«Ռոսատոմը» պաշտոնապես Հայաստանին առաջարկել է միջազգային կոնսորցիումի ձևաչափով կառուցել 1 ԳՎտ հզորությամբ նոր ատոմակայան։
Այս մասին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը։
Նրա խոսքով՝ առաջիկա ամիսներին Հայաստանի կառավարությունը պետք է վերջնական որոշում կայացնի նոր ատոմակայանի տեխնիկական բնութագրերի և շինարարության գործընկերոջ ընտրության վերաբերյալ։
«Ռոսատոմն» արդեն հայկական կողմին պաշտոնական առաջարկ է ներկայացրել 1000 ՄՎտ հզորությամբ ՎՎԷՌ-1000 էներգաբլոկի կառուցման վերաբերյալ։
Ռուսական կողմը պատրաստ է նախագիծն իրականացնել ինտեգրված միջազգային կոնսորցիումի ձևաչափով՝ շինարարությանը ներգրավելով այլ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Հարավային Կորեայի և Չինաստանի արտադրողների, եթե Երևանը նման ցանկություն հայտնի։
Լիխաչևի խոսքով՝ էլեկտրաէներգիայի սպառման տարեկան շուրջ 4 տոկոս աճի պայմաններում, ըստ փորձագետների կանխատեսումների, 2036 թվականին Հայաստանին անհրաժեշտ կլինի նման հզորության բազային գեներացիա՝ առաջացող դեֆիցիտը ծածկելու համար։
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը