300 հազար դրամանոց մեքենան 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին․ «Հետք» Քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից մեկը՝ կռունկավարը, ՀՀ քաղաքացի է, երկուսը՝ Իրանի «Արա՛, տանում էիր՝ սպանեիր մեզ․ բայց չմեռանք, որ էսօր գանք ու քթիցդ բերենք»․ Մանուել Մանուկյան (video) Նախագիծն ԱԺ օրակարգում է Աններելի արարք ա․ շատ կոշտ պատասխանատվության պետք է ենթարկվի նման բան անողը․ հերոս Ալբերտի հայր (video) «Թագուհի Ղազարյա՛ն, գազը որ չլինի՝ Արաքսիկը բոխախդ կարող ա կրծի»․ Արմինե Ադիբեկյան (video) «Այ փալա՛ս, Ալիևը վզիդ դրել ա, ասել ա՝ դավայ, մինչև չանես՝ երեսիդ ստեղ նայող չկա»․պատերազմի մասնակից (video) Ինչու է ձերբակալվել Վահրամ Սահակյանը «Պետոյի էգը էնքան ա ատում էս հայ ազգին, որ հատուկ անասունացնում է»․ Արմինե Ադիբեկյան (video) Սասուն Միքայելյա՛ն, հիմա ուշադիր լսիր՝ քեզ ինչ եմ ասում․ ԵԿՄ-ականի սուր խոսքը (video) Ձերբակալվել է Վահրամ Սահակյանը Դատախազությունը բողոքարկելու է «Չաղ Ռուստամի» նկատմամբ տնային կալանք կիրառելու դատավորի որոշումը ԿԲ խորհրդի անդամների միլիոնները․ ինչպես են փոխվել նրանց ավանդները, արժեթղթերն ու եկամուտները. «Հետք» Ծեծկռտուք է եղել Թուրքիայի ընդդիմադիր նոր կուսակցությունում Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգամավորների և ՀՅԴ Հայ Դատի ներկայացուցիչների հանդիպումը Բացահայտվել է ՊՈԱԿ-ներից մեկի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ յուրացում կատարելու դեպք «Ռոսատոմը» ՀՀ-ին առաջարկել է միջազգային կոնսորցիումի ձևաչափով կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ԱԷԿ ՀՌՀ-ն դադարեցրել է «Կոտայք թի վի»-ի լիցենզիայի գործողությունը Թոշակառուն պետք է սովից մեռնի․ Նիկոլը թոշակառուներին ապրելու հնարավորություն չի տալիս․ Բոզոյան (video) Ես ցնցվել էի Հասմիկ Հակոբյանի գիտելիքներից․ Արմինե Ադիբեկյան (video) «ԼՈՒՅՍ» հիմնադրամ․ Տնտեսական ակտիվության աճը դանդաղում է, աճի կառուցվածքը՝ անհավասարակշիռ Գագիկ Խաչատրյանի կալանավnրման որոշումը 27 օր անց չի տրամադրվել․ փաստաբանները դիմել են ՄԻԵԴ Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կա 3 զոհ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am