Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու

Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ: Այս մասին գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Հայկական ժամացույց

Ուշադրություն դարձրեք՝ մեր քաղաքական մտքի, մեր բոլոր հարցերի առանցքում «ԵՐԲ» հարցն է։ Երբ մի բան կփոխվի, երբ մի նոր դեմք կգա, երբ կստորագրվի խաղաղության պայմանագիրը, երբ բանտերից դուրս կգան մարդիկ, երբ կհանձնվի «Քյարքին», երբ կլինի ապոկալիպտիկ տնտեսությունը, երբ կլինի սահմանադրությունը, և այսպես բազմաթիվ «ԵՐԲԵՐ»։

Բայց «ԵՐԲ»-ը լուծումներ չի առաջարկում, չի ենթադրում։ Հենց սա է մեծամասամբ պայմանավորում զանգվածային ապատիան, որը կա մեր հասարակության մեջ. «փակվենք մեր մեջ, տեսնենք ԵՐԲ ինչ-որ բան կլինի»։

Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու, ինչու, և որ հերթականությամբ։ Եթե սրա այլընտրանքը լինի «երբ կլինի՝ կպայքարենք» մտածողությունը, դա հաստատ չի բերի արդյունքի։

Մենք ունենք հստակ պրոբլեմ՝ դրվագային մտածողության և դրվագային գործունեության։ «Երբ»-ի մարտավարությունը և դրվագային գործունեությունը ձեռնտու միջավայրն է իշխանության համար. Ամեն անգամ երբ կգա կոնկրետ դրվագի պահը՝ կասի սա չանենք կլինի պատերազմ ու իր բազմաթիվ լծակներով հաջողելու է։

Բայց պետք է հասկանալ. Ինչո՞ւ ենք մենք «Երբ»-ի և դրվագային գործունեության սցենարում և ամենակարևորը՝ ինչպես դուրս գալ։ Իմ կարծիքով խնդիրը նոր կոնսոլիդացնող- աշխատանքային ձևաչափերի անհրաժեշտության մեջ է։ Ոչինչ չի խանգարում որ նման նոր աշխատանքային ձևաչափ ստեղծվի, որտեղ կլինի մեծ մասնակցելիություն և աշխատանքի դաշտ, որտեղ «Երբ»-ը կփոխարինվի այլ կարևոր հարցադրումներով։ Սրա համար պետք է կամք և խնդրի գիտակցում։

Անշուշտ, շատ բարդ փուլում ենք, անշուշտ մեզ սպասում են շատ բարդ զարգացումներ։ Պետք է փոխվի հայկական ժամացույցի տրամաբանությունը. Մենք սպասում ենք, թե երբ կլինի ինչ-որ վատ բանը։ Բայց լուծումները պետք է գտնել այլ հարցադրումների մեջ՝ ինչպես անել, որ դա չլինի, ինչ անել, ինչպիսի այլ լուծումներ կան, և այլն։

Եվ այստեղ շատ կարևոր է սկսել ներհանրային, միջընտրազանգվածային երկխոսություն։ Մենք իրավունք չունենք հասարակության պառակտված մասերին պիտակավորել և մեկս մյուսին դուրս գրել։ Այո, վիճակը շատ մտահոգիչ է, ինչ-որ տեղ հուսահատեցնող, բայց հանրային առկա պատկերին պետք է վերաբերել որպես բարդ իրողություն։ Ի վերջո, կա փաստ՝ սուր բարիկադավորված գրեթե հավասար ընտրազանգվածներ։ Չխափենք իրար պաթոսով։ Փաստը սա է։ Այս պահին իսկական, պատմական լիդերությունը դա է՝ նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն, սա է առողջացման միակ ռեսուրսը։ Սա կբերի հարցադրումների փոփոխությանը։ Մենք բոլորս նույն հեռանկարի հասարակությունն ենք»,- գրել է Հովհաննիսյանը:

դիտվել է 104 անգամ
Լրահոս
Խայտառակություն․ Արգիշտի Մեխակյանն իր հարցազրույցում հորն անվանեց հանցագործ․ Էլբակյան (video) «Անդրանիկ Քոչարյանը բերանից թռցրեց ճշմարտությունը․ Փաշինյանը զբաղվելու է իր հարցո՞վ» (video) Առուշ Առուշանյանը պետք է պատասխանատվության ենթարկվի․ ինչի դիմաց «հերոսը» վաճառվեց․ Էդգար Էլբակյան (video) «Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին. Արտակ Զաքարյան «Հրապարակ»․ Ուսանողներին տարել են Երեւանյան լիճ #ՈՒՂԻՂ․ Ինչո՞ւ ԵԽԽՎ-ն նման խիստ գնահատական տվեց Նիկոլին․ Երվանդ Բոզոյան (video) «Հրապարակ». Աննա Հակոբյանը Սյունիքում էր Հակառակը պետք է լիներ Տիրադավ արքեպիսկոպոսին՝ պատվավոր քաղաքացու կոչում․ հաջորդ քայլը Կաթողիկոսի թեկնածո՞ւն է․ «Հրապարակ» «ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների Գործող իշխանությունը չորով ասում է՝ ունեմ մանդատ ինչ ուզեմ կանեմ, և հստակ գիտի՝ ինչ է անելու Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդ բռնվել է Ես պնդում եմ՝ սպшնություն է եղել․ հերոս փոխգնդապետ Սուրենի հայր (video) Թրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ» ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ» Արաղչին Գուտերեշի հետ հանդիպմանը կոչ է արել ՄԱԿ-ին գործողություններ ձեռնարկել ԱՄՆ ագրեսիայի դեմ Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են 2 «Mercedes», որոնցից մեկը կողաշրջվել է. կա վիրավոր Իրավիճակը Եռաբլուրում․ մարդկանց հոսքը չի դադարում (video) Սրանք նպատակ են դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհը բերելու է նոր սպառնալիքներ Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին #ՈՒՂԻՂ․ Գա՞զ, թե՞ Նիկոլ․ հայ ժողովուրդն ընտրության առաջ է․ Էդգար Էլբակյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am