Ներողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանը գրել է․
«ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՅՆ ՀԱՄԵ՞ՐԳԻ ՀԱՄԱՐ Է։


Սեպտեմբերի 27-ի համերգը պարզապես կարծիքների մակարդակում չմնաց. Հ1-ն այսօր պաշտոնապես ընդունեց, որ դրա հեռարձակումը «սխալ էր», ամբողջությամբ ստանձնեց պատասխանատվությունը և հայտարարեց ընթացակարգերի վերանայման մասին։
Ավելին՝ նույնիսկ Թաթա Սիմոնյանն է իր համերգի հեռարձակումը պատերազմի տարելիցի օրը անվանել «արդարացում չունեցող կոպիտ սխալ» և նշել, որ նյութը հեռարձակվել է առանց իր հետ համաձայնեցնելու։
Բայց Հանրայինի խնդիրը միայն սխալ օրը սխալ համերգ դնե՞լն է, թե՞ գործ ունենք ավելի խոր արժեքային խնդրի և հանրային հիշողության հետևողական թմրեցման հետ։
Ավելի շատ հարցեր են առաջանում, որոնց Հ1-ը պարտավոր է հստակ պատասխանել․

Ի՞նչ է նշանակում՝ «ամբողջությամբ ընդունում ենք պատասխանատվությունը»։ Պատասխանատվությունը հայտարարություն չէ։ Ո՞վ է որոշել սեպտեմբերի 27-ին այդ համերգը հեռարձակել։ Ո՞վ է հաստատել եթերացանցը։ Ո՞վ է պատասխանատու եղել վերջնական որոշման համար։ Եվ ի՞նչ պատասխանատվություն է նա կրել։ Եթե ոչ ոք որևէ հետևանք չի կրում, ապա ո՞րն է «ամբողջությամբ ընդունված պատասխանատվությունը»։
Իսկ նույն օրը հակաեկեղեցական «զեկույցի» այսպես կոչված քննարկման համար Հովհաննավանքը բռնազավթած ու պղծած կարգալույծ սրբապիղծ Ստեփան Ասատրյանին եթեր կանչելու համար ո՞վ է ազգից խնդրելու ներողություն:
Իսկ այլ կարգալույծներին, խոտորյալներին հարած եկեղեցադավներին ու տիրադավներին, Եկեղեցու դեմ հանդես եկող նախկին կղերականներին և հակաեկեղեցական թեզեր սպասարկող անձանց Հանրայինի եթեր տրամադրելու, նրանց խոսքը բազմապատկելու, այդ թեզերը որպես հեղինակավոր տեսակետ հանրայնացնելու և դրանով Հայ Առաքելական Եկեղեցու դեմ տարվող պայքարին Հանրայինի եթերի ուժ տալու համար ո՞վ է պատասխան տալու։
Ո՞վ է որոշել, որ ամբողջ ժողովրդի միջոցներով գործող Հ1-ը կարող է Մայր Եկեղեցու դեմ պայքարի հարթակ դառնալ։
Իսկ Հանրայինի եթերը գռեհկաբանությամբ, քրեական ենթամշակույթի լեզվով ու բարքերով, անբարոյականությունն ու պղծությունը սովորականացնող բովանդակությամբ լցնելու համար ո՞վ է պատասխան տալու։
Ո՞վ է որոշել, որ հանրային միջոցներով կարելի է տարիներ շարունակ ոչ թե կրթել ու բարձրացնել հանրային ճաշակը, այլ մարդկանց տները մտցնել այնպիսի լեզու, վարք ու «արժեքներ», որոնցից ծնողն իր երեխային փորձում է պաշտպանել։
Իսկ անպատկառ լեքսիկոնով, քրեական ենթամշակույթ գովազդող, պղծություններ քարոզող ապազգային սերիալներով և դրանցով մարդկանց, հատկապես մատաղ ու երիտասարդ սերնդի միտքն ու հոգին ապականելու համար ո՞վ է պատասխան տալու ու ներողություն խնդրելու:
Իսկ սեպտեմբերի 27-ին՝ հազարավոր հայորդիների նահատակության տարելիցին, Հանրայինի եթերը նրանց հիշատակին, կյանքին ու սխրանքին, պատերազմի ազգային ու հոգևոր դասերին նվիրելու փոխարեն ժամանցով լցնելու համար ո՞վ է պատասխան տալու ու ներողություն խնդրելու։ Մի՞թե այդ օրը Հանրայինի առաջնահերթությունը չպետք է լինեին մեր նահատակները, նրանց ընտանիքները, հայրենասիրական ու հոգևոր բովանդակությունը և պատերազմի չսերտած դասերը։
Ո՞վ է պատասխան տալու այն խմբագրական քաղաքականության համար, որի հետևանքով ամբողջ հանրությանը պատկանող և հանրային միջոցներով գործող եթերը տարիներ շարունակ ոչ թե ծառայում է մեր ժողովրդի հոգևոր ու ազգային արժեքների պահպանմանն ու զորացմանը, այլ նպաստում դրանց արժեզրկմանը։ Ներողությունը մեկ օրվա սխալի համար անհրաժեշտ է, բայց բավարար չէ, եթե չի վերանայվում այն արժեքային ու խմբագրական քաղաքականությունը, որը նման սխալներ է ծնում։
Այսպիսով․ Խնդիրը մեկ համերգը չէ։ Խնդիրն այն արժեքային չափանիշն է, որով որոշվում է՝ ինչ մտցնել հայ ընտանիքի տուն, ում դարձնել հեղինակավոր խոսող, ում գաղափարները բազմապատկել, ինչ սովորեցնել երիտասարդին, ինչ հիշեցնել ժողովրդին և ինչ մոռացության մատնել։
Հ1-ը մասնավոր հեռուստաընկերություն չէ։ Այն կոչվում է ՀԱՆՐԱՅԻՆ։ Հետևաբար ոչ մի ղեկավար, տնօրեն, խմբագիր կամ հաղորդավար իրավունք չունի ամբողջ ժողովրդի միջոցներով պահվող եթերին վերաբերվելու որպես սեփական գաղափարական կամ արժեքային տարածքի։
Եվ վերջապես՝ Հանրայինը պատրաստվո՞ւմ է միայն ներողություն խնդրել, թե՞ նաև փոխել այն արժեքային քաղաքականությունը, որի հետևանքով նման եթերներն ընդհանրապես հնարավոր են դառնում։ Որովհետև եթե ներողությունից հետո նույն եթերով շարունակվում են նույն հակարժեքների տարածումը, Եկեղեցու դեմ նույն միակողմանի քարոզչությունը և ազգային ու հոգևոր բովանդակության ստորադասումը, ապա ներողությունը մնում է ընդամենը հայտարարություն։
Նահատակների հիշատակի անարգումը մեկ օրվա սխալ կարող է լինել։ Բայց եթե դրան գումարվում են Եկեղեցու դեմ ուղղված միակողմանի եթերը, հոգևոր ու ազգային արժեքների հետևողական արժեզրկումը, հոգևորից զուրկ սպառողական ու նյութապաշտ մարդու կերպարի ձևավորումը, արժեքային ցածրորակ բովանդակությունը և ազգային ու հոգևոր թեմաների ստորադասումը, ապա արդեն խոսքը մեկ սխալի մասին չէ։ Խոսքը Հանրայինի առաքելության աղավաղման մասին է։

