«Փաստ» թերթը գրում է. «Արդեն մեկ շաբաթ է՝ ինտենսիվ ստուգումներ են սկսվել Հայաստանի ԴՕՍԱԱՖ–ում (Հայաստանի պաշտպանական ռազմատեխնիկական ընկերություն), որի նախագահն է Արցախի հերոս Արկադի Տեր–Թադևոսյանը (Կոմանդոս):
Ստուգումներն իրականացնում է բանակի «սարսափ» (այսպես են բնութագրում նրան պաշտպանության նախարարությունում), ՀՀ նախագահի խորհրդական, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ–գնդապետ Միքայել Հարությունյանի խումբը: Հայտնի է, որ Միքայել Հարությունյանը, իր լիազորությունների սահմանում, մշտապես անաչառ, նույնիսկ «անողոք» ստուգումներ է կատարում պաշտպանության նախարարությունում, բազմաթիվ բացահայտումներ անում (Հայկազ Բաղմանյան և այլք):
Գրեթե համոզված ենք՝ Արկադի Իվանովիչի մոտ ամեն ինչ կարգին է, սակայն չկարողացանք պարզել, թե այդ ստուգումները հերթական պլանային ստուգումնե՞ր են, թե՞ եկել են կոնկրետ «գործով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը
Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը
Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը
Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը