«Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը նիստի ժամանակ կրթության բաժնի պետին սպառնացել է թևից բռնել, «դուրս շպրտել», երբ նա հանդգնել է արձագանքել թաղապետի դիտողություններին, «Ազատությանը» պատմում է կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ Լիանա Դավթյանը:

Միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 14-ին, թաղապետարանի գործակարգավարական նիստի օրը: Սաշա Կատվալյանը երեք ամիս էլ չկա, որ նշանակվել է, բայց ՔՊ-ական պաշտոնյայի վարքի ու քայլերի մասին թաղապետարանի պաշտոնյաներից երկրորդ ահազանգն է ստացել «Ազատություն»-ը:

Ընդ որում՝ սա Լիանա Դավթյանի հետ առաջին հանդիպումն է եղել, միջադեպը սկսվել է այն բանից հետո, երբ աշխատանքի վերաբերյալ վերադասի դիտողություններին Դավթյանը արձագանքել է, փորձել է բացատրություններ տալ: Հետո, ըստ նրա, ՔՊ-ականը բորբոքվել է:

«Սկսեց բարձր ձայնով գոռալ՝ «դուրս արի սենյակից», ես էլ ասացի՝ Ձեր ձայնը ցածրացրեք, ես դուրս կգամ, ասեցի՝ ի՞նչ եք լարվել, թուլացեք: Ասեց՝ «ես ուրիշ բաներից եմ թուլանում», – պատմեց Դավթյանը:

Կրթության, մշակույթի ու սպորտի բաժնի պետը անմիջապես գրություններ է ուղարկել վարչապետին, քաղաքապետին, Տարածքային կառավարման նախարարություն, պատմել ՔՊ-ական պաշտոնյայի պահվածքի ու խոսքերի մասին: Դեռ արձագանք չկա: Լիանա Դավթյանը ենթադրում է, որ թաղապետն իրենից ուզում է ազատվել: Նկատողությունների հիմքեր է ստեղծում կամ այնպիսի մթնոլորտ, որ սեփական դիմումով գնա: Հատկապես, որ մեկ անգամ արդեն Կատվալյանը փորձել է ու դատարանում պարտվել:

Տիգրան Ավինյանի նախկին խորհրդականը մի քանի ամսով այս համայնքը ղեկավարել է նաև 2022-ին, մամուլում էլ նա այդ ժամանակ հայտնվեց կադրային ջարդի լուրերով: Լիանա Դավթյանին էլ այդ ժամանակ հորդորել է դիմում գրել գնալ. «Ասեցի՝ ես որպես համայքնային ծառայող չեմ պատրաստվում դիմում գրել»:

Հետո ազատել է աշխատանքից, դատարանը ՔՊ-ական թաղապետի որոշումը հակաօրինական է ճանաչել, այս տարվա հունվարից Լիանա Դավթյանը վերականգնվել է պաշտոնում ու 11 միլիոն դրամ փոխհատուցում ստացել: Հուլիսին, երբ նորից Կատվալյանին են նշանակել, Լիանա Դավթյանը արձակուրդում է եղել, չեն էլ սպասել, որ վերադառնա: Նրա աշխատասենյակը դատարկել են, ու նրան տեղավորել կրթության ընդհանուր բաժնում:

«Աշխատակազմի քարտուղարը դուրս եկավ ասեց՝ «ընդհանուրի հետ եք նստելու»:

Նույնիսկ մեքենան են արգելում կայանել աշխատակազմի համար նախատեսված տարածքում, ու թաղապետի հետ առաջին հանդիպման ժամանակ էլ այսմիջադեպը ծավալվել է. «Խնդիրը գիտե՞ք, որն է, որ համայնքային ծառայողը պաշտպանված լինի մեր երկրում՝ անկախ պաշտոնատար անձի քմահաճույքից: Անձնական խնդիրներից»:

Լիանա Դավթյանը այս անգամ էլ դատարան կդիմի, եթե թաղապետն անցնի գործնական քայլերի:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Երուսաղեմի Սուրբ Հակոբ վանքի տարածքում միզելու փորձ կատարող իսրայելցի հրեա տղամարդ բռնվել է Ես պնդում եմ՝ սպшնություն է եղել․ հերոս փոխգնդապետ Սուրենի հայր (video) Թրամփը հերքել է տեղեկությունները, թե ինքն Իրանին առաջարկել է պատժամիջոցների մեղմացում Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Փաշինյանը դուրս է գալիս փողոց․ հասկանալու՝ ինչ տրամադրություններ են մնացել ընտրություններից հետո․ «Ժողովուրդ» ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հարցով երկրորդ լսումն ավարտվել է մոտ 10 րոպեում․ «Ժողովուրդ» Արաղչին Գուտերեշի հետ հանդիպմանը կոչ է արել ՄԱԿ-ին գործողություններ ձեռնարկել ԱՄՆ ագրեսիայի դեմ Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են 2 «Mercedes», որոնցից մեկը կողաշրջվել է. կա վիրավոր Իրավիճակը Եռաբլուրում․ մարդկանց հոսքը չի դադարում (video) Սրանք նպատակ են դրել առավելագույնս պահել իշխանությունը, իսկ այդ ճանապարհը բերելու է նոր սպառնալիքներ Տիգրանաշենի տարածքը Ադրբեջանական ԽՍՀ-ին հանձնելու մասին կա՞ն փաստաթղթեր. պարզաբանում Կընդլայնվի ընթերցանության դպրոցական օլիմպիադայի մասնակիցների շրջանակը. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին #ՈՒՂԻՂ․ Գա՞զ, թե՞ Նիկոլ․ հայ ժողովուրդն ընտրության առաջ է․ Էդգար Էլբակյան (video) Մաղթում եմ, որ մյուս տարի ծննդյանդ տարեդարձը նշենք ազատագրված Հայաստանում․ Բագրատ Սրբազան «Թևիցդ կբռնեմ, կշպրտեմ դուրս». կրթության բաժնի պետը պատմում է ՔՊ-ական թաղապետի վարքի մասին «Ռոսատոմը» Հայաստանի հետ աշխատում է «Նաիրիտ» նախագծի շուրջ․ Լիխաչով Ինչե՞ր են պայմանավորվել թշնամու հետ (video) Իշխանական քաղաքականությունը նպատակաուղղված է մեր ինքնության ջնջմանը․ Վարդանյան Մի շարք հասցեներում գազ չի լինելու Խոշոր վթար Երևան-Մեղրի ճանապարհին, «DAF» բեռնատարը բախվել է հողաթմբերի ու քարերին Հենց հիմա լսեք բրիտանացիները ինչ են ասում՝Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանը.Անդրանիկ Գևորգյան (video) Իրանի առաջարկներին ԱՄՆ-ի պատասխանը կփոխանցվի Կատարի միջոցով․ Արաղչի Ինչ են նվիրել Արարատ Միրզոյանին․ «Հրապարակ» Որ հասցեներում են այսօր վթարային ջրանջատումներ սպասվում
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am