Հ.Գ. Հանրային լինելը միայն անվանում չէ․ դա պատասխանատվություն է ժողովրդի հիշողության, հավատքի, արժեքների և հոգևոր-մշակութային ժառանգության հանդեպ։ Եթե այդ պատասխանատվությունը ոտնահարվում է, մեկ ներողությունը դեռ պատասխանատվություն չէ»

դիտվել է 163 անգամ
Լրահոս
Ներողությունը միայն համերգի՞ համար է․ Սամվել դպիր Գրիգորյան ԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ Գևորգյան ԵԽԽՎ զեկույցը․ ապտակ Փաշինյանի իշխանության լեգիտիմությանը․ Սուրենյանց Թաթան պայմանավորվա՞ծ էր իշխանության հետ․ հիշատակի բոլոր օրերը պղծել են․ Սուրեն Սուրենյանց (video) Մեղա՜, մեղա՜․ Նիկո՛լ, ուրեմն հիմա ուշադիր լսիր՝ հայր Ալիևը ինչ էր ասում․ Զոհրաբյան (video) Մեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան Պուտինը Հայաստանի գազը չի կտրի, բայց․․․ Հայկ Այվազյան (video) Արա Աբրահամյանը համամիտ է Գանձասարի և Դադիվանքի պատմության խեղաթյուրումը դատապարտող դիմումին Հ1, քննարկում կազմակերպեք, «ադմիրալ» Պապիկյանին մենք էլ մի երկու հարց տանք․ Զոհրաբյան (video) Կոտայքում «Mitsubishi Pajero»-ն բախվել է ծառերին և կողաշրջված հայտնվել ծառերի մեջ․ կա վիրավnր ՆԳՆ հրշեջների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է կրակի տարածումը․ մանրամասներ Պուտինը կգնա կոշտ քայլերի Նիկոլի հանդեպ. իրավիճակը գազնի շուրջ լարվելու է․ Սուրենյանց (video) Պուտինը կգնա կոշտ քայլերի Նիկոլի հանդեպ. իրավիճակը գազնի շուրջ լարվելու է․ Սուրենյանց (video) Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Ադրբեջանն անցել է պատերազմի ամենակատաղի փուլին․ ուշադիր լսեք Ալիևի վերջին հայտարարությունը․Զոհրաբյան (video) Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքին Հրապարակվել է Առաջին ալիքի ներողության օրացույցը Զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ է կալանավորվել. ՀՀ ՔԿ Եպիսկոպոսների ձերբակալությունը չի համապատասխանում ժողովրդավարության հիմնարար ազատություններին. Շոլտ Նեմեթ Հ1-ի երեկվա խայտառակությունն ուներ մեկ նպատակ, ստուգել՝ ինչքան է բթացել հասարակության զգացումը. Տիգրան Քոչարյան Ինչպե՞ս բարեփոխել Առաջին ալիքը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